https://arm.sputniknews.ru/20250718/sebevos-qahanan-bacatrel-e-inchu-tujl-chi-tvel-vor-qp-akan-narek-grigvorjany-knqahajr-darna-91457510.html
Սեբեոս քահանան բացատրել է` ինչու թույլ չի տվել, որ ՔՊ-ական Նարեկ Գրիգորյանը կնքահայր դառնա
Սեբեոս քահանան բացատրել է` ինչու թույլ չի տվել, որ ՔՊ-ական Նարեկ Գրիգորյանը կնքահայր դառնա
Sputnik Արմենիա
Միջադեպի հետևանքով մկրտության արարողությունը չի իրականացրել։ Քահանան նշել է, որ եկեղեցու և վեհափառի դեմ գրոհի մասնակիցն իրավունք չունի քավոր կանգնելու։ 18.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-18T11:21+0400
2025-07-18T11:21+0400
2025-07-18T11:58+0400
քահանա
տեսանյութեր
տեսանյութ
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
նարեկ գրիգորյան
կնքահայր
հայ առաքելական եկեղեցի
սեբեոս քահանա ղալաչյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/12/91458881_2:0:2434:1368_1920x0_80_0_0_b080efe38eb695a68525e912a41dd65f.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի, Նիժնի Նովգորոդի եկեղեցական համայնքի հոգևոր հովիվ Սեբեոս քահանա Ղալաչյանը բացատրել է, թե ինչու թույլ չի տվել, որ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը մկրտության քավոր կանգնի` առաջարկելով փոխել կնքահորը։ Միջադեպի հետևանքով մկրտության արարողությունը չի իրականացրել։ Քահանան նշել է, որ եկեղեցու և վեհափառի դեմ գրոհի մասնակիցն իրավունք չունի քավոր կանգնելու։Սեբեոս քահանա Ղալաչյանն ընդգծել է, որ անչափահասի հոգևոր կյանքի պատասխանատուն կնքահայրն է, դա է նրա դերը, ուստի նա պետք է լինի հոգևոր ծնող ու դաստիարակ, հոգևոր օրինակ և իր սանիկի հոգու փրկության պատասխանատու։Նա հավելել է, որ այդ միջադեպից հետո անպարկեշտ խոսքեր են հնչել ։ Պատգամավորը, հնչեցնելով վեհափառի ավազանի անունը, նշել է, որ նրան պարանոցից բռնած պետք է դուրս շպրտել վեհարանից։Դիմելով հանրությանը` քահանան հարց է տալիս` ինքն իրավունք ունե՞ր թույլ տալու, որ ՔՊ–ական պատգամավորը դառնա կնքահայր։Ավելի վաղ միջադեպին անդրադարձել էին ՔՊ–ականները` նշելով, որ հոգևորականները քաղաքացիներին ծառայելու իրենց առաքելությունը պետք է իրականացնեն` առանց հաշվի առնելու մարդկանց քաղաքական հայացքները:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Սեբեոս քահանա Ղալաչյանը հաստատում է, որ օրերս մերժել է Նիժնի Նովգորոդի եկեղեցում մկրտել հայ ընտանիքի զավակին` ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանի քավորությամբ
Sputnik Արմենիա
Սեբեոս քահանա Ղալաչյանը հաստատում է, որ օրերս մերժել է Նիժնի Նովգորոդի եկեղեցում մկրտել հայ ընտանիքի զավակին` ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանի քավորությամբ
2025-07-18T11:21+0400
true
PT2M52S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/12/91458881_319:0:2143:1368_1920x0_80_0_0_4df85c1824bdc0d2c4a85d0620a0a419.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
քահանա, տեսանյութեր, տեսանյութ, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), նարեկ գրիգորյան, видео, կնքահայր, հայ առաքելական եկեղեցի, սեբեոս քահանա ղալաչյան
քահանա, տեսանյութեր, տեսանյութ, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), նարեկ գրիգորյան, видео, կնքահայր, հայ առաքելական եկեղեցի, սեբեոս քահանա ղալաչյան
Սեբեոս քահանան բացատրել է` ինչու թույլ չի տվել, որ ՔՊ-ական Նարեկ Գրիգորյանը կնքահայր դառնա
11:21 18.07.2025 (Թարմացված է: 11:58 18.07.2025) Միջադեպի հետևանքով մկրտության արարողությունը չի իրականացրել։ Քահանան նշել է, որ եկեղեցու և վեհափառի դեմ գրոհի մասնակիցն իրավունք չունի քավոր կանգնելու։
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի, Նիժնի Նովգորոդի եկեղեցական համայնքի հոգևոր հովիվ Սեբեոս քահանա Ղալաչյանը բացատրել է, թե ինչու թույլ չի տվել, որ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը մկրտության քավոր կանգնի` առաջարկելով փոխել կնքահորը։ Միջադեպի հետևանքով մկրտության արարողությունը չի իրականացրել։ Քահանան նշել է, որ եկեղեցու և վեհափառի դեմ գրոհի մասնակիցն իրավունք չունի քավոր կանգնելու։
«Պատահաբար ես ճանաչեցի. տպավորվել էր իմ մեջ այդ ՔՊ պատգամավորի դեմքը, իր արտահայտությունները` ուղղված Ամենայն հայոց հայրապետիս, հայ եկեղեցականներին, և հանկարծ տեսնում եմ, որ այդ անձնավորությունը, ով իմ վեհափառին անվանում է ավազանի անունով, ով ասում է, որ նրան պետք է վեհարանից դուրս շպրտեն, այդ անձնավորությունը եկել է և ուզում է կնքահայրության պատվին արժանանալ։ Համառոտ ասելու համար նշեմ, որ ես արգելեցի իրեն դառնալու կնքահայր։ Ես սիրով առաջարկեցի կնքել այդ բալիկին, արժանացնել սուրբ մյուռոնով օծման, կատարել քառասունքի կարգը, բայց մեկ պայմանով` եթե կնքահայրը կլինի գոնե հարգալից պատկառանքով լցված մի անձնավորություն, ով ընդունում է Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու նվիրապետական կարգը, ով ընդունում է, որ ես` իմ մեղքերով հանդերձ, ունեմ առաքյալներից մինչ ինձ հասած այդ իշխանությունը մկրտելու, կնքելու, հաղորդություն տալու, օրհնելու և այսպես շարունակ»,-նշել է քահանա Ղալաչյանը։
Սեբեոս քահանա Ղալաչյանն ընդգծել է, որ անչափահասի հոգևոր կյանքի պատասխանատուն կնքահայրն է, դա է նրա դերը, ուստի նա պետք է լինի հոգևոր ծնող ու դաստիարակ, հոգևոր օրինակ և իր սանիկի հոգու փրկության պատասխանատու։
Նա հավելել է, որ այդ միջադեպից հետո անպարկեշտ խոսքեր են հնչել ։ Պատգամավորը, հնչեցնելով վեհափառի ավազանի անունը, նշել է, որ նրան պարանոցից բռնած պետք է դուրս շպրտել վեհարանից։
Դիմելով հանրությանը` քահանան հարց է տալիս` ինքն իրավունք ունե՞ր թույլ տալու, որ ՔՊ–ական պատգամավորը դառնա կնքահայր։
Ավելի վաղ միջադեպին անդրադարձել էին ՔՊ–ականները` նշելով, որ հոգևորականները քաղաքացիներին ծառայելու իրենց առաքելությունը պետք է իրականացնեն` առանց հաշվի առնելու մարդկանց քաղաքական հայացքները: