https://arm.sputniknews.ru/20250724/vashingtvony-khvoramankum-e-zakharvovan-transpvortajin-shrjapakman-lutsman-amn-arajarki-masin-91639687.html
Վաշինգտոնը խորամանկում է. Զախարովան՝ տրանսպորտային շրջափակման լուծման ԱՄՆ առաջարկի մասին
Վաշինգտոնը խորամանկում է. Զախարովան՝ տրանսպորտային շրջափակման լուծման ԱՄՆ առաջարկի մասին
Sputnik Արմենիա
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում արվածից բացի որևէ այլ բան ԱՄՆ-ը չի կարող առաջարկել։ 24.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-24T15:27+0400
2025-07-24T15:27+0400
2025-07-24T15:27+0400
մարիա զախարովա
ամն
ռուսաստան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
հայաստան
սյունիք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/18/91639357_0:0:1920:1080_1920x0_80_0_0_28f74220f634b92009924f29c56e3bbf.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի - Sputnik. Վաշինգտոնը խորամանկում է, երբ ասում է, որ Հարավային Կովկասում տրանսպորտային շրջափակումը վերացնելու «եզակի» լուծում ունի։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։Ավելի վաղ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքը, խոսելով «32 կիլոմետր ճանապարհի պատճառով» Հայաստանի և Ադրբեջանի միջև ձգձգվող վեճի մասին, տեսականորեն հնարավոր էր գտել, որ ԱՄՆ-ը կարող է երկարաժամկետ վարձակալել այդ հատվածը:Ընդ որում, նա որևէ վերապահում չէր արել այն մասին, որ խոսքը Սյունիքի մարզի տարածքի մասին է, որը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված մասն է:Նա ցավով նշել է, որ արևմտականների ապակառուցողական ազդեցության բերումով հայկական իշխանությունների դիրքորոշման պատճառով եռակողմ խմբում աշխատանքը կանգ է առել։ Զախարովան անդրադարձել է նաև Թավրիզ-Նախիջևան-Մեղրի-Բաքու-Դերբենտ երթուղով երկաթուղու վերականգնման և ընդլայնման վերաբերյալ Բաքվի առաջարկին և «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հետ դրա հետագա կցմանը:Նա հիշեցրել է, որ 2024 թվականի դեկտեմբերի 21-ին Ռուսաստանի և Ադրբեջանի տրանսպորտի նախարարները միջկառավարական համաձայնագիր են ստորագրել «Հյուսիս-Հարավ»-ով տրանսպորտային բեռնափոխադրումների զարգացման համար։ Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանը շահագրգռված է «Հյուսիս-Հարավ»-ի արևմտյան ճյուղի զարգացման հարցով Ադրբեջանի և Իրանի հետ համագործակցության շարունակմամբ՝ ռուսական Դերբենտից մինչև ադրբեջանական Աստարա, այնուհետև՝ իրանական Ռաշտ: Արևմուտքը փորձում է Երևան–Բաքու բանակցությունները հանել տարածաշրջանային կոնտեքստից. ՌԴ ԱԳՆ
ամն
ադրբեջան
սյունիք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/18/91639357_177:0:1617:1080_1920x0_80_0_0_8a9f91c752b85dd1a43708d72ff77d73.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մարիա զախարովա, ամն, ռուսաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, հայաստան, սյունիք, видео
մարիա զախարովա, ամն, ռուսաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, հայաստան, սյունիք, видео
Վաշինգտոնը խորամանկում է. Զախարովան՝ տրանսպորտային շրջափակման լուծման ԱՄՆ առաջարկի մասին
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում արվածից բացի որևէ այլ բան ԱՄՆ-ը չի կարող առաջարկել։
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի - Sputnik. Վաշինգտոնը խորամանկում է, երբ ասում է, որ Հարավային Կովկասում տրանսպորտային շրջափակումը վերացնելու «եզակի» լուծում ունի։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ավելի վաղ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքը, խոսելով «32 կիլոմետր ճանապարհի պատճառով» Հայաստանի և Ադրբեջանի միջև ձգձգվող վեճի մասին, տեսականորեն հնարավոր էր գտել, որ ԱՄՆ-ը կարող է երկարաժամկետ վարձակալել այդ հատվածը:
Ընդ որում, նա որևէ վերապահում չէր արել այն մասին, որ խոսքը Սյունիքի մարզի տարածքի մասին է, որը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված մասն է:
«Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում արվածից բացի որևէ այլ բան ԱՄՆ-ն չի կարող առաջարկել», - ասել է Զախարովան:
Նա ցավով նշել է, որ արևմտականների ապակառուցողական ազդեցության բերումով հայկական իշխանությունների դիրքորոշման պատճառով եռակողմ խմբում աշխատանքը կանգ է առել։ Զախարովան անդրադարձել է նաև Թավրիզ-Նախիջևան-Մեղրի-Բաքու-Դերբենտ երթուղով երկաթուղու վերականգնման և ընդլայնման վերաբերյալ Բաքվի առաջարկին և «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հետ դրա հետագա կցմանը:
Նա հիշեցրել է, որ 2024 թվականի դեկտեմբերի 21-ին Ռուսաստանի և Ադրբեջանի տրանսպորտի նախարարները միջկառավարական համաձայնագիր են ստորագրել «Հյուսիս-Հարավ»-ով տրանսպորտային բեռնափոխադրումների զարգացման համար։ Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանը շահագրգռված է «Հյուսիս-Հարավ»-ի արևմտյան ճյուղի զարգացման հարցով Ադրբեջանի և Իրանի հետ համագործակցության շարունակմամբ՝ ռուսական Դերբենտից մինչև ադրբեջանական Աստարա, այնուհետև՝ իրանական Ռաշտ: