https://arm.sputniknews.ru/20250724/kvonferencianeri-liga-pjuniky-haghtec-ararat-armenian-voch-voqi-khaghac-91653180.html
Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկը» հաղթեց, «Արարատ-Արմենիան» ոչ-ոքի խաղաց
Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկը» հաղթեց, «Արարատ-Արմենիան» ոչ-ոքի խաղաց
Sputnik Արմենիա
Պատասխան հանդիպումները կկայանան հուլիսի 31-ին։ 24.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-24T22:00+0400
2025-07-24T22:00+0400
2025-07-24T22:13+0400
ֆուտբոլ
փյունիկ
արարատ–արմենիա
կոնֆերենցիաների լիգա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/18/91652481_0:249:1538:1114_1920x0_80_0_0_7aebab845cd6bfb14226e45d9ca367b9.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik․ «Արարատ-Արմենիան» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում ոչ-ոքի՝ 0։0 ավարտեց հանդիպումը ռումինական «Ունիվերսիտատա» Կլուժի հետ:Նախորդ մրցաշրջանի համեմատ փոխվել էր ոչ միայն «Արարատ-Արմենիայի» մարզչական, այլ նաև թիմի կազմը։ Հետևաբար գլխավոր մարզիչ Տուլիպան խաղի նախօրեին անհանգստանում էր, որ մերոնք կարող են մրցակցին զիջել թիմային խաղակցվածությամբ։ Ու պետք է ասել, որ այդ խնդիրը հայկական թիմի գործողություններում նկատելի էր։ Նույնիսկ դարպասապահ Բրունու Պինտուն իրեն այնքան էլ վստահ չէր զգում։ Իսկ ահա Մեթյու Գբոմադուն երբեմն կտրուկ արագանում էր ու միանգամից սպառնալիք ստեղծում հյուրերի դարպասին։ Բայց մինչև ընդմիջում կողմերից ոչ մեկին վիճակված չէր արդյունավետ հարված կատարել։Առաջին խաղակեսում նույնիսկ թիմերի վիճակագրությունն էր հավասար։ Հանդիպման 58-րդ րոպեին «Արարատ-Արմենիան» շատ մոտ էր հաջողությանը, բայց Ժոաու Մարկոսի հարվածից հետո հունգարացիներին օգնության եկավ դարպասի հորիզոնական ձողը։ Քիչ անց էլ Ալվին Տեռան կարող էր բացել հաշիվը, սակայն վստահ խաղաց դարպասապահը։ Հանդիպման վերջնամասում «Արարատ-Արմենիան» արդեն որոշակի առավելություն ուներ։ Մեր թիմը ճնշում էր մրցակցին, ու գոլային պահ ուներ նույնիսկ վերջին վայրկյաններին, սակայն գոլ խփել չհաջողվեց։«Ունիվերսիտատա» Կլուժ- «Արարատ-Արմենիա» պատասխան հանդիպումը կայանալու է ուղիղ մեկ շաբաթ անց՝ հուլիսի 31-ին Ռումինիայում։Զուգահեռ ընթանում էր մեկ այլ ֆուտբոլային հանդիպում. «Փյունիկ» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում 2։1 հաշվով հաղթեց հունգարական «Դյորին»:Հայկական թիմը բավականին համարձակ սկսեց խաղը։ Կարելի է ասել, որ կողմերից ոչ մեկը առավելություն չէր կարողանում ստանալ, հավասար խաղ էր, հավասար հնարավորություններով։ Բայց «Փյունիկի» գրոնհներից մեկի եզրափակիչում ակտիվացավ Մաթիաս Վարեյկան, և նրա նկատմամբ կանոնները խախտեցին տուգանային հրապարակում։ Մարիուս Նուբիսին նշակետից առաջ մղեց «Փյունիկին»։Մեր թիմը շատ հաճախ դիմում էր հեռահար հարվածների, այդ առումով աչքի ընկավ կոլումբիացի Խուան Բալանտան, բայց նրա կատարած երեք հարվածներն էլ դիպուկ չէին։ Առաջին կեսի վերջնամասում հյուրերը կարող էին խփել պատասխան գնդակը, բայց Մլիան Վիտալիշի հարվածը մի փոքր շեղ ստացվեց։ Թիմերը ընդմիջման գնացին «Փյունիկի» նվազագույն առավելության պայմաններում։Երկրորդ կեսում հյուրերն որոշակի տարածքային առավելություն ստացան, իսկ «Փյունիկը» ավելի հաճախ սկսեց հակագրոհել, ընդ որում՝ բավականին վտանգավոր։ Բայց միևնույնն է «Դյորն» արդեն ուներ խաղային ու տարածքային առավելություն, ու վտանգավոր պահերը ավելի հաճախակի դարձան մերոնց դարպասին։ Վստահ էր խաղում մեր դարպասապահ Հենրի Ավագյանը։Բայց տարվելով գրոհներով՝ «Դյորը» բաց թողեց «Փյունիկի» արագ հակագրոհը և Դանիիլ Կուլիկովը կրկնապետկեց մեր թիմի առավելությունը։ Երկու գնդակի առավելությունը, սակայն, պահպանել չհաջողվեց։ Ալեքսանդր Միլկովիչը դարձավ ինքնագոլի հեղինակ։ Խաղն ավարտվեց «Փյունիկի» հաղթանակով՝ 2։1։Թիմերի միջև պատասխան խաղը կայանալու է մեկ շաբաթ անց։ Հուլիսի 31-ին «Փյունիկին» ևս մեկ փորձություն է սպասվում արդեն Հունգարիայում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/18/91652481_0:264:1538:1418_1920x0_80_0_0_29bfc483ef40cc12aaa1e76a4e7c6afe.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆուտբոլ, փյունիկ, արարատ–արմենիա, կոնֆերենցիաների լիգա
ֆուտբոլ, փյունիկ, արարատ–արմենիա, կոնֆերենցիաների լիգա
Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկը» հաղթեց, «Արարատ-Արմենիան» ոչ-ոքի խաղաց
22:00 24.07.2025 (Թարմացված է: 22:13 24.07.2025) Պատասխան հանդիպումները կկայանան հուլիսի 31-ին։
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik․ «Արարատ-Արմենիան» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում ոչ-ոքի՝ 0։0 ավարտեց հանդիպումը ռումինական «Ունիվերսիտատա» Կլուժի հետ:
Նախորդ մրցաշրջանի համեմատ փոխվել էր ոչ միայն «Արարատ-Արմենիայի» մարզչական, այլ նաև թիմի կազմը։ Հետևաբար գլխավոր մարզիչ Տուլիպան խաղի նախօրեին անհանգստանում էր, որ մերոնք կարող են մրցակցին զիջել թիմային խաղակցվածությամբ։ Ու պետք է ասել, որ այդ խնդիրը հայկական թիմի գործողություններում նկատելի էր։ Նույնիսկ դարպասապահ Բրունու Պինտուն իրեն այնքան էլ վստահ չէր զգում։ Իսկ ահա Մեթյու Գբոմադուն երբեմն կտրուկ արագանում էր ու միանգամից սպառնալիք ստեղծում հյուրերի դարպասին։ Բայց մինչև ընդմիջում կողմերից ոչ մեկին վիճակված չէր արդյունավետ հարված կատարել։
Առաջին խաղակեսում նույնիսկ թիմերի վիճակագրությունն էր հավասար։ Հանդիպման 58-րդ րոպեին «Արարատ-Արմենիան» շատ մոտ էր հաջողությանը, բայց Ժոաու Մարկոսի հարվածից հետո հունգարացիներին օգնության եկավ դարպասի հորիզոնական ձողը։ Քիչ անց էլ Ալվին Տեռան կարող էր բացել հաշիվը, սակայն վստահ խաղաց դարպասապահը։ Հանդիպման վերջնամասում «Արարատ-Արմենիան» արդեն որոշակի առավելություն ուներ։ Մեր թիմը ճնշում էր մրցակցին, ու գոլային պահ ուներ նույնիսկ վերջին վայրկյաններին, սակայն գոլ խփել չհաջողվեց։
«Ունիվերսիտատա» Կլուժ- «Արարատ-Արմենիա» պատասխան հանդիպումը կայանալու է ուղիղ մեկ շաբաթ անց՝ հուլիսի 31-ին Ռումինիայում։
Զուգահեռ ընթանում էր մեկ այլ ֆուտբոլային հանդիպում. «Փյունիկ» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում 2։1 հաշվով հաղթեց հունգարական «Դյորին»:
Հայկական թիմը բավականին համարձակ սկսեց խաղը։ Կարելի է ասել, որ կողմերից ոչ մեկը առավելություն չէր կարողանում ստանալ, հավասար խաղ էր, հավասար հնարավորություններով։ Բայց «Փյունիկի» գրոնհներից մեկի եզրափակիչում ակտիվացավ Մաթիաս Վարեյկան, և նրա նկատմամբ կանոնները խախտեցին տուգանային հրապարակում։ Մարիուս Նուբիսին նշակետից առաջ մղեց «Փյունիկին»։
Մեր թիմը շատ հաճախ դիմում էր հեռահար հարվածների, այդ առումով աչքի ընկավ կոլումբիացի Խուան Բալանտան, բայց նրա կատարած երեք հարվածներն էլ դիպուկ չէին։ Առաջին կեսի վերջնամասում հյուրերը կարող էին խփել պատասխան գնդակը, բայց Մլիան Վիտալիշի հարվածը մի փոքր շեղ ստացվեց։ Թիմերը ընդմիջման գնացին «Փյունիկի» նվազագույն առավելության պայմաններում։
Երկրորդ կեսում հյուրերն որոշակի տարածքային առավելություն ստացան, իսկ «Փյունիկը» ավելի հաճախ սկսեց հակագրոհել, ընդ որում՝ բավականին վտանգավոր։ Բայց միևնույնն է «Դյորն» արդեն ուներ խաղային ու տարածքային առավելություն, ու վտանգավոր պահերը ավելի հաճախակի դարձան մերոնց դարպասին։ Վստահ էր խաղում մեր դարպասապահ Հենրի Ավագյանը։
Բայց տարվելով գրոհներով՝ «Դյորը» բաց թողեց «Փյունիկի» արագ հակագրոհը և Դանիիլ Կուլիկովը կրկնապետկեց մեր թիմի առավելությունը։ Երկու գնդակի առավելությունը, սակայն, պահպանել չհաջողվեց։ Ալեքսանդր Միլկովիչը դարձավ ինքնագոլի հեղինակ։ Խաղն ավարտվեց «Փյունիկի» հաղթանակով՝ 2։1։
Թիմերի միջև պատասխան խաղը կայանալու է մեկ շաբաթ անց։ Հուլիսի 31-ին «Փյունիկին» ևս մեկ փորձություն է սպասվում արդեն Հունգարիայում։