https://arm.sputniknews.ru/20250724/marine-avaljany-verjin-pahin-e-hrazharvel-trichqic-vovqer-en-eghel-vtarvats-an-24-inqnatirum-91641144.html
Մարինե Ավալյանը վերջին պահին է հրաժարվել թռիչքից. ովքե՞ր են եղել վթարված Ան-24 ինքնաթիռում
Մարինե Ավալյանը վերջին պահին է հրաժարվել թռիչքից. ովքե՞ր են եղել վթարված Ան-24 ինքնաթիռում
Sputnik Արմենիա
Ռուսաստանի Ամուրի մարզում վթարի է ենթարկվել Ան-24 ուղևորատար ինքնաթիռը, որում եղել է 48 ուղևոր, այդ թվում՝ անձնակազմի 6 անդամ: 24.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-24T16:05+0400
2025-07-24T16:05+0400
2025-07-24T16:05+0400
ավիավթար
ինքնաթիռ
զոհ
հայ
մարինե ավալյան
ռուսաստան
ամուրի մարզ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/18/91636923_0:136:500:417_1920x0_80_0_0_0aaabff852a6cbe1bbbed54e42bb8906.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի - Sputnik. Ամուրի մարզի Տինդա քաղաքի բնակչուհի 55-ամյա Մարինե Ավալյանը չի եղել Ան-24 «Խաբարովսկ-Բլագովեշչենսկ-Տինդա» չարաբաստիկ չվերթի ինքնաթիռում և ողջ է մնացել: Այս մասին հայտնում է «Shot» տելեգրամյան ալիքը։«Shot»-ի տվյալներով՝ կինն անհատ ձեռնարկատեր է, զբաղվում է մանրածախ առևտրով։Ինչպես RT-ին պատմել է Ավալյանի ամուսնու եղբայրը, Մարինեն արդեն տեղ էր զբաղեցրել ինքնաթիռի սրահում՝ նախապատրաստվելով Բլագովեշչենսկից Տինդա թռիչքին։ Սակայն աղջիկն անսպասելիորոն զանգել է նրան՝ հայտնելով, որ ավագ երեխան հիվանդ է, իսկ կրտսեր երեխային խնամող չկա։«Մարինե Ավալյանը դուրս է եկել ինքնաթիռից, վերցրել ուղեբեռը և վերադարձել դստեր ու թոռների մոտ», - պատմել է տղամարդը:Ավիավթարի զոհ դարձած ուղևորների թվում երեք բժիշկ են եղել։ Նրանցից մեկը հայտնի վիրաբույժ էր՝ 71-ամյա Լեոնիդ Մայզելը։ Աշխատում էր Խաբարովսկի տարածաշրջանային թիվ 1 հիվանդանոցում, վերջին անգամ հերթապահել է հուլիսի 20-ին՝ կիրակի օրը: Սախալինի մարզի Նեֆտեգորսկ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքների վերացման գործում ակտիվ մասնակցության համար Մայզելը պարգևատրվել էր Պատվո շքանշանով:Մյուս երկու բժիշկներն ամուսիններ էին։ Գալինա Նայդենովան մանկաբարձ-գինեկոլոգ էր, նրա ամուսինը՝ Ալեքսեյ Նայդենովը, ֆունկցիոնալ ախտորոշման բժիշկ։ Երկուսն էլ 40 տարի աշխատել են Տինդայում։ Ինքնաթիռում էր գտնվում նաև նրանց 14-ամյա թոռը։Նայդենովների դուստրը «112» տելեգրամյան ալիքին պատմել է, որ ծնողները տուն էին վերադառնում Թուրքիայից, որտեղ հանգստանալու էին գնացել` իրենց հետ տանելով թոռանը։ Առավոտյան ժամը 11-ի սահմաններում նա զանգահարել էր մորը և հայտնել, որ արդեն օդանավակայանում են և շուտով կթռչեն, իսկ մի քանի ժամ անց կինն իմացել է, որ ծնողներն ու դուստրը մահացել են:Ինքնաթիռում էր նաև 25-ամյա Նիգինան` 2024 թվականի հունիսին ծնված մեկամյա դստեր՝ Կամիլա Կ.-ի հետ։Ամուրի մարզում կործանված Ան-24-ի հրամանատարը 61-ամյա Վյաչեսլավ Լոգվինովն էր Իրկուտսկից: Նա ավարտել է Ակտոբեի Տ. Յա. Բեգելդինովի անվան օդային պաշտպանության ուժերի ռազմական ինստիտուտը։Մահացածների մեջ է նաև ինքնաթիռի բորտուղեկցորդուհին` 44-ամյա Անաստասիա Բեսսմերտնայան։ Նա «Անգարա» ընկերությունում էր 2013 թվականից։ Մինչ այդ աշխատել է «Էնկոր» ընկերության «ԻրԱէրո»-ում։ «Անգարայում» երկար ժամանակ եղել է Ան-148 ինքնաթիռի բորտուղեկցորդուհի։«Shot»-ի տվյալներով՝ բորտուղեկցորդուհու մասնագիտությունը Անաստասիան սովորել է Քաղավիացիայի Ուրալի ուսումնավարժական քոլեջում։ Նա ուներ երկու երեխա։Ավիավթարի հետևանքով զոհվել է նաև Ամուրի մարզի տարրական դասարանների ուսուցչուհի Ելենա Վելիկանովան: Նա աշխատում էր Զեյսկի շրջանի Գորնի գյուղում։ Օգոստոսին նա կդառնար 56 տարեկան։Հիշեցնենք` այսօր առավոտյան Ռուսաստանի Ամուրի մարզում վթարի է ենթարկվել Ան-24 ուղևորատար ինքնաթիռը, որում եղել է 48 ուղևոր, այդ թվում՝ անձնակազմի 6 անդամ:Ան-24 ինքնաթիռը թողարկվել է Կիևի ավիացիոն գործարանում 1976 թվականին: Վթարի նախնական պատճառը եղանակով պայմանավորված վատ տեսանելիության պայմաններում օդաչուի սխալն է։ Այսօրվա վթարը վերջին երկու ամսվա ընթացքում «Անգարա» ընկերության ինքնաթիռների հետ կապված արդեն երկրորդ դեպքն է։
ամուրի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/18/91636923_0:55:500:430_1920x0_80_0_0_9518b376ebaf3914b7b2fceeda14b2f2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ավիավթար, ինքնաթիռ, զոհ, հայ, մարինե ավալյան, ռուսաստան, ամուրի մարզ
ավիավթար, ինքնաթիռ, զոհ, հայ, մարինե ավալյան, ռուսաստան, ամուրի մարզ
Մարինե Ավալյանը վերջին պահին է հրաժարվել թռիչքից. ովքե՞ր են եղել վթարված Ան-24 ինքնաթիռում
Ռուսաստանի Ամուրի մարզում վթարի է ենթարկվել Ան-24 ուղևորատար ինքնաթիռը, որում եղել է 48 ուղևոր, այդ թվում՝ անձնակազմի 6 անդամ:
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի - Sputnik. Ամուրի մարզի Տինդա քաղաքի բնակչուհի 55-ամյա Մարինե Ավալյանը չի եղել Ան-24 «Խաբարովսկ-Բլագովեշչենսկ-Տինդա» չարաբաստիկ չվերթի ինքնաթիռում և ողջ է մնացել: Այս մասին հայտնում է
«Shot» տելեգրամյան ալիքը։
«Shot»-ի տվյալներով՝ կինն անհատ ձեռնարկատեր է, զբաղվում է մանրածախ առևտրով։
Ինչպես RT-ին պատմել է Ավալյանի ամուսնու եղբայրը, Մարինեն արդեն տեղ էր զբաղեցրել ինքնաթիռի սրահում՝ նախապատրաստվելով Բլագովեշչենսկից Տինդա թռիչքին։ Սակայն աղջիկն անսպասելիորոն զանգել է նրան՝ հայտնելով, որ ավագ երեխան հիվանդ է, իսկ կրտսեր երեխային խնամող չկա։
«Մարինե Ավալյանը դուրս է եկել ինքնաթիռից, վերցրել ուղեբեռը և վերադարձել դստեր ու թոռների մոտ», - պատմել է տղամարդը:
Ավիավթարի զոհ դարձած ուղևորների թվում երեք բժիշկ են եղել։ Նրանցից մեկը հայտնի վիրաբույժ էր՝ 71-ամյա Լեոնիդ Մայզելը։ Աշխատում էր Խաբարովսկի տարածաշրջանային թիվ 1 հիվանդանոցում, վերջին անգամ հերթապահել է հուլիսի 20-ին՝ կիրակի օրը: Սախալինի մարզի Նեֆտեգորսկ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքների վերացման գործում ակտիվ մասնակցության համար Մայզելը պարգևատրվել էր Պատվո շքանշանով:
Մյուս երկու բժիշկներն ամուսիններ էին։ Գալինա Նայդենովան մանկաբարձ-գինեկոլոգ էր, նրա ամուսինը՝ Ալեքսեյ Նայդենովը, ֆունկցիոնալ ախտորոշման բժիշկ։ Երկուսն էլ 40 տարի աշխատել են Տինդայում։ Ինքնաթիռում էր գտնվում նաև նրանց 14-ամյա թոռը։
Նայդենովների դուստրը «112» տելեգրամյան ալիքին պատմել է, որ ծնողները տուն էին վերադառնում Թուրքիայից, որտեղ հանգստանալու էին գնացել` իրենց հետ տանելով թոռանը։ Առավոտյան ժամը 11-ի սահմաններում նա զանգահարել էր մորը և հայտնել, որ արդեն օդանավակայանում են և շուտով կթռչեն, իսկ մի քանի ժամ անց կինն իմացել է, որ ծնողներն ու դուստրը մահացել են:
Ինքնաթիռում էր նաև 25-ամյա Նիգինան` 2024 թվականի հունիսին ծնված մեկամյա դստեր՝ Կամիլա Կ.-ի հետ։
Ամուրի մարզում կործանված Ան-24-ի հրամանատարը 61-ամյա Վյաչեսլավ Լոգվինովն էր Իրկուտսկից: Նա ավարտել է Ակտոբեի Տ. Յա. Բեգելդինովի անվան օդային պաշտպանության ուժերի ռազմական ինստիտուտը։
Մահացածների մեջ է նաև ինքնաթիռի բորտուղեկցորդուհին` 44-ամյա Անաստասիա Բեսսմերտնայան։ Նա «Անգարա» ընկերությունում էր 2013 թվականից։ Մինչ այդ աշխատել է «Էնկոր» ընկերության «ԻրԱէրո»-ում։ «Անգարայում» երկար ժամանակ եղել է Ան-148 ինքնաթիռի բորտուղեկցորդուհի։
«Shot»-ի տվյալներով՝ բորտուղեկցորդուհու մասնագիտությունը Անաստասիան սովորել է Քաղավիացիայի Ուրալի ուսումնավարժական քոլեջում։ Նա ուներ երկու երեխա։
Ավիավթարի հետևանքով զոհվել է նաև Ամուրի մարզի տարրական դասարանների ուսուցչուհի Ելենա Վելիկանովան: Նա աշխատում էր Զեյսկի շրջանի Գորնի գյուղում։ Օգոստոսին նա կդառնար 56 տարեկան։
Հիշեցնենք` այսօր առավոտյան
Ռուսաստանի Ամուրի մարզում վթարի է ենթարկվել Ան-24 ուղևորատար ինքնաթիռը, որում եղել է 48 ուղևոր, այդ թվում՝ անձնակազմի 6 անդամ:
Ան-24 ինքնաթիռը թողարկվել է Կիևի ավիացիոն գործարանում 1976 թվականին: Վթարի նախնական պատճառը եղանակով պայմանավորված վատ տեսանելիության պայմաններում օդաչուի սխալն է։ Այսօրվա վթարը վերջին երկու ամսվա ընթացքում «Անգարա» ընկերության ինքնաթիռների հետ կապված արդեն երկրորդ դեպքն է։