https://arm.sputniknews.ru/20250725/rdum-ukrainakan-zangeri-kentrvonneri-mijvocvov-gumar-shvortats-19-khardakh-e-kalanavvorvel-91662509.html
ՌԴ–ում ուկրաինական զանգերի կենտրոնների միջոցով գումար շորթած 19 խարդախ է կալանավորվել
ՌԴ–ում ուկրաինական զանգերի կենտրոնների միջոցով գումար շորթած 19 խարդախ է կալանավորվել
Sputnik Արմենիա
Փաստաթղթավորվել է մեղադրյալների մասնակցությամբ հեռախոսային խարդախության և ՌԴ քաղաքացիներից ավելի քան 200 մլն ռուբլու շորթման 33 դրվագ։ 25.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-25T11:45+0400
2025-07-25T11:45+0400
2025-07-25T11:45+0400
խարդախություն
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ)
ձերբակալություն
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/19/91661710_9:0:1278:714_1920x0_80_0_0_035bb1c3fdc791be495ff76413691ee9.jpg
Կալանավորվել է ՌԴ չորս մարզերում հեռավար գործած և ուկրաինական զանգերի կենտրոնների հնարավորություններն օգտագործած խարդախների խմբի 19 անդամ, հայտնում է ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնը։Պարզվել է, որ խումբը, ուկրաինական զանգերի կենտրոնների հնարավորություններն օգտագործելով, սիստեմատիկ կերպով խոշոր չափերի գումարներ է շորթել Ռուսաստանի քաղաքացիներից։ԱԴԾ-ի տվյալներով՝ չարագործները հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով ՌԴ քաղաքացիներ են ներգրավել որպես հանցակիցներ Նովոսիբիրսկի մարզի անապահով և կարիքավոր բնակիչներից։Ձերբակալվածների բնակության վայրերից առգրավվել են համակարգչային տեխնիկա և կապի միջոցներ, չգրանցված տրավմատիկ զենք, իրավաբանական անձանց կնիքներ, գումար և կրիպտոարժույթ, ինչպես նաև զարդեր, պարտքի ստացական, թմրանյութեր և թանկարժեք մեքենաներ։Փաստաթղթավորվել է մեղադրյալների մասնակցությամբ հեռախոսային խարդախության և ՌԴ քաղաքացիներից ավելի քան 200 մլն ռուբլու շորթման 33 դրվագ։Դատարանի որոշմամբ 19 մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, մեկի նկատմամբ՝ ազատության սահմանափակումը։ ԱԴԾ–ն կանխել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների երեք հանցակիցների գործունեությունըՁերբակալվածների անօրինական գործունեության այլ դրվագների բացահայտմանն ուղղված օպերատիվ-հետախուզական միջոցառումները և քննչական գործողությունները շարունակվում են։ՌԴ ԱԴԾ-ն հիշեցրել է, որ ուկրաինական հատուկ ծառայությունները ակտիվ աշխատանք են տանում ինտերնետ–տիրույթում, այդ թվում՝ սոցցանցերում և մեսենջերներում, ռուսաստանցիներին անօրինական գործունեության մեջ ներգրավելու համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/19/91661710_260:0:1212:714_1920x0_80_0_0_d042c5cdb7c039b7ed8abab0ad82348e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
խարդախություն, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , ձերբակալություն, տեսանյութեր, տեսանյութ, видео
խարդախություն, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , ձերբակալություն, տեսանյութեր, տեսանյութ, видео
ՌԴ–ում ուկրաինական զանգերի կենտրոնների միջոցով գումար շորթած 19 խարդախ է կալանավորվել
Փաստաթղթավորվել է մեղադրյալների մասնակցությամբ հեռախոսային խարդախության և ՌԴ քաղաքացիներից ավելի քան 200 մլն ռուբլու շորթման 33 դրվագ։
Կալանավորվել է ՌԴ չորս մարզերում հեռավար գործած և ուկրաինական զանգերի կենտրոնների հնարավորություններն օգտագործած խարդախների խմբի 19 անդամ, հայտնում է ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնը։
«Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայությունը, Ռուսաստանի Ներքին գործերի նախարարության հետ համատեղ, բացահայտել և կանխել է Մոսկվայի, Նովոսիբիրսկի, Տոմսկի մարզերում և Ալթայի երկրամասում գործող Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների նկատմամբ հեռավար խարդախության մեջ ներգրավված անձանց կազմակերպված խմբի անօրինական գործունեությունը», – ասվում է հաղորդագրության մեջ։
Պարզվել է, որ խումբը, ուկրաինական զանգերի կենտրոնների հնարավորություններն օգտագործելով, սիստեմատիկ կերպով խոշոր չափերի գումարներ է շորթել Ռուսաստանի քաղաքացիներից։
ԱԴԾ-ի տվյալներով՝ չարագործները հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով ՌԴ քաղաքացիներ են ներգրավել որպես հանցակիցներ Նովոսիբիրսկի մարզի անապահով և կարիքավոր բնակիչներից։
Ձերբակալվածների բնակության վայրերից առգրավվել են համակարգչային տեխնիկա և կապի միջոցներ, չգրանցված տրավմատիկ զենք, իրավաբանական անձանց կնիքներ, գումար և կրիպտոարժույթ, ինչպես նաև զարդեր, պարտքի ստացական, թմրանյութեր և թանկարժեք մեքենաներ։
Փաստաթղթավորվել է մեղադրյալների մասնակցությամբ հեռախոսային խարդախության և ՌԴ քաղաքացիներից ավելի քան 200 մլն ռուբլու շորթման 33 դրվագ։
Դատարանի որոշմամբ 19 մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, մեկի նկատմամբ՝ ազատության սահմանափակումը։
Ձերբակալվածների անօրինական գործունեության այլ դրվագների բացահայտմանն ուղղված օպերատիվ-հետախուզական միջոցառումները և քննչական գործողությունները շարունակվում են։
ՌԴ ԱԴԾ-ն հիշեցրել է, որ ուկրաինական հատուկ ծառայությունները ակտիվ աշխատանք են տանում ինտերնետ–տիրույթում, այդ թվում՝ սոցցանցերում և մեսենջերներում, ռուսաստանցիներին անօրինական գործունեության մեջ ներգրավելու համար։