https://arm.sputniknews.ru/20250718/davtasheni-nvorakarujc-taghamasi-argelapakvocy-chi-hanvi-qaghaqapetarani-ardzaganqy-91429773.html
Դավթաշենի նորակառույց թաղամասի արգելափակոցը չի՞ հանվի. քաղաքապետարանի արձագանքը
Դավթաշենի նորակառույց թաղամասի արգելափակոցը չի՞ հանվի. քաղաքապետարանի արձագանքը
Sputnik Արմենիա
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ վարորդները խնդրահարույց ճանապարհից օգտվում են հատկապես խցանման ժամանակ, ինչն առաջացնում է անվտանգության խնդիրներ։ 18.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-18T08:56+0400
2025-07-18T08:56+0400
2025-07-18T08:56+0400
հայաստան
երևան
դավթաշեն
քաղաքապետարան
երևանի քաղաքապետարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/11/91428679_0:265:2048:1417_1920x0_80_0_0_e0426678f3b924e0ccd489431e3c1b73.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը տեղյակ է, որ Դավթաշեն վարչական շրջանի նորակառույց թաղամասի բնակիչներն արգելափակոց են տեղադրել և խոչընդոտում են մեքենաների տեղաշարժն այդ տարածքով, սակայն չի պատրաստվում քայլեր ձեռնարկել արգելափակոցը հանելու ուղղությամբ։Օրեր առաջ հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանը սոցցանցում ահազանգել էր, որ Դավթաշենի նորակառույց թաղամասի բնակիչներն ուղեփակոց են տեղադրել և խոչընդոտում են, որ մարդիկ կարողանան կարճ ճանապարհով գնալ Զովունի։ Նշվում էր, որ բնակիչները բազմաթիվ դիմում–բողոքներ են գրել, որ ճանապարհը բացվի, սակայն Երևանի քաղաքապետարանն անտեսում է դրանք։Sputnik Արմենիան գրավոր հարցում էր ուղարկել Երևանի քաղաքապետարան` պարզելու համար` արդյոք տեղյակ են խնդրի մասին, դիմում–բողոքներ ստացել են բնակիչներից, թե ոչ, ում թույլտվությամբ է ուղեփակոցը տեղադրվել, ինչպես են պատրաստվում լուծել խնդիրը։Երևանի քաղաքապետարանից մեզ պատասխանել են, որ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը ժամանակավոր արգելափակոցներ տեղակայելու թույլտվություններ չի տրամադրում, դրանց տեղակայման համար չկան ընդունված ստանդարտներ, կարգավորող իրավական նորմեր։ Վարչական շրջանի մի շարք տարբեր նշանակության շենք-շինությունների մուտքային ճանապարհահատվածներում տեղակայված ժամանակավոր արգելափակոցները, տեղակայվել են նշված շենք-շինությունների օգտագործման, տնօրինման նկատմամբ իրավական հիմքեր ունեցող ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց կողմից, կոլեկտիվ, միասնական համաձայնության և միջոցների հաշվին` ապահովելով հատուկ նշանակության մեքենաների անարգել ելումուտը, միաժամանակ նախօրոք համաձայնեցնելով դրանց տեղակայումը համապատասխան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի հետ։Երևանի քաղաքապետարանը նաև տեղեկացրել է, որ նշված ներթաղային (բակային) ճանապարհին Երևան համայնքի կողմից ասֆալտապատման աշխատանքներ չեն կատարել, քանի որ դեռևս այդ տարածքում իրականացվում են կառուցապատման աշխատանքներ:Քաղաքային իշխանությունը փաստացի հակաօրինական չի համարում արգելափակոցի տեղադրումը։Նշենք` Արթուր Չախոյանը հիշեցրել էր ՔՊ–ականների բուռն արձագանքը, երբ նման ուղեփակոց էր տեղադրվել գեներալ Մանվել Գրիգորյանի տան մոտ` ընդգծելով, որ նույն ՔՊ–ականներն այժմ ոչ մի «բեսպրեդել» չեն տեսնում։
երևան
դավթաշեն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/11/91428679_0:0:2048:1536_1920x0_80_0_0_a9b0081186f17dc74c234f556edfff59.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, դավթաշեն, քաղաքապետարան, երևանի քաղաքապետարան
հայաստան, երևան, դավթաշեն, քաղաքապետարան, երևանի քաղաքապետարան
Դավթաշենի նորակառույց թաղամասի արգելափակոցը չի՞ հանվի. քաղաքապետարանի արձագանքը
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ վարորդները խնդրահարույց ճանապարհից օգտվում են հատկապես խցանման ժամանակ, ինչն առաջացնում է անվտանգության խնդիրներ։
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը տեղյակ է, որ Դավթաշեն վարչական շրջանի նորակառույց թաղամասի բնակիչներն արգելափակոց են տեղադրել և խոչընդոտում են մեքենաների տեղաշարժն այդ տարածքով, սակայն չի պատրաստվում քայլեր ձեռնարկել արգելափակոցը հանելու ուղղությամբ։
Օրեր առաջ հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանը սոցցանցում
ահազանգել էր, որ Դավթաշենի նորակառույց թաղամասի բնակիչներն ուղեփակոց են տեղադրել և խոչընդոտում են, որ մարդիկ կարողանան կարճ ճանապարհով գնալ Զովունի։ Նշվում էր, որ բնակիչները բազմաթիվ դիմում–բողոքներ են գրել, որ ճանապարհը բացվի, սակայն Երևանի քաղաքապետարանն անտեսում է դրանք։
Sputnik Արմենիան գրավոր հարցում էր ուղարկել Երևանի քաղաքապետարան` պարզելու համար` արդյոք տեղյակ են խնդրի մասին, դիմում–բողոքներ ստացել են բնակիչներից, թե ոչ, ում թույլտվությամբ է ուղեփակոցը տեղադրվել, ինչպես են պատրաստվում լուծել խնդիրը։
Երևանի քաղաքապետարանից մեզ պատասխանել են, որ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը ժամանակավոր արգելափակոցներ տեղակայելու թույլտվություններ չի տրամադրում, դրանց տեղակայման համար չկան ընդունված ստանդարտներ, կարգավորող իրավական նորմեր։ Վարչական շրջանի մի շարք տարբեր նշանակության շենք-շինությունների մուտքային ճանապարհահատվածներում տեղակայված ժամանակավոր արգելափակոցները, տեղակայվել են նշված շենք-շինությունների օգտագործման, տնօրինման նկատմամբ իրավական հիմքեր ունեցող ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց կողմից, կոլեկտիվ, միասնական համաձայնության և միջոցների հաշվին` ապահովելով հատուկ նշանակության մեքենաների անարգել ելումուտը, միաժամանակ նախօրոք համաձայնեցնելով դրանց տեղակայումը համապատասխան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի հետ։
«Տեղեկացնում ենք, որ չեն կարող սահմանափակել որևէ անձի մուտք գործելը որևէ տարածք, քանի որ դրանք համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման տարածքներ են և փաստացի հասանելի ու տիրապետելի են բոլորի համար և որպես առանձին հողատարածքներ կամ հողամասեր չունեն որևէ ուրվագծված սահմաններ, որոնք արտացոլված են տեղանքում։ Նման արգելափակոցները սահմանափակում են միայն ավտոմեքենաների (բայց ոչ հատուկ նշանակության մեքենաների) շարժը դեպի բակային տարածքներ: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ դա Զովունի տանող ճանապարհ չէ, այլ ներթաղային (բակային) ճանապարհ, որից վարորդներն օգտվում են հատկապես խցանման ժամանակ, ինչն առաջացնում է բնակիչների և երեխաների անվտանգության հետ կապված խնդիրներ»,– ասված է գրավոր պատասխանում ։
Երևանի քաղաքապետարանը նաև տեղեկացրել է, որ նշված ներթաղային (բակային) ճանապարհին Երևան համայնքի կողմից ասֆալտապատման աշխատանքներ չեն կատարել, քանի որ դեռևս այդ տարածքում իրականացվում են կառուցապատման աշխատանքներ:
Քաղաքային իշխանությունը փաստացի հակաօրինական չի համարում արգելափակոցի տեղադրումը։
Նշենք` Արթուր Չախոյանը հիշեցրել էր ՔՊ–ականների բուռն արձագանքը, երբ նման ուղեփակոց էր տեղադրվել գեներալ Մանվել Գրիգորյանի տան մոտ` ընդգծելով, որ նույն ՔՊ–ականներն այժմ ոչ մի «բեսպրեդել» չեն տեսնում։