https://arm.sputniknews.ru/20250724/magate-i-patvirakutjan-ajcy-tehran-chi-entadrum-nra-ghekavari-masnakcutjuny-irani-agn-91644652.html
ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակության այցը Թեհրան չի ենթադրում նրա ղեկավարի մասնակցությունը. Իրանի ԱԳՆ
ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակության այցը Թեհրան չի ենթադրում նրա ղեկավարի մասնակցությունը. Իրանի ԱԳՆ
Sputnik Արմենիա
Ավելի վաղ Իրանըհամաձայնել էր ընդունել ՄԱԳԱՏԷ-ի տեխնիկական պատվիրակությանը, որը երկու-երեք շաբաթից կայցելի Իսլամական Հանրապետություն: 24.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-24T17:18+0400
2025-07-24T17:18+0400
2025-07-24T17:19+0400
իրանի իսլամական հանրապետություն
մագատէ
ռաֆայել գրոսի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/15/84987856_0:54:801:504_1920x0_80_0_0_3fd9c77fa03c0cd62f362f0e4bf679cd.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի - Sputnik. ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակության այցը Իրան չի ենթադրում կառույցի ղեկավար Ռաֆայել Գրոսիի մասնակցությունը։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարի միջազգային հարցերով տեղակալ Քազեմ Ղարիբ Աբադին։Հուլիսի 23-ին Ղարիբ Աբադին լրագրողներին հայտնել է, որ Իրանը համաձայնել է ընդունել ՄԱԳԱՏԷ-ի տեխնիկական պատվիրակությանը, նրանք կայցելեն 2-3 շաբաթից:Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հուլիսի 2-ին հրամանագիր է ստորագրել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը կասեցնող օրենքի իրագործման մասին: Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին նշել է, որ չնայած գործակալության հետ փոխգործակցությունը դադարեցնելու որոշմանը, համագործակցության ուղիները փակ չեն:Իրանում որպես համագործակցության վերականգնման պայման նշվում է երկրի միջուկային օբյեկտների և ատոմային ոլորտի գիտնականների անվտանգության ապահովումը: Փոխգործակցության դադարեցումը կապված է Ֆորդոյի, Սպահանի և Նաթանզի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների ժամանակ ՄԱԳԱՏԷ-ի և գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի ցուցաբերած անգործության հետ:
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/15/84987856_28:0:771:557_1920x0_80_0_0_112a61cca0784aa36ded30cd3d2af821.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, մագատէ, ռաֆայել գրոսի
իրանի իսլամական հանրապետություն, մագատէ, ռաֆայել գրոսի
ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակության այցը Թեհրան չի ենթադրում նրա ղեկավարի մասնակցությունը. Իրանի ԱԳՆ
17:18 24.07.2025 (Թարմացված է: 17:19 24.07.2025) Ավելի վաղ Իրանըհամաձայնել էր ընդունել ՄԱԳԱՏԷ-ի տեխնիկական պատվիրակությանը, որը երկու-երեք շաբաթից կայցելի Իսլամական Հանրապետություն:
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի - Sputnik. ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակության այցը Իրան չի ենթադրում կառույցի ղեկավար Ռաֆայել Գրոսիի մասնակցությունը։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարի միջազգային հարցերով տեղակալ Քազեմ Ղարիբ Աբադին։
Հուլիսի 23-ին Ղարիբ Աբադին լրագրողներին հայտնել է, որ Իրանը համաձայնել է ընդունել ՄԱԳԱՏԷ-ի տեխնիկական պատվիրակությանը, նրանք կայցելեն 2-3 շաբաթից:
Ղարիբ Աբադիննաև հավելել է, որ այցի շրջանակներում իրանական կողմը գործակալության ներկայացուցիչներին կպարզաբանի, թե Իսլամական Հանրապետության խորհրդարանի ընդունած օրենքի շրջանակներում ինչպես են ձևավորվելու Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև հարաբերությունները:
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հուլիսի 2-ին հրամանագիր է ստորագրել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը կասեցնող օրենքի իրագործման մասին: Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին նշել է, որ չնայած գործակալության հետ փոխգործակցությունը դադարեցնելու որոշմանը, համագործակցության ուղիները փակ չեն:
Իրանում որպես համագործակցության վերականգնման պայման նշվում է երկրի միջուկային օբյեկտների և ատոմային ոլորտի գիտնականների անվտանգության ապահովումը: Փոխգործակցության դադարեցումը կապված է Ֆորդոյի, Սպահանի և Նաթանզի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների ժամանակ ՄԱԳԱՏԷ-ի և գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի ցուցաբերած անգործության հետ: