https://arm.sputniknews.ru/20250719/sakravvornery-vnasazertsel-en-sev-tsvovi-turqakan-ap-hasats-akany-91507041.html
Սակրավորները վնասազերծել են Սև ծովի թուրքական ափ հասած ականը
Սակրավորները վնասազերծել են Սև ծովի թուրքական ափ հասած ականը
Sputnik Արմենիա
Ականը հայտնաբերել են ջրասուզակները Պերշեմբե շրջանում՝ ափից 150 մետր հեռավորության վրա։ 19.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-19T20:40+0400
2025-07-19T20:40+0400
2025-07-19T20:54+0400
ական
լողափ
սև ծով
թուրքիա
սակրավոր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/19/42448823_0:0:1600:901_1920x0_80_0_0_27dfa98da1810e86434dcc91f5aa6593.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի - Sputnik. Թուրքիայի Օրդու նահանգում սակրավորները վնասազերծել են Սև ծովի ափ հասած ականը։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։Նշվում է, որ ծովում պայթած ականը ջրասուզակները հայտնաբերել են Պերշեմբե շրջանում՝ ափից 150 մետր հեռավորության վրա, մոտ 7-8 մետր խորությամբ: Ջրասուզակները տեսագրությունն ուղարկել են զինվորականներին, որոնք զգուշացրել են, որ թեև խոսքն արդեն պայթած ականի մասին է, բայց այն դեռևս վտանգավոր է: Իշխանությունները ժամանակավորապես արգելել են օգտվել տվյալ լողափից։Ականի ծագումը չի նշվում։Առնվազն 28 չպայթած արկերի հայտնաբերման պատճառով 2023 թվականի օգոստոսին Թուրքիայի իշխանությունները փակել էին Ստամբուլի մերձակայքում գտնվող սևծովյան Շիլե հանգստավայրի Սոֆուլար լողափը։ Զինամթերքը ոչնչացվել էր, ոչ ոք չէր տուժել, իսկ ավելի ուշ ՊՆ-ն հայտնեց, որ դրանք դեռևս Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների արկեր են։Ուկրաինա մատակարարվող ականները չափազանց վտանգավոր են. ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը 2022 թվականի մարտին հայտարարել էր, որ ռուսական հատուկ գործողության մեկնարկից հետո Ուկրաինայի ռազմածովային ուժերը մոտ 420 ական են տեղադրել Օդեսա, Օչակով, Չեռնոմորսկ և Յուժնի նավահանգիստների մատույցներում։ Ծառայությունը հնարավոր էր համարել ծովում հայտնված ականների հոսքի հնարավորությունը Բոսֆորի նեղուց, ապա Միջերկրական ծովի ավազան:Բուլղարիան, Ռումինիան և Թուրքիան 2024 թվականի հունվարին համաձայնագիր են ստորագրել Սև ծովում ականազերծման աշխատանքային խումբ (MCM Black Sea) հիմնելու մասին։
սև ծով
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/19/42448823_0:0:1600:1200_1920x0_80_0_0_b85272353d7039f8a66e9508b2b4287b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ական, լողափ, սև ծով, թուրքիա, սակրավոր
ական, լողափ, սև ծով, թուրքիա, սակրավոր
Սակրավորները վնասազերծել են Սև ծովի թուրքական ափ հասած ականը
20:40 19.07.2025 (Թարմացված է: 20:54 19.07.2025) Ականը հայտնաբերել են ջրասուզակները Պերշեմբե շրջանում՝ ափից 150 մետր հեռավորության վրա։
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի - Sputnik. Թուրքիայի Օրդու նահանգում սակրավորները վնասազերծել են Սև ծովի ափ հասած ականը։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Նշվում է, որ ծովում պայթած ականը ջրասուզակները հայտնաբերել են Պերշեմբե շրջանում՝ ափից 150 մետր հեռավորության վրա, մոտ 7-8 մետր խորությամբ: Ջրասուզակները տեսագրությունն ուղարկել են զինվորականներին, որոնք զգուշացրել են, որ թեև խոսքն արդեն պայթած ականի մասին է, բայց այն դեռևս վտանգավոր է: Իշխանությունները ժամանակավորապես արգելել են օգտվել տվյալ լողափից։
«Ստամբուլից ժամանած սակրավորներն այսօր զննել են օբյեկտը, պարզել, որ խոսքը ականի մասին է, և կառավարվող պայթյունով ոչնչացրել այն», - հայտնել է թերթը:
Առնվազն 28 չպայթած արկերի հայտնաբերման պատճառով 2023 թվականի օգոստոսին Թուրքիայի իշխանությունները փակել էին Ստամբուլի մերձակայքում գտնվող սևծովյան Շիլե հանգստավայրի Սոֆուլար լողափը։ Զինամթերքը ոչնչացվել էր, ոչ ոք չէր տուժել, իսկ ավելի ուշ ՊՆ-ն հայտնեց, որ դրանք դեռևս Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների արկեր են։
ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը 2022 թվականի մարտին հայտարարել էր, որ ռուսական հատուկ գործողության մեկնարկից հետո Ուկրաինայի ռազմածովային ուժերը մոտ 420 ական են տեղադրել Օդեսա, Օչակով, Չեռնոմորսկ և Յուժնի նավահանգիստների մատույցներում։ Ծառայությունը հնարավոր էր համարել ծովում հայտնված ականների հոսքի հնարավորությունը Բոսֆորի նեղուց, ապա Միջերկրական ծովի ավազան:
Բուլղարիան, Ռումինիան և Թուրքիան 2024 թվականի հունվարին համաձայնագիր են ստորագրել Սև ծովում ականազերծման աշխատանքային խումբ (MCM Black Sea) հիմնելու մասին։