https://arm.sputniknews.ru/20250721/gazaji-hatvatsum-snndi-gnern-atshel-en-40-angam-mak-i-gvortsakalutjun-91547259.html
Գազայի հատվածում սննդի գներն աճել են 40 անգամ. ՄԱԿ-ի գործակալություն
Գազայի հատվածում սննդի գներն աճել են 40 անգամ. ՄԱԿ-ի գործակալություն
Sputnik Արմենիա
Պարբերականը ներկայացնում է լուսանկար, որի համաձայն՝ 1 կիլոգրամ շաքարավազն արժե 100 դոլար, բրինձն ու ալյուրը՝ 30-ական դոլար։ 21.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-21T18:53+0400
2025-07-21T18:53+0400
2025-07-21T19:57+0400
գազայի հատված
սով
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
պաղեստին
իսրայել
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/1d/88368572_0:160:3072:1888_1920x0_80_0_0_dc39cbf3d41a936589a172381d9892f5.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի - Sputnik. Գազայի հատվածում սննդի գներն աճել են 40 անգամ. մասնավորապես, շաքարի մեկ կիլոգրամն արժե 100 դոլար։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման ՄԱԿ-ի մերձավորարևելյան գործակալությունը:Պարբերականը ներկայացնում է լուսանկար, որի համաձայն՝ 1 կիլոգրամ շաքարավազն արժե 100 դոլար, բրինձն ու ալյուրը՝ 30-ական դոլար։Պաղեստինյան կիսաէքսկլավի առողջապահության նախարարությունը հուլիսի 20-ին հայտնել է, որ վերջին մեկ օրում Գազայի հատվածում սովից մահացել է առնվազն 18 մարդ:Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից ենթարկվեց աննախադեպ զանգվածային հրթիռային հարձակման։ Դրանից հետո ՀԱՄԱՍ-ի զինյալները ներխուժեցին սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց վրա և վերցնելով ավելի քան 200 պատանդ։ Իշխանությունների տվյալներով՝ իսրայելական կողմից այդ ժամանակ զոհվեց մոտ 1,2 հազար մարդ։Գազայում հումանիտար օգնություն ստանալու ժամանակ սպանված բնակիչների թիվը հասել է 798-ի. ՄԱԿԻ պատասխան՝ Իսրայելի պաշտպանության բանակը սկսեց «Երկաթե թրեր» ռազմական գործողությունը, որը ներառում է նաև հարվածներ քաղաքացիական օբյեկտներին, և հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվեցին ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները:Կողմերի միջև ռազմական գործողությունները, որոնք ընդհատվում են կարճատև զինադադարներով, Գազայի հատվածում խլել են ավելի քան 58 հազար պաղեստինցիների և մոտ 1,5 հազար իսրայելցիների կյանք, ինչպես նաև տեղափոխվել են Լիբանան ու Եմեն և հրահրել Իսրայելի և Իրանի միջև հրթիռային հարվածների փոխանակում:Դոհայում հուլիսի 6-ին վերսկսվել են Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև անուղղակի բանակցությունները: ԶԼՄ-ների տվյալներով՝ առաջին փուլերն ավարտվել են անարդյունք։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Եգիպտոսի ԱԳ նախարար Բադր Աբդել Աթին, Արաբական Հանրապետությունն այլ միջնորդների՝ Կատարի և ԱՄՆ-ի հետ միասին աշխատում է 60-օրյա հրադադարի ուղղությամբ, որի ընթացքում ենթադրվում է իսրայելցի պատանդների ազատ արձակումը:Գազայի հատվածում մեկ օրում ավելի քան 80 մարդ է զոհվել
գազայի հատված
պաղեստին
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/1d/88368572_0:0:2732:2048_1920x0_80_0_0_a6ae9017affc7bf157814b244c01abda.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գազայի հատված, սով, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), պաղեստին, իսրայել
գազայի հատված, սով, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), պաղեստին, իսրայել
Գազայի հատվածում սննդի գներն աճել են 40 անգամ. ՄԱԿ-ի գործակալություն
18:53 21.07.2025 (Թարմացված է: 19:57 21.07.2025) Պարբերականը ներկայացնում է լուսանկար, որի համաձայն՝ 1 կիլոգրամ շաքարավազն արժե 100 դոլար, բրինձն ու ալյուրը՝ 30-ական դոլար։
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի - Sputnik. Գազայի հատվածում սննդի գներն աճել են 40 անգամ. մասնավորապես, շաքարի մեկ կիլոգրամն արժե 100 դոլար։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման ՄԱԿ-ի մերձավորարևելյան գործակալությունը:
Պարբերականը ներկայացնում է լուսանկար, որի համաձայն՝ 1 կիլոգրամ շաքարավազն արժե 100 դոլար, բրինձն ու ալյուրը՝ 30-ական դոլար։
«Մենք սովի մասին հուսահատ հաղորդագրություններ ենք ստանում Գազայից, այդ թվում՝ մեր գործընկերներից։ Պարենային ապրանքների գներն աճել են 40 անգամ, այնինչ Գազայից ոչ հեռու՝ պաղեստինցի փախստականների օգնության ՄԱԿ-ի մերձավորարևելյան գործակալության պահեստներում առկա պարենի պաշարները կարող են բավականացնել ամբողջ բնակչությանն ավելի քան երեք ամիս։ Գազայում տառապանքը պայմանավորված է մարդկային գործոնով, և այն պետք է դադարեցվի: Դադարեցրե’ք շրջափակումը և թույլ տվեք, որ հումանիտար օգնությունը հասնի անվտանգ և անհրաժեշտ ծավալով», - ասվում է գործակալության` X սոցիալական ցանցում հրապարակված հայտարարության մեջ:
Պաղեստինյան կիսաէքսկլավի առողջապահության նախարարությունը հուլիսի 20-ին հայտնել է, որ վերջին մեկ օրում Գազայի հատվածում սովից մահացել է առնվազն 18 մարդ:
Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից ենթարկվեց աննախադեպ զանգվածային հրթիռային հարձակման։ Դրանից հետո ՀԱՄԱՍ-ի զինյալները ներխուժեցին սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց վրա և վերցնելով ավելի քան 200 պատանդ։ Իշխանությունների տվյալներով՝ իսրայելական կողմից այդ ժամանակ զոհվեց մոտ 1,2 հազար մարդ։
Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության բանակը սկսեց «Երկաթե թրեր» ռազմական գործողությունը, որը ներառում է նաև հարվածներ քաղաքացիական օբյեկտներին, և հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվեցին ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները:
Կողմերի միջև ռազմական գործողությունները, որոնք ընդհատվում են կարճատև զինադադարներով, Գազայի հատվածում խլել են ավելի քան 58 հազար պաղեստինցիների և մոտ 1,5 հազար իսրայելցիների կյանք, ինչպես նաև տեղափոխվել են Լիբանան ու Եմեն և հրահրել Իսրայելի և Իրանի միջև հրթիռային հարվածների փոխանակում:
Դոհայում հուլիսի 6-ին վերսկսվել են Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև անուղղակի բանակցությունները: ԶԼՄ-ների տվյալներով՝ առաջին փուլերն ավարտվել են անարդյունք։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Եգիպտոսի ԱԳ նախարար Բադր Աբդել Աթին, Արաբական Հանրապետությունն այլ միջնորդների՝ Կատարի և ԱՄՆ-ի հետ միասին աշխատում է 60-օրյա հրադադարի ուղղությամբ, որի ընթացքում ենթադրվում է իսրայելցի պատանդների ազատ արձակումը: