https://arm.sputniknews.ru/20250725/rusastany-paghestini-harcum-elnum-e-mak-i-anvtangutjan-khvorhrdi-banadzeveric-peskvov-91671749.html
Ռուսաստանը Պաղեստինի հարցում ելնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերից. Պեսկով
Ռուսաստանը Պաղեստինի հարցում ելնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերից. Պեսկով
Sputnik Արմենիա
Պեսկովը նշել է, որ միայն համապատասխան բանաձևերին հավատարիմ լինելն է ճիշտ ելքը ստեղծված իրավիճակից։ 25.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-25T14:30+0400
2025-07-25T14:30+0400
2025-07-25T14:30+0400
պաղեստին
իսրայել
համաս
դմիտրի պեսկով
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/08/75437161_0:144:3169:1927_1920x0_80_0_0_146c5a2c5ecb6172972bce8b374cb282.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի - Sputnik. Ռուսաստանը Պաղեստինի հարցում հավատարիմ է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր բանաձևերին։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։Հուլիսի 24–ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ Ֆրանսիան պաշտոնապես կճանաչի Պաղեստինի պետությունը սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում։Պաղեստինի պետությունը ճանաչվել է 147 երկրների կողմից։ 2024 թվականից ի վեր Պաղեստինը ճանաչվել է տասը պետության կողմից, այդ թվում՝ Հայաստանի, Իռլանդիայի, Նորվեգիայի և Իսպանիայի։Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից ենթարկվեց աննախադեպ զանգվածային հրթիռային հարձակման։ Դրանից հետո ՀԱՄԱՍ-ի զինյալները ներխուժեցին սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց վրա և վերցնելով ավելի քան 200 պատանդ։ Իշխանությունների տվյալներով՝ իսրայելական կողմից այդ ժամանակ զոհվեց մոտ 1,2 հազար մարդ։Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության բանակը սկսեց «Երկաթե թրեր» ռազմական գործողությունը, որը ներառում է նաև հարվածներ քաղաքացիական օբյեկտներին, և հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվեցին ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները:Գազայում հումանիտար օգնություն ստանալու ժամանակ սպանված բնակիչների թիվը հասել է 798-ի. ՄԱԿԴոհայում հուլիսի 6-ին վերսկսվել են Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև անուղղակի բանակցությունները: ԶԼՄ-ների տվյալներով՝ առաջին փուլերն ավարտվել են անարդյունք։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Եգիպտոսի ԱԳ նախարար Բադր Աբդել Աթին, Արաբական Հանրապետությունն այլ միջնորդների՝ Կատարի և ԱՄՆ-ի հետ միասին աշխատում է 60-օրյա հրադադարի ուղղությամբ, որի ընթացքում ենթադրվում է իսրայելցի պատանդների ազատ արձակումը:
պաղեստին
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/08/75437161_99:70:2735:2047_1920x0_80_0_0_d76351621a0ff2372c2135c65b59f7c4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պաղեստին, իսրայել, համաս, դմիտրի պեսկով, ռուսաստան
պաղեստին, իսրայել, համաս, դմիտրի պեսկով, ռուսաստան
Ռուսաստանը Պաղեստինի հարցում ելնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերից. Պեսկով
Պեսկովը նշել է, որ միայն համապատասխան բանաձևերին հավատարիմ լինելն է ճիշտ ելքը ստեղծված իրավիճակից։
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի - Sputnik. Ռուսաստանը Պաղեստինի հարցում հավատարիմ է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր բանաձևերին։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Հուլիսի 24–ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ Ֆրանսիան պաշտոնապես կճանաչի Պաղեստինի պետությունը սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում։
«Տվյալ դեպքում մենք հետևում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր բանաձևերին և կարծում ենք, որ համապատասխան բանաձևերին հավատարիմ մնալը միակ ճիշտ ուղին է այն դժվարին իրավիճակից ելք գտնելու փնտրտուքներում, որում այժմ գտնվում է տարածաշրջանը», - ասել է Պեսկովը։
Պաղեստինի պետությունը ճանաչվել է 147 երկրների կողմից։ 2024 թվականից ի վեր Պաղեստինը ճանաչվել է տասը պետության կողմից, այդ թվում՝ Հայաստանի, Իռլանդիայի, Նորվեգիայի և Իսպանիայի։
Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից ենթարկվեց աննախադեպ
զանգվածային հրթիռային հարձակման։ Դրանից հետո ՀԱՄԱՍ-ի զինյալները ներխուժեցին սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց վրա և վերցնելով ավելի քան 200 պատանդ։ Իշխանությունների տվյալներով՝ իսրայելական կողմից այդ ժամանակ զոհվեց մոտ 1,2 հազար մարդ։
Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության բանակը սկսեց «Երկաթե թրեր» ռազմական գործողությունը, որը ներառում է նաև հարվածներ քաղաքացիական օբյեկտներին, և հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվեցին ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները:
Դոհայում հուլիսի 6-ին վերսկսվել են Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև անուղղակի բանակցությունները: ԶԼՄ-ների տվյալներով՝ առաջին փուլերն ավարտվել են անարդյունք։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Եգիպտոսի ԱԳ նախարար Բադր Աբդել Աթին, Արաբական Հանրապետությունն այլ միջնորդների՝ Կատարի և ԱՄՆ-ի հետ միասին աշխատում է 60-օրյա հրադադարի ուղղությամբ, որի ընթացքում ենթադրվում է իսրայելցի պատանդների ազատ արձակումը: