https://arm.sputniknews.ru/20250722/otarerkracinery-karvogh-en-mutq-gvortsel-rusastan-aranc-ruid--um-grancvelu-91577397.html
Օտարերկրացիները կարող են մուտք գործել Ռուսաստան առանց RuID-ում գրանցվելու
Օտարերկրացիները կարող են մուտք գործել Ռուսաստան առանց RuID-ում գրանցվելու
Sputnik Արմենիա
Հավելվածում կենսաչափական տվյալներով նույնականացումն ու այդտեղ էլեկտրոնային դիմում լրացնելը կամավոր է: 22.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-22T19:11+0400
2025-07-22T19:11+0400
2025-07-22T19:54+0400
ռուսաստան
վիզա
փորձարկում
նույնականացում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/18/25874086_0:0:3073:1728_1920x0_80_0_0_3ff2592236c5488dd35cc37ceb4f8956.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի - Sputnik. Օտարերկրացիների նախապես գրանցումը ruID բջջային հավելվածում՝ կենսաչափական տվյալները հանձնելով և դրանում էլեկտրոնային դիմում լրացնելը կամավոր է և չի ծառայի որպես մերժում Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի ՆԳՆ մամուլի կենտրոնը։ՆԳՆ-ի փոխանցմամբ, բջջային հավելվածում օտարերկրյա քաղաքացու գրանցման առկայությունը թույլ կտա ապագայում ապահովել պետական մարմինների և կազմակերպությունների հետ նրա փոխգործակցության հնարավորությունը ամբողջությամբ էլեկտրոնային ձևով՝ հանրային ծառայություններ ստանալիս նվազեցնելով վարչական և այլ խոչընդոտները:Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ մուտքի կանոնների և պայմանների փորձ է իրականացվում այն օտարերկրացիների համար, ովքեր վիզայի կարիք չունեն: Սահմանված կանոնների համաձայն՝ մինչև մուտք գործելը անհրաժեշտ է նույնականացման միասնական համակարգում անցնել գրանցման ընթացակարգ և մուտք գործելուց ոչ ուշ, քան 72 ժամ առաջ ներկայացնել մուտքի դիմում՝ օգտագործելով ruID բջջային հավելվածը: Արտակարգ դեպքերում դիմումի ներկայացման ժամկետ է սահմանվում ամենաուշը 4 ժամը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/18/25874086_165:0:2896:2048_1920x0_80_0_0_8b783cf1d07e46c003e7aec323583472.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, վիզա, փորձարկում, նույնականացում
ռուսաստան, վիզա, փորձարկում, նույնականացում
Օտարերկրացիները կարող են մուտք գործել Ռուսաստան առանց RuID-ում գրանցվելու
19:11 22.07.2025 (Թարմացված է: 19:54 22.07.2025) Հավելվածում կենսաչափական տվյալներով նույնականացումն ու այդտեղ էլեկտրոնային դիմում լրացնելը կամավոր է:
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի - Sputnik. Օտարերկրացիների նախապես գրանցումը ruID բջջային հավելվածում՝ կենսաչափական տվյալները հանձնելով և դրանում էլեկտրոնային դիմում լրացնելը կամավոր է և չի ծառայի որպես մերժում Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի ՆԳՆ մամուլի կենտրոնը։
Գործակալության համապատասխան հարցմանն ի պատասխան՝ գերատեսչությունում նշել են, որ ՌԴ օրենսդրությամբ հիմքեր նախատեսված չեն օտարերկրյա քաղաքացիներին ՌԴ պետական սահմանի հատումը մերժելու համար, եթե նրանք նման դիմում չեն լրացրել:
ՆԳՆ-ի փոխանցմամբ, բջջային հավելվածում օտարերկրյա քաղաքացու գրանցման առկայությունը թույլ կտա ապագայում ապահովել պետական մարմինների և կազմակերպությունների հետ նրա փոխգործակցության հնարավորությունը ամբողջությամբ էլեկտրոնային ձևով՝ հանրային ծառայություններ ստանալիս նվազեցնելով վարչական և այլ խոչընդոտները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ մուտքի կանոնների և պայմանների փորձ է իրականացվում այն օտարերկրացիների համար, ովքեր վիզայի կարիք չունեն: Սահմանված կանոնների համաձայն՝ մինչև մուտք գործելը անհրաժեշտ է նույնականացման միասնական համակարգում անցնել գրանցման ընթացակարգ և մուտք գործելուց ոչ ուշ, քան 72 ժամ առաջ ներկայացնել մուտքի դիմում՝ օգտագործելով ruID բջջային հավելվածը: Արտակարգ դեպքերում դիմումի ներկայացման ժամկետ է սահմանվում ամենաուշը 4 ժամը: