00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կապիտուլյացիա` «բարդ և հնարամիտ» դիվանագիտության քողով. նախկին նախարարը` խաղաղության մասին

© Sputnik / Andranik GhazaryanՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը Sputnik Արմենիայում
ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը Sputnik Արմենիայում - Sputnik Արմենիա, 1920, 18.07.2025
ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը Sputnik Արմենիայում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
«Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացրել է ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանի հոդվածը, որտեղ դիվանագետը անդրադարձել է խաղաղության օրակարգին և ՀՀ իշխանության ներքին և արտաքին քաղաքականությանը։
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի - Sputnik. «Պրագմատիզմ» կամ «իրատեսություն» անվան տակ այսօր մեզ փորձում են պարտադրել ազգային հիշողության, ինքնության ու դիմադրության համակարգված քանդում։ Իր հոդվածում նման տեսակետ է հայտնել ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը` ընդգծելով, որ ՀՀ–ում կատարվող գործընթացների հետևում թաքնված է վտանգավոր խաղադրույք հայրենիքի դեմ, որը սպառնում է մեր գոյությանը և հավաքական հոգևոր ինքնությանը։
«Այն ամենը, ինչը կատարվել է և շարունակում է տեղի ունենալ, իրականում «զրոյացման» համապարփակ գործընթաց է: Այսպես` Լեռնային Ղարաբաղի բանակցությունները «զրոյական կետից» սկսելու որոշումը դիվանագիտական քայլ չէր: Դա հրաժարում էր ազատագրական պայքարից: Մերժելով տասնամյակների բանակցային ժառանգությունն ու զոհողությունները՝ ժողովրդին հայտարարվեց, որ Արցախյան պայքարը սխալ էր կամ առասպել։ Նույն կերպ այսօր «զրոյական կետից» է նախանշվում քաղաքականությունը Թուրքիայի հանդեպ, ձգտելով կարգավորել հարաբերությունները մի պետության հետ, որը ոչ միայն հերքում է Հայոց ցեղասպանությունը, այլև հրապարակավ մասնակցել է Արցախի հայաթափմանը և ողջունել հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը»,– գրել է Այվազյանը։
Նախկին արտգործնախարարի խոսքով` ՀՀ–ի իշխանությունները բաց սահմաններ ունենալու թեզով, իրականում փակում են արդարության դռները, իսկ «կառուցողական» երկխոսության անվան տակ մոռացության են մատնվում 1915-ի Հայոց ցեղասպանությունը։
«Սա հաշտեցում չէ, սա կապիտուլյացիա է, որը ներկայացվում է «բարդ ու հնարամիտ» դիվանագիտության անվան տակ։ Եվ մինչ արտաքին ճակատում «սրբագրվում է» պատմությունը, ներսում լռեցվում է ընդդիմախոսությունը։ «Պետական հեղաշրջման նախապատրաստման» մեղադրանքով արդարացվում են ձերբակալությունները, գրաքննությունը, ահաբեկումն ու հետապնդումները։ Բայց ակնհայտ է` իրական վտանգը, որից վախենում են օրվա իշխանությունները, բռնությունը չէ, այլ այլակարծությունը։ Ոչ թե «հեղաշրջում» է կանխվում, այլ վերացվում են քաղաքական բազմակարծության վերջին մնացորդները մի երկրում, որը գնալով ստիպված է խոսել միայն իշխանությունների կողմից պարտադրված պաշտոնական լեզվով»,– նշել է դիվանագետը։
Արա Այվազյանն անդրադարձել է նաև Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավին ու հայտարարել, որ այսօր ՀՀ–ում չեն հանդուրժում եկեղեցու անկախ ձայնը։ Դիվանագետը նկատել է, որ ՀՀ–ի համար բարդ ժամանակներ են` երկիրը նորից հայտնվել է կայսրությունների բախման կիզակետում և տարբեր շահերի ճնշումների դիմաց։ Այվազյան ընդգծել է, որ իրական քաղաքականությունը չի պահանջում ինքնության լուծարում։
«Անհերքելի է՝ Հայաստանն իսկապես ունի Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների անկեղծ և արդար կարգավորման կարիք, բայց ոչ արժանապատվության, հիշողության ու ազգային ինքնության հաշվին։ Փակուղուց դուրս գալու ուղին սկսվում է անցյալի վերհիշումից։ Հասարակությունը պետք է կրկին վստահի իր պատմությանը՝ ոչ որպես անցյալի վիշտ, այլ որպես ներկա մարտահրավերներին դիմակայելու կամքի և ուժի հուսալի աղբյուր»,– շարունակել է Այվազյանը։
Դիվանագետը հավել է` այսպես կոչված «զրոյական կետերը» վտանգավոր խաղ է, քանի որ եթե Նյու Յորքի Զրոյական կետը դարձավ հավաքական հիշողության և դիմադրության խորհրդանիշ, ապա ներկայիս Հայաստանում զրոյական կետը կառուցվում է որպես պատմական ուրացման, ազգային պառակտման և հոգևոր պարտության հուշակոթող։ Խաղաղությունը, ըստ Այվազյանի, հնարավոր է միայն այն ժամանակ, երբ կառուցվում է արժանապատվության հիմքով։
Լրահոս
0