00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:37
5 ր
Ուղիղ եթեր
09:43
17 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

87 կոնգրեսականներ Թրամփին կոչ են արել աջակցել արցախահայերի վերադարձին

© Sputnik / Наталья Селиверстова / Անցնել մեդիապահոցՆերկայացուցիչների պալատ
Ներկայացուցիչների պալատ - Sputnik Արմենիա, 1920, 23.07.2025
Բաժանորդագրվել
Կոնգրեսականները կոչ են անում Թրամփի վարչակազմին աջակցել շվեյցարական նախաձեռնությանը, որը նախատեսում է միջազգային բանակցային հարթակի ստեղծում՝ միջազգային երաշխիքների ներքո արցախահայերի անվտանգ վերադարձի համար:
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik․ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 87 կոնգրեսականներ նամակ են հղել նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին՝ կոչ անելով աջակցել հայերի վերադարձին Արցախ։ Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):
Նամակը կազմվել է և՛ Դեմոկրատական, և՛ Հանրապետական կուսակցությունների ներկայացուցիչների կողմից՝ ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի (Congressional Armenian Caucus) համանախագահներ Ֆրենկ Փալոնի, Գուս Բիլիրակիսի, Բրեդ Շերմանի և Դեյվիդ Վալադաոյի ղեկավարությամբ:
Կոնգրեսականները կոչ են անում Թրամփի վարչակազմին աջակցել այն նախաձեռնությանը, որն ընդունվել է Շվեյցարիայի խորհրդարանի կողմից և նախատեսում է միջազգային բանակցային հարթակի ստեղծում՝ միջազգային երաշխիքների ներքո հայերի անվտանգ վերադարձի համար:
Նամակում հիշեցվում է նաև 2023 թվականի դեկտեմբերին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կայացրած որոշման մասին, որը պարտավորեցնում է Ադրբեջանին ապահովել հայ բնակչության անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ։
«Կոնգրեսականների նամակը հստակ ուղերձ է նախագահի վարչակազմին. տարածաշրջանում իրական խաղաղության ցանկացած ճանապարհ սկսվում է հայերի հավաքական, պաշտպանված վերադարձով Արցախ, ոչ թե էթնիկ զտումներով, որն իրականացնում է Ադրբեջանը իրենց հինավուրց հայրենիքում բնիկ քրիստոնյաների նկատմամբ»,- հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Կոնգրեսականները կոչ են անում չլուծված հակամարտության բոլոր կողմերին ապահովել բռնի տեղահանված հայերի արժանապատիվ վերադարձը Լեռնային Ղարաբաղ՝ միջազգային իրավունքի համաձայն, տարածաշրջանում արդար և տևական խաղաղություն հաստատելու համար: Նամակում նշվում են նաև 2023 թվականին Ադրբեջանի կողմից շրջափակման և Արցախի վրա զինված հարձակման հետևանքները, ինչպես նաև հայկական քրիստոնեական ժառանգության օբյեկտների ոչնչացման Բաքվի համակարգված գործողությունները, ինչպես նաև քաղաքացիական սեփականության և ենթակառուցվածքների զանգվածային ոչնչացումը՝ մարդկանց վերադարձը խոչընդոտելու նպատակով:
Նշենք, որ շվեյցարական նախաձեռնությունը Կոնգրեսում մանրամասն քննարկվել է հուլիսի 10-ին Կոնգրեսի աշխատակազմի շուրջ 200 աշխատակիցների, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստների և քաղաքագետների մասնակցությամբ: Հրավիրված են եղել նաև Շվեյցարիայի խորհրդարանի պատգամավորներ, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, «Christian Solidarity International» կազմակերպության նախագահ Ջոն Այբները և մի շարք այլ հյուրեր:
Հուսով ենք՝ Ձեր միջնորդությամբ արցախահայերը հայրենիք կվերադառնան․ Բալասանյանը՝ Պուտինին
Լրահոս
0