00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարող է տեղափոխվել Իսպանիայի ֆուտբոլի առաջնություն

© SputnikԷդուարդ Սպերցյան
Էդուարդ Սպերցյան - Sputnik Արմենիա, 1920, 21.07.2025
Բաժանորդագրվել
Քննարկվում է Էդուարդ Սպերցյանի տեղափոխության գումարը:
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում։ Տեղեկությունը հայտնում է «Arménie Football»-ը:
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ իսպանական «Ժիրոնան» արդեն բանակցություններ է սկսել ֆուտբոլիստի հնարավոր տրանսֆերի շուրջ:
Նշվում է, որ այժմ քննարկվում է տեղափոխության գումարը: Աղբյուրը հայտնում է, որ իսպանական ակումբին կմիանա ևս մեկ կիսապաշտպան, սակայն դա ոչ մի կերպ չի ազդի հայ կիսապաշտպանի տրանսֆերի վրա:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 35 հանդիպում, խփել է 11 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում: Հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը 25 մլն եվրո է:
Լևոն Արոնյանը դարձել է Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի հաղթող
Լրահոս
0