https://arm.sputniknews.ru/20250724/kremly-mets-arajyntac-cher-spasum-ukrainaji-het-banakcutjunneri-3-rd-pulic-91631243.html
Կրեմլը մեծ առաջընթաց չէր սպասում Ուկրաինայի հետ բանակցությունների 3-րդ փուլից
Կրեմլը մեծ առաջընթաց չէր սպասում Ուկրաինայի հետ բանակցությունների 3-րդ փուլից
Sputnik Արմենիա
Պեսկովը կարծում է, որ Կիևը առաջնորդների հանդիպման մասին խոսակցություններով փորձում է «սայլը ձիուց առաջ դնել»։ 24.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-24T12:51+0400
2025-07-24T12:51+0400
2025-07-24T12:52+0400
ռուսաստան
ուկրաինա
դմիտրի պեսկով
բանակցություն
ստամբուլ
վլադիմիր մեդինսկի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/18/91629611_0:0:1920:1080_1920x0_80_0_0_f4445ca224470faf6f6cdda28296303a.jpg
Ռուսաստանը մեծ առաջընթաց չէր սպասում Ուկրաինայի հետ բանակցությունների երրորդ փուլից, սակայն ստամբուլյան բանակցություններում ՌԴ-ի առաջարկները կոնկրետ և կառուցողական են եղել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:Նա ընդգծել է, որ այդ բանակցություններում Ռուսաստանի առաջարկած օրակարգն ուղղված է առարկայական աշխատանքին։Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի բարձր մակարդակով հնարավոր հանդիպման մասին խոսակցությունը հնարավոր կլինի կատարված առարկայական աշխատանքից հետո: Նրա խոսքով՝ առաջնորդների հանդիպման մասին խոսակցություններով Կիևը փորձում է «սայլը ձիուց առաջ դնել»։Կրեմլում կարծում են, որ արժե դրական գնահատել բանակցություններում մարդասիրական թեմաների փաթեթի քննարկումը, ինչպես նաև առցանց ռեժիմով աշխատելու համար խմբեր ստեղծելու ռուսական առաջարկը:Լրագրողների համապատասխան հարցին ի պատասխան Պեսկովն ասել է, որ Պուտինի ծրագրերում Թրամփի հետ հեռախոսազրույց առայժմ չկա, սակայն անհրաժեշտության դեպքում այն կարելի է օպերատիվ կերպով կազմակերպել:Հիշեցնենք` հուլիսի 23-ին Ստամբուլում կայացած բանակցությունների երրորդ փուլն ամենակարճն էր Մոսկվայի և Կիևի շփումների վերսկսումից հետո: Առաջին հանդիպումը, որը կայացավ Ստամբուլում մայիսի 16-ին, տևեց մոտ մեկուկես ժամ։ Բանակցությունների երկրորդ փուլը տևեց մոտ 1 ժամ 15 րոպե:
ուկրաինա
ստամբուլ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Россия не ждала прорыва от третьего раунда переговоров с Украиной
Sputnik Արմենիա
Россия не ждала прорыва от третьего раунда переговоров с Украиной
2025-07-24T12:51+0400
true
PT0M46S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/18/91629611_286:0:1726:1080_1920x0_80_0_0_caf94d2dd383843b3ef1329e5dfa8398.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, դմիտրի պեսկով, բանակցություն, ստամբուլ, վլադիմիր մեդինսկի, видео
ռուսաստան, ուկրաինա, դմիտրի պեսկով, բանակցություն, ստամբուլ, վլադիմիր մեդինսկի, видео
Կրեմլը մեծ առաջընթաց չէր սպասում Ուկրաինայի հետ բանակցությունների 3-րդ փուլից
12:51 24.07.2025 (Թարմացված է: 12:52 24.07.2025) Պեսկովը կարծում է, որ Կիևը առաջնորդների հանդիպման մասին խոսակցություններով փորձում է «սայլը ձիուց առաջ դնել»։
Ռուսաստանը մեծ առաջընթաց չէր սպասում Ուկրաինայի հետ
բանակցությունների երրորդ փուլից, սակայն ստամբուլյան բանակցություններում ՌԴ-ի առաջարկները կոնկրետ և կառուցողական են եղել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Երեկ Վլադիմիր Մեդինսկին (ՌԴ նախագահի օգնական, ռուսական պատվիրակության ղեկավար) երրորդ փուլից հետո հաստատեց տրամագծորեն հակառակ մոտեցումները հուշագրի նախագծերին, որոնցով ավելի վաղ կատարվել էր փոխանակումը։ Բայց դրա հետ մեկտեղ Մեդինսկին երեկ կետ առ կետ ներկայացրեց այն օրակարգը, որն առաջարկում էր ռուսական կողմը»,-ասել է նա լրագրողներին ինքնաթիռում կայացած ճեպազրույցի ժամանակ։
Նա ընդգծել է, որ այդ բանակցություններում Ռուսաստանի առաջարկած օրակարգն ուղղված է առարկայական աշխատանքին։
Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի բարձր մակարդակով հնարավոր հանդիպման մասին խոսակցությունը հնարավոր կլինի կատարված առարկայական աշխատանքից հետո: Նրա խոսքով՝ առաջնորդների հանդիպման մասին խոսակցություններով Կիևը փորձում է «սայլը ձիուց առաջ դնել»։
Կրեմլում կարծում են, որ արժե դրական գնահատել բանակցություններում մարդասիրական թեմաների փաթեթի քննարկումը, ինչպես նաև առցանց ռեժիմով աշխատելու համար խմբեր ստեղծելու ռուսական առաջարկը:
Լրագրողների համապատասխան հարցին ի պատասխան Պեսկովն ասել է, որ Պուտինի ծրագրերում Թրամփի հետ հեռախոսազրույց առայժմ չկա, սակայն անհրաժեշտության դեպքում այն կարելի է օպերատիվ կերպով կազմակերպել:
Հիշեցնենք` հուլիսի 23-ին Ստամբուլում կայացած բանակցությունների երրորդ փուլն ամենակարճն էր Մոսկվայի և Կիևի շփումների վերսկսումից հետո: Առաջին հանդիպումը, որը կայացավ Ստամբուլում մայիսի 16-ին, տևեց մոտ մեկուկես ժամ։ Բանակցությունների երկրորդ փուլը տևեց մոտ 1 ժամ 15 րոպե: