https://arm.sputniknews.ru/20250723/evraerjaky-chpetq-e-ir-dirqvorvoshumy-hamadzajnecni-amn-i-het-irani-pvokhartgvortsnakharar-91609433.html
«Եվրաեռյակը» չպետք է իր դիրքորոշումը համաձայնեցնի ԱՄՆ-ի հետ. Իրանի փոխարտգործնախարար
«Եվրաեռյակը» չպետք է իր դիրքորոշումը համաձայնեցնի ԱՄՆ-ի հետ. Իրանի փոխարտգործնախարար
Sputnik Արմենիա
«Եվրաեռյակի» և Իրանի միջև վերջին հանդիպումը տեղի է ունեցել հունվարին: 23.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-23T20:10+0400
2025-07-23T20:10+0400
2025-07-23T20:11+0400
իրանի իսլամական հանրապետություն
եվրոպա
ամն
բանակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/15/84987856_0:54:801:504_1920x0_80_0_0_3fd9c77fa03c0cd62f362f0e4bf679cd.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Իրանը կարևոր է համարում «Եվրաեռյակի» հետ առաջիկա հանդիպումը, սակայն եվրոպական երկրները չպետք է իրենց դիրքորոշումը համակարգեն ԱՄՆ-ի հետ: Այս հայտարարությունն արել է Իրանի արտգործնախարարի միջազգային հարցերով տեղակալ Քազեմ Ղարիբ-Աբադին։Հուլիսի 21-ին Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իրանն ու «Եվրաեռյակի» երկրները (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) հուլիսի 25-ին Ստամբուլում փոխարտգործնախարարների մակարդակով բանակցություններ կանցկացնեն Իրանի միջուկային խնդրի շուրջ:«Եվրաեռյակի» և Իրանի միջև վերջին հանդիպումը տեղի է ունեցել հունվարին, երբ Դոնալդ Թրամփը դեռ չէր ստանձնել ԱՄՆ նախագահի պաշտոնը։Ֆիդանը և Արաղչին քննարկել են իրանական ատոմի շուրջ բանակցային գործընթացըՀիշեցնենք` Օմանի միջնորդությամբ ԱՄՆ-Իրան բանակցություններն արդյունք չտվեցին, իսկ բանակցությունների 6-րդ փուլը չեղարկվեց հունիսի 13-ին սկսված իսրայելական ռազմական հարվածներից հետո: Այն ժամանակ իսրայելական բանակը հարվածներ հասցրեց իրանական միջուկային օբյեկտներին, իսկ թիրախային հարձակումների և դիվերսիաների հետևանքով սպանվեցին իրանցի բարձրաստիճան զինվորականներ և ֆիզիկոսներ։ Թեհրանն էլ սկսեց Թել Ավիվը հրթիռակոծել և անօդաչուներով գրոհել։Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի համար լրտեսություն կատարած երեք անձանց
իրանի իսլամական հանրապետություն
եվրոպա
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/15/84987856_28:0:771:557_1920x0_80_0_0_112a61cca0784aa36ded30cd3d2af821.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, եվրոպա, ամն, բանակցություն
իրանի իսլամական հանրապետություն, եվրոպա, ամն, բանակցություն
«Եվրաեռյակը» չպետք է իր դիրքորոշումը համաձայնեցնի ԱՄՆ-ի հետ. Իրանի փոխարտգործնախարար
20:10 23.07.2025 (Թարմացված է: 20:11 23.07.2025) «Եվրաեռյակի» և Իրանի միջև վերջին հանդիպումը տեղի է ունեցել հունվարին:
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Իրանը կարևոր է համարում «Եվրաեռյակի» հետ առաջիկա հանդիպումը, սակայն եվրոպական երկրները չպետք է իրենց դիրքորոշումը համակարգեն ԱՄՆ-ի հետ: Այս հայտարարությունն արել է Իրանի արտգործնախարարի միջազգային հարցերով տեղակալ Քազեմ Ղարիբ-Աբադին։
Հուլիսի 21-ին Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իրանն ու «Եվրաեռյակի» երկրները (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) հուլիսի 25-ին Ստամբուլում փոխարտգործնախարարների մակարդակով բանակցություններ կանցկացնեն Իրանի միջուկային խնդրի շուրջ:
«Այդ հանդիպումը կարևոր է։ Մենք միշտ արժևորել ենք եվրոպական երկրների հետ հանդիպումները, բայց դրա հետ կապված կարևոր հարց է առաջանում։ Մենք նրանց միշտ ասել ենք, որ եվրոպական երկրների քաղաքականությունը պետք է լինի անկախ։ Նրանք չպետք է իրենց դիրքորոշումները համաձայնեցնեն ամերիկացիների հետ», - ասել է Ղարիբ-Աբադին լրագրողներին։
«Եվրաեռյակի» և Իրանի միջև վերջին հանդիպումը տեղի է ունեցել հունվարին, երբ Դոնալդ Թրամփը դեռ չէր ստանձնել ԱՄՆ նախագահի պաշտոնը։
Հիշեցնենք` Օմանի միջնորդությամբ ԱՄՆ-Իրան բանակցություններն արդյունք չտվեցին, իսկ բանակցությունների 6-րդ փուլը չեղարկվեց հունիսի 13-ին սկսված իսրայելական ռազմական հարվածներից հետո: Այն ժամանակ իսրայելական բանակը հարվածներ հասցրեց իրանական միջուկային օբյեկտներին, իսկ թիրախային հարձակումների և դիվերսիաների հետևանքով սպանվեցին իրանցի բարձրաստիճան զինվորականներ և ֆիզիկոսներ։ Թեհրանն էլ սկսեց Թել Ավիվը հրթիռակոծել և անօդաչուներով գրոհել։