https://arm.sputniknews.ru/20250718/baqvum-dzerbakalvats-sputnik-i-ashkhatakicneri-buzhognutjan-hajcery-bavararvel-en-mip-91486390.html
Բաքվում ձերբակալված Sputnik-ի աշխատակիցների բուժօգնության հայցերը բավարարվել են. ՄԻՊ
Բաքվում ձերբակալված Sputnik-ի աշխատակիցների բուժօգնության հայցերը բավարարվել են. ՄԻՊ
Sputnik Արմենիա
Հունիսի 30-ին ադրբեջանցի ուժայինները «գործողություն» են իրականացրել, որի արդյունքում Sputnik Ադրբեջանի 7 աշխատակից է ձերբակալվել: 18.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-18T21:29+0400
2025-07-18T21:29+0400
2025-07-18T21:30+0400
ադրբեջան
sputnik
հհ միպ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1e/90809675_2:0:1278:718_1920x0_80_0_0_c0092dc3d4ab8d1ea344672a3ffbeba4.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Sputnik Ադրբեջանի խմբագրության ղեկավար Իգոր Կարտավիխին, պարբերականի գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսին և Բաքվում ձերբակալված ևս ութ ռուսաստանցիներին բժշկական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ հայցերը բավարարվել են: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին։Ավելի վաղ Ռուսաստանում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան հայտնել էր, որ Ադրբեջանի ՄԻՊ Սաբինա Ալիևան ստացել է իր միջնորդությունը ստուգում անցկացնելու և ձերբակալված ռուսաստանցիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ: Մոսկալկովայի խոսքով՝ Ալիևան անմիջապես պատասխանել է, որ դիմումն ընդունվել է, և որ ինքը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները:Հիշեցնենք` Ադրբեջանի իշխանությունները հունիսի 30-ին Sputnik Ադրբեջան գործակալությունում (մտնում է «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի մեջ) ձերբակալել են յոթ մարդու, այդ թվում՝ գործակալության ղեկավար Իգոր Կարտավիխին և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովին:«Ռոսիա սեգոդնյա» մեդիախումբը ադրբեջանական ուժայինների գործողություններն անվանել է անհիմն, իսկ մեղադրանքները՝ մտացածին: Խմբագրության աշխատանքն արգելափակված է։ Մեդիախմբի մամուլի ծառայության տվյալներով՝ Իգոր Կարտավիխի առողջական վիճակը տագնապ է հարուցում, նրան դեղորայք է անհրաժեշտ, այդ թվում՝ ինսուլին:«Ռոսիա սեգոդնյան» պահանջել է Ադրբեջանի իրավապահ մարմիններից անվերապահորեն ղեկավարվել օրենսդրությամբ և անհապաղ ազատ արձակել այն մարդկանց, որոնք ընդամենը իրենց մասնագիտական պարտքն են կատարել:Մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը հայտարարել է` այն, ինչ տեղի է ունենում, ընկալվում է որպես անարդարություն և թողնում է Ռուսաստանի և Ադրբեջանի միջպետական հարաբերությունները վատթարացնելու նպատակով կանխամտածված քայլի տպավորություն:Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը ուշադիր է վերաբերվում Sputnik Ադրբեջանի և Ruptly-ի աշխատակիցների ձերբակալման մասին տեղեկություններին: Մոսկվան ակնկալում է, որ Բաքվի հետ ուղիղ շփումների ընթացքում կհաջողվի հասնել ձերբակալված լրագրողների ազատ արձակմանը: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ընդգծել է, որ Բաքուն երբեք պահանջներ չի ներկայացրել ո՛չ Sputnik Ադրբեջանի գրասենյակի, ո՛չ էլ լրագրողների աշխատանքի նկատմամբ։ Նրա խոսքով, գործակալության դեմ քայլերը ձեռնարկվել են այլ նկատառումներով։Նշենք, որ ռուս–ադրբեջանական հարաբերությունները սրվեցին, երբ Եկատերինբուրգում ձերբակալվեցին ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչներ, որոնք կասկածվում են սպանությունների և այլ հակաիրավական գործողությունների համար:ՌԴ ժուռնալիստների միությունը պահանջում է ազատ արձակել Sputnik Ադրբեջանի գործընկերներին
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1e/90809675_162:0:1119:718_1920x0_80_0_0_356402243666ffe085566a539d433110.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ադրբեջան, sputnik, հհ միպ
ադրբեջան, sputnik, հհ միպ
Բաքվում ձերբակալված Sputnik-ի աշխատակիցների բուժօգնության հայցերը բավարարվել են. ՄԻՊ
21:29 18.07.2025 (Թարմացված է: 21:30 18.07.2025) Հունիսի 30-ին ադրբեջանցի ուժայինները «գործողություն» են իրականացրել, որի արդյունքում Sputnik Ադրբեջանի 7 աշխատակից է ձերբակալվել:
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Sputnik Ադրբեջանի խմբագրության ղեկավար Իգոր Կարտավիխին, պարբերականի գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսին և Բաքվում ձերբակալված ևս ութ ռուսաստանցիներին բժշկական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ հայցերը բավարարվել են: Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին։
Ավելի վաղ Ռուսաստանում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան հայտնել էր, որ Ադրբեջանի ՄԻՊ Սաբինա Ալիևան ստացել է իր միջնորդությունը ստուգում անցկացնելու և ձերբակալված ռուսաստանցիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ: Մոսկալկովայի խոսքով՝ Ալիևան անմիջապես պատասխանել է, որ դիմումն ընդունվել է, և որ ինքը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները:
«Յուրաքանչյուր ձերբակալված անհատապես հանդիպել է Մարդու իրավունքների պաշտպանի ազգային կանխարգելիչ խմբի անդամների հետ, պահման պայմաններն ու նրանց հետ վարվելու հարցերը տեղում ուսումնասիրվել են»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Հիշեցնենք` Ադրբեջանի իշխանությունները հունիսի 30-ին Sputnik Ադրբեջան գործակալությունում (մտնում է «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի մեջ) ձերբակալել են յոթ մարդու, այդ թվում՝ գործակալության ղեկավար
Իգոր Կարտավիխին և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովին:
«Ռոսիա սեգոդնյա» մեդիախումբը ադրբեջանական ուժայինների գործողություններն անվանել է անհիմն, իսկ մեղադրանքները՝ մտացածին: Խմբագրության աշխատանքն արգելափակված է։ Մեդիախմբի մամուլի ծառայության տվյալներով՝ Իգոր Կարտավիխի առողջական վիճակը տագնապ է հարուցում, նրան դեղորայք է անհրաժեշտ, այդ թվում՝ ինսուլին:
«Ռոսիա սեգոդնյան» պահանջել է Ադրբեջանի իրավապահ մարմիններից անվերապահորեն ղեկավարվել օրենսդրությամբ և անհապաղ ազատ արձակել այն մարդկանց, որոնք ընդամենը իրենց մասնագիտական պարտքն են կատարել:
Մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը հայտարարել է` այն, ինչ տեղի է ունենում, ընկալվում է որպես անարդարություն և թողնում է Ռուսաստանի և Ադրբեջանի միջպետական հարաբերությունները վատթարացնելու նպատակով կանխամտածված քայլի տպավորություն:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը ուշադիր է վերաբերվում Sputnik Ադրբեջանի և Ruptly-ի աշխատակիցների ձերբակալման մասին տեղեկություններին: Մոսկվան ակնկալում է, որ Բաքվի հետ ուղիղ շփումների ընթացքում կհաջողվի հասնել ձերբակալված լրագրողների ազատ արձակմանը: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ընդգծել է, որ Բաքուն երբեք պահանջներ չի ներկայացրել ո՛չ Sputnik Ադրբեջանի գրասենյակի, ո՛չ էլ լրագրողների աշխատանքի նկատմամբ։ Նրա խոսքով, գործակալության դեմ քայլերը ձեռնարկվել են այլ նկատառումներով։
Նշենք, որ ռուս–ադրբեջանական հարաբերությունները սրվեցին, երբ Եկատերինբուրգում ձերբակալվեցին ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչներ, որոնք կասկածվում են սպանությունների և այլ հակաիրավական գործողությունների համար: