https://arm.sputniknews.ru/20250724/25-mln-dvolar-khatkacvi-aragatsvotnum-ev-shirakum-hjusisharavi-shinararutjan-hamar-91638048.html
25 մլն դոլար կհատկացվի Արագածոտնում և Շիրակում «Հյուսիս–հարավի» շինարարության համար
25 մլն դոլար կհատկացվի Արագածոտնում և Շիրակում «Հյուսիս–հարավի» շինարարության համար
Sputnik Արմենիա
Ծրագիրն ի սկզբանե ֆինանսավորվել է Ասիական զարգացման բանկի և Եվրոպական ներդրումային բանկի վարկերով, սակայն այդ միջոցների օգտագործման ժամկետներն արդեն լրացել են: 24.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-24T14:41+0400
2025-07-24T14:41+0400
2025-07-24T14:43+0400
«հյուսիս–հարավ» ավտոճանապարհ
շիրակի մարզ
արագածոտնի մարզ
շինարարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/08/59336209_0:94:1600:995_1920x0_80_0_0_bd9ef2f386e6569b601f045dc54052d9.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. ՀՀ կառավարությունը մոտ 9,6 մլրդ դրամ կհատկացնի «Հյուսիս–հարավ» ավտոմայրուղու` Արագածոտնի և Շիրակի մարզերում շինարարության ավարտի համար: Համապատասխան որոշումն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։Նշվում է, որ այս գումարը հատկացվում է Աշտարակ–Թալին և Լանջիկ–Գյումրի հատվածներում աշխատանքներն ավարտին հասցնելու համար:Սիսիան–Քաջարան հատվածի կառուցման համար Ասիական զարգացման բանկի վարկը հավանության արժանացավԾրագիրն ի սկզբանե ֆինանսավորվել է Ասիական զարգացման բանկի և Եվրոպական ներդրումային բանկի վարկերով, սակայն այդ միջոցների օգտագործման ժամկետներն արդեն լրացել են, իսկ շինարարական աշխատանքները տարբեր պատճառներով ձգձվել են: Արդյունքում ճանապարհի կառուցումն ավարտին հասցնելու համար պակասող գումարը կփոխհատուցվի ՀՀ պետական բյուջեի հաշվին։Ավելի վաղ նշվել էր, որ «Հյուսիս–հարավ» մայրուղու շրջանակում Երևան–Գյումրի հատվածի շինարարությունը նախատեսվում է ավարտել մինչև 2026 թվականը: Ճանապարհը շահագործման հանձնելուց հետո Երևանի և Գյումրու միջև երթևեկության ժամանակը կկրճատվի մոտ մեկ ժամով:«Հյուսիս-հարավը» անկախ Հայաստանի պատմության մեջ ամենախոշոր նախագծերից մեկն է։ Նոր և մասամբ վերակառուցված մայրուղին թույլ կտա իրանական սահմանից մինչև վրացական սահման ձգվող 550 կմ ճանապարհը կրճատել մինչև 460 կմ և դեպի Սև ծով ապահովել ավելի հարմարավետ ելք ոչ միայն Հայաստանի, այլև Հնդկաստանի, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների համար:«Հյուսիս-հարավ» նախագծի Ագարակ-Քաջարան հատվածում ավարտվել է 1-ին թունելի փորման աշխատանքը
«հյուսիս–հարավ» ավտոճանապարհ
շիրակի մարզ
արագածոտնի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/08/59336209_114:0:1535:1066_1920x0_80_0_0_eb8c0cf887c3dff0de2087d96c0727a6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«հյուսիս–հարավ» ավտոճանապարհ, շիրակի մարզ, արագածոտնի մարզ, շինարարություն
«հյուսիս–հարավ» ավտոճանապարհ, շիրակի մարզ, արագածոտնի մարզ, շինարարություն
25 մլն դոլար կհատկացվի Արագածոտնում և Շիրակում «Հյուսիս–հարավի» շինարարության համար
14:41 24.07.2025 (Թարմացված է: 14:43 24.07.2025) Ծրագիրն ի սկզբանե ֆինանսավորվել է Ասիական զարգացման բանկի և Եվրոպական ներդրումային բանկի վարկերով, սակայն այդ միջոցների օգտագործման ժամկետներն արդեն լրացել են:
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. ՀՀ կառավարությունը մոտ 9,6 մլրդ դրամ կհատկացնի «Հյուսիս–հարավ» ավտոմայրուղու` Արագածոտնի և Շիրակի մարզերում շինարարության ավարտի համար: Համապատասխան որոշումն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
Նշվում է, որ այս գումարը հատկացվում է Աշտարակ–Թալին և Լանջիկ–Գյումրի հատվածներում աշխատանքներն ավարտին հասցնելու համար:
Ծրագիրն ի սկզբանե ֆինանսավորվել է Ասիական զարգացման բանկի և Եվրոպական ներդրումային բանկի վարկերով, սակայն այդ միջոցների օգտագործման ժամկետներն արդեն լրացել են, իսկ շինարարական աշխատանքները տարբեր պատճառներով ձգձվել են: Արդյունքում ճանապարհի կառուցումն ավարտին հասցնելու համար պակասող գումարը կփոխհատուցվի ՀՀ պետական բյուջեի հաշվին։
Ավելի վաղ նշվել էր, որ «Հյուսիս–հարավ» մայրուղու շրջանակում Երևան–Գյումրի հատվածի շինարարությունը նախատեսվում է ավարտել մինչև 2026 թվականը: Ճանապարհը շահագործման հանձնելուց հետո Երևանի և Գյումրու միջև երթևեկության ժամանակը կկրճատվի մոտ մեկ ժամով:
«Հյուսիս-հարավը» անկախ Հայաստանի պատմության մեջ ամենախոշոր նախագծերից մեկն է։ Նոր և մասամբ վերակառուցված մայրուղին թույլ կտա իրանական սահմանից մինչև վրացական սահման ձգվող 550 կմ ճանապարհը կրճատել մինչև 460 կմ և դեպի Սև ծով ապահովել ավելի հարմարավետ ելք ոչ միայն Հայաստանի, այլև Հնդկաստանի, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների համար: