https://arm.sputniknews.ru/20250723/hajkakan-startapy-bvolvory-mekum-kvorpvorativ-mesenjer-e-steghtsum-91572636.html
Հայկական ստարտափը «բոլորը մեկում» կորպորատիվ մեսենջեր է ստեղծում
Հայկական ստարտափը «բոլորը մեկում» կորպորատիվ մեսենջեր է ստեղծում
Sputnik Արմենիա
Մեսենջերում կմիավորվեն տարբեր ֆունկցիաներ` զրուցարան, տվյալների ու նիշքերի (file) արխիվ և այլն։ 23.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-23T08:56+0400
2025-07-23T08:56+0400
2025-07-23T08:56+0400
հայաստան
մեսենջեր
ստարտափ
կարեն սիմոնյան
ծրագրավորում
հեռախոս
https://cdn.am.sputniknews.ru/img/1756/57/17565725_0:88:1600:988_1920x0_80_0_0_c8db96cfae29dde4776b884bf7fe8688.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Հայկական «IdeasColl» ստարտափն առաջիկա ամիսներին պատրաստվում է թողարկել գործառույթների լայն հնարավորությամբ կորպորատիվ մեսենջեր։ «Sevan Startup Summit»–ի շրջանակում Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեց ստարտափի համահիմնադիր Կարեն Սիմոնյանը։Այս ծրագրում կմիավորվեն տարբեր ֆունկցիաներ` զրուցարան, տվյալների ու նիշքերի (file) արխիվ և մի շարք ուրիշներ, օրինակ` ղեկավարը կկարողանա հեռավար ուղարկել կամ ջնջել տվյալներ ենթակաների օգտահաշիվներից։Նման լայն ֆունկցիաներով մեսենջերներ բանկերն ունեն, բայց դրանք թանկ են և ունեն տեղեկատվության պաշտպանության բարձր չափանիշներ։ Սիմոնյանի խոսքով` ամեն բիզնես չէ, որ այդքան ուժեղ պաշտպանության կարիք ունի և այդքան բարձր գնով։Կոլորադոյի «խելացի քաղաքի» հեղինակները ներդրումներ են ստացել իրենց անծանոթ ՀայաստանիցԸնկերությունը մտադիր է շուկա դուրս գալ հաջորդ տարվա հունվարին, սկզբում` Հայաստանում, իսկ հետո` այլ փոքր երկրներում, որոնք առանձնապես չեն հետաքրքրում խոշոր ծրագրավորողներին։Համակարգում սարքերի քանակի լուրջ սահմանափակումներ չկան. դրան կարելի է միացնել հարյուրավոր հեռախոսներ։ՀՀ–ում ստարտափերի զարգացման համար կառավարությունը միջազգային նոր պայմանագիր կկնքի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1756/57/17565725_76:0:1535:1094_1920x0_80_0_0_75783db2b46ad688e961cfa1afc9c166.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, մեսենջեր, ստարտափ, կարեն սիմոնյան, ծրագրավորում, հեռախոս
հայաստան, մեսենջեր, ստարտափ, կարեն սիմոնյան, ծրագրավորում, հեռախոս
Հայկական ստարտափը «բոլորը մեկում» կորպորատիվ մեսենջեր է ստեղծում
Մեսենջերում կմիավորվեն տարբեր ֆունկցիաներ` զրուցարան, տվյալների ու նիշքերի (file) արխիվ և այլն։
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Հայկական «IdeasColl» ստարտափն առաջիկա ամիսներին պատրաստվում է թողարկել գործառույթների լայն հնարավորությամբ կորպորատիվ մեսենջեր։ «Sevan Startup Summit»–ի շրջանակում
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեց ստարտափի համահիմնադիր Կարեն Սիմոնյանը։
Այս ծրագրում կմիավորվեն տարբեր ֆունկցիաներ` զրուցարան, տվյալների ու նիշքերի (file) արխիվ և մի շարք ուրիշներ, օրինակ` ղեկավարը կկարողանա հեռավար ուղարկել կամ ջնջել տվյալներ ենթակաների օգտահաշիվներից։
Նման լայն ֆունկցիաներով մեսենջերներ բանկերն ունեն, բայց դրանք թանկ են և ունեն տեղեկատվության պաշտպանության բարձր չափանիշներ։ Սիմոնյանի խոսքով` ամեն բիզնես չէ, որ այդքան ուժեղ պաշտպանության կարիք ունի և այդքան բարձր գնով։
Ընկերությունը մտադիր է շուկա դուրս գալ հաջորդ տարվա հունվարին, սկզբում` Հայաստանում, իսկ հետո` այլ փոքր երկրներում, որոնք առանձնապես չեն հետաքրքրում խոշոր ծրագրավորողներին։
«Իհարկե, «Microsoft»-ը կամ «Amazon»-ը կարող են մեկ օրում ստեղծել նման համակարգ, սակայն հազիվ թե ցանկանան ժամանակ և ջանք ծախսել փոքր շուկաների համար», - նշեց Սիմոնյանը:
Համակարգում սարքերի քանակի լուրջ սահմանափակումներ չկան. դրան կարելի է միացնել հարյուրավոր հեռախոսներ։