https://arm.sputniknews.ru/20250724/gisherajin-grvohi-pattsharvov-svochium-trichqner-en-hetadzgvel-zvoheri-tivy-hasel-e-2-i-91627297.html
Գիշերային գրոհի պատճառով Սոչիում թռիչքներ են հետաձգվել. զոհերի թիվը հասել է 2-ի
Գիշերային գրոհի պատճառով Սոչիում թռիչքներ են հետաձգվել. զոհերի թիվը հասել է 2-ի
Sputnik Արմենիա
Սոչիի օդանավակայանում քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների անվտանգությունն ապահովելու համար ժամանակավոր սահմանափակումներ էին հաստատվել։ Հուլիսի 24-ի առավոտյան... 24.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-24T11:26+0400
2025-07-24T11:26+0400
2025-07-24T11:27+0400
ռուսաստան
սոչի
անօդաչու թռչող սարք (աթս)
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/18/91624064_0:0:1920:1080_1920x0_80_0_0_c4f42158614ab3d31c23e89024454807.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Կրասնոդարի երկրամասի վրա Ուկրաինայի զինված ուժերի զանգվածային հարձակումից հետո զոհերի թիվը հասել է երկուսի, ծանր վիճակում գտնվող կինը մահացել է։ Տեղեկությունը հայտնում է մարզպետ Վենիամին Կոնդրատևը:Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սոչին և Ադլերը գիշերը զանգվածային հարձակման են ենթարկվել Ուկրաինայի զինված ուժերի կողմից: Խոցված դրոններից մեկի բեկորներն ընկել են Սոչիի Ավիացիոննայա փողոցում, ինչի հետևանքով երկու կանայք են մահացել:Կոնդրատևի խոսքով՝ մեկ այլ ԱԹՍ-ի բեկորները հայտնվել են նավթաբազայի տարածքում։Հարձակման հետևանքով տուժել է 11 մարդ, 4-ը հոսպիտալացվել են, նրանցից մեկը ճանապարհային ոստիկանության աշխատակից է, որին սանավիացիայով կտեղափոխեն շրջանային հիվանդանոց: Մարզպետի հաղորդմամբ՝ մյուս տուժածներին ամբուլատոր օգնություն է ցուցաբերվել։Զանգվածային հարձակման հետևանքով Սոչիի օդանավակայանում հետաձգվել է 97 չվերթ` 59 մեկնում և 38 ժամանում: ՀՕՊ ուժերը 39 ԱԹՍ են որսացել և ոչնչացրել, որոնցից 21-ը՝ Սև ծովի ջրատարածքի, 11-ը՝ Ազովի ծովի ջրատարածքի, յոթը՝ Կրասնոդարի երկրամասի տարածքում։Օդանավակայանի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ընկերությունների ներկայացուցիչներն աշխատում են հետաձգված չվերթերի ուղևորների հետ: Բացի այդ, օդանավակայանի սրահներում աշխատում են հյուրընկալության մենեջերներ, որոնք օգնում են հարցերի դեպքում։Բախումներ Թաիլանդի և Կամբոջայի սահմանին. կան զոհեր և վիրավորներ
սոչի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Кадр прилета украинского БПЛА в Сочи
Sputnik Արմենիա
Кадр прилета украинского БПЛА в Сочи
2025-07-24T11:26+0400
true
PT0M30S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/18/91624064_240:0:1680:1080_1920x0_80_0_0_ef9d9e7247a2f0b05e0d3a0efc88407f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, սոչի, անօդաչու թռչող սարք (աթս), տեսանյութ, տեսանյութեր, видео
ռուսաստան, սոչի, անօդաչու թռչող սարք (աթս), տեսանյութ, տեսանյութեր, видео
Գիշերային գրոհի պատճառով Սոչիում թռիչքներ են հետաձգվել. զոհերի թիվը հասել է 2-ի
11:26 24.07.2025 (Թարմացված է: 11:27 24.07.2025) Սոչիի օդանավակայանում քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների անվտանգությունն ապահովելու համար ժամանակավոր սահմանափակումներ էին հաստատվել։ Հուլիսի 24-ի առավոտյան սահմանափակումները հանվել են։
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Կրասնոդարի երկրամասի վրա Ուկրաինայի զինված ուժերի զանգվածային հարձակումից հետո զոհերի թիվը հասել է երկուսի, ծանր վիճակում գտնվող կինը մահացել է։ Տեղեկությունը հայտնում է մարզպետ Վենիամին Կոնդրատևը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սոչին և Ադլերը գիշերը զանգվածային հարձակման են ենթարկվել Ուկրաինայի զինված ուժերի կողմից: Խոցված դրոններից մեկի բեկորներն ընկել են Սոչիի Ավիացիոննայա փողոցում, ինչի հետևանքով երկու կանայք են մահացել:
Կոնդրատևի խոսքով՝ մեկ այլ ԱԹՍ-ի բեկորները հայտնվել են նավթաբազայի տարածքում։
Հարձակման հետևանքով տուժել է 11 մարդ, 4-ը հոսպիտալացվել են, նրանցից մեկը ճանապարհային ոստիկանության աշխատակից է, որին սանավիացիայով կտեղափոխեն շրջանային հիվանդանոց: Մարզպետի հաղորդմամբ՝ մյուս տուժածներին ամբուլատոր օգնություն է ցուցաբերվել։
Զանգվածային հարձակման հետևանքով Սոչիի օդանավակայանում հետաձգվել է 97 չվերթ` 59 մեկնում և 38 ժամանում: ՀՕՊ ուժերը
39 ԱԹՍ են որսացել և ոչնչացրել, որոնցից 21-ը՝ Սև ծովի ջրատարածքի, 11-ը՝ Ազովի ծովի ջրատարածքի, յոթը՝ Կրասնոդարի երկրամասի տարածքում։
Օդանավակայանի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ընկերությունների ներկայացուցիչներն աշխատում են հետաձգված չվերթերի ուղևորների հետ: Բացի այդ, օդանավակայանի սրահներում աշխատում են հյուրընկալության մենեջերներ, որոնք օգնում են հարցերի դեպքում։