00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:55
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամուրի մարզում կործանված Ան-24 ինքնաթիռում գտնվող բոլոր անձինք զոհվել են. ՌԴ ՔԿ

© Пресс-служба Росавиации / Անցնել մեդիապահոցКрушение самолета Ан-24 в Амурской области
Крушение самолета Ан-24 в Амурской области - Sputnik Արմենիա, 1920, 24.07.2025
Բաժանորդագրվել
Ինքնաթիռի կործանման կապակցությամբ Ամուրի մարզում հուլիսի 25-ին, 26-ին և 27-ին հայտարարված է եռօրյա սուգ:
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի - Sputnik. Ամուրի մարզում կործանված Ան-24 ինքնաթիռում գտնվող բոլոր անձինք զոհվել են: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ ՔԿ պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն:
Պետրենկոյի խոսքով՝ ինքնաթիռի կործանման հանգամանքների հետաքննությանն օժանդակելու և բոլոր հետքերը մանրակրկիտ ֆիքսելու համար դեպքի վայր են ուղարկվել փորձառու քրեագետներ և փորձագետներ:
Ընդգծվում է, որ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հանձնարարել է կոմիտեի արևելյան միջտարածաշրջանային տրանսպորտային վարչության ղեկավար Ալեքսեյ Ալեքսանդրովին քրեական գործի քննության ընթացքի վերաբերյալ օպերատիվ զեկույց ներկայացնել: Հանձնարարականի կատարումը հսկվում է գերատեսչության կենտրոնական մարմնի կողմից։
Այսօր առավոտյան իրավապահ մարմինները հայտնել են, որ «Անգարա» ընկերության Ան-24 ուղևորատար ինքնաթիռը կապի դուրս չի գալիս: Բլագովեշչենսկ-Տինդա ուղղությամբ չվերթ իրականացնող ինքնաթիռում եղել է 43 ուղևոր, այդ թվում՝ 5 երեխա, ինչպես նաև անձնակազմի 6 անդամ: Քննչական կոմիտեի և դատախազության տվյալներով՝ Տինդայի օդանավակայանում վայրէջք կատարելու համար երկրորդ շրջանով պտտվող ինքնաթիռն անհետացել է։
Ավելի ուշ ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են Տինդայից 15 կմ հեռավորության վրա՝ ինքնաթիռի հետ կապի կորստի վայրում։
Հարուցվել է քրեական գործ՝ օդանավի երթևեկության անվտանգության և շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է մարդկանց մահ հոդվածով: ՌԴ Միջպետական ավիացիոն կոմիտեն ձևավորել է աղետի հետաքննության հանձնաժողով։
Լրահոս
0