https://arm.sputniknews.ru/20250725/rusastany-ukrainaji-harcvov-mak-i-anvtangutjan-khvorhrdi-nist-e-khndrel-hulisi-31-in-91689970.html
Ռուսաստանը Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է խնդրել հուլիսի 31-ին
Ռուսաստանը Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է խնդրել հուլիսի 31-ին
Sputnik Արմենիա
Դմիտրի Պոլյանսկու խոսքով՝ ռուսական կողմն առաջարկում է քննարկել այն գործողությունները, որոնք խաթարում են ուկրաինական հակամարտության դիվանագիտական լուծման... 25.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-25T21:29+0400
2025-07-25T21:29+0400
2025-07-25T21:29+0400
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
անվտանգության խորհուրդ
ուկրաինա
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/15/66261449_0:0:1280:720_1920x0_80_0_0_fde9e317241e67e0312f902aecb42f01.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի - Sputnik. Ռուսաստանը Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է խնդրել հուլիսի 31-ին: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։Նշենք, որ ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը կայացել է հուլիսի 23-ին Ստամբուլում: Այն ամենակարճն է եղել մայիսին Թուրքիայում Մոսկվա-Կիև շփումների վերսկսումից ի վեր՝ տևել է 40 րոպե։ Առաջին հանդիպումը, որը տեղի էր ունեցել Ստամբուլում մայիսի 16-ին, տևել էր մոտ մեկուկես ժամ։ Բանակցությունների երկրորդ փուլի տևողությունը կազմել է մոտ 1 ժամ 15 րոպե:
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/15/66261449_160:0:1120:720_1920x0_80_0_0_cea45283fba89804a865fba19c0e4db2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
միավորված ազգերի կազմակերպություն (մակ), անվտանգության խորհուրդ, ուկրաինա, ռուսաստան
միավորված ազգերի կազմակերպություն (մակ), անվտանգության խորհուրդ, ուկրաինա, ռուսաստան
Ռուսաստանը Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է խնդրել հուլիսի 31-ին
Դմիտրի Պոլյանսկու խոսքով՝ ռուսական կողմն առաջարկում է քննարկել այն գործողությունները, որոնք խաթարում են ուկրաինական հակամարտության դիվանագիտական լուծման ուղիների որոնումը։
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի - Sputnik. Ռուսաստանը Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է խնդրել հուլիսի 31-ին: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։
«Դուք համառորեն փորձում եք չնկատել, թե ինչպես է Կիևի լիովին կոռումպացված ռեժիմը փորձում փրկել Զելենսկու և նրա ավազակախմբի կաշին՝ հարցականի տակ դնելով իր երկրի ապագան։ Այդ մասին մենք մանրամասն կխոսենք հուլիսի 31-ին մեր պահանջած առանձին նիստում, որտեղ մենք առաջարկում ենք կենտրոնանալ այն գործողությունների քննարկման վրա, որոնք խաթարում են ուկրաինական հակամարտության դիվանագիտական լուծման ուղիների որոնումը, այդ թվում Ստամբուլում ռուս-ուկրաինական ուղիղ բանակցային թրեքը խափանելու փորձերը»,-ասել է Պոլյանսկին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում։
Նշենք, որ ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը կայացել է հուլիսի 23-ին Ստամբուլում: Այն ամենակարճն է եղել մայիսին Թուրքիայում Մոսկվա-Կիև շփումների վերսկսումից ի վեր՝ տևել է 40 րոպե։ Առաջին հանդիպումը, որը տեղի էր ունեցել Ստամբուլում մայիսի 16-ին, տևել էր մոտ մեկուկես ժամ։ Բանակցությունների երկրորդ փուլի տևողությունը կազմել է մոտ 1 ժամ 15 րոպե: