https://arm.sputniknews.ru/20250717/ukrainaji-khvorhrdarany-hastatel-e-julja-sviridenkvoji-teknatsutjuny-varchapeti-pashtvonum-91435207.html
Ուկրաինայի խորհրդարանը հաստատել է Յուլյա Սվիրիդենկոյի թեկնածությունը վարչապետի պաշտոնում
Ուկրաինայի խորհրդարանը հաստատել է Յուլյա Սվիրիդենկոյի թեկնածությունը վարչապետի պաշտոնում
Sputnik Արմենիա
Ուկրաինայի կառավարությունը նախօրեին լուծարվել էր վարչապետ Դենիս Շմիգալի հրաժարականից հետո։ 17.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-17T16:10+0400
2025-07-17T16:10+0400
2025-07-17T16:12+0400
ուկրաինա
վարչապետ
յուլյա սվիրիդենկո
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/11/91420185_0:0:1920:1080_1920x0_80_0_0_dc6e9edbfcc324c411c6a4eefc64d232.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Ուկրաինայի խորհրդարանը աջակցել է Յուլիա Սվիրիդենկոյի նշանակմանը վարչապետի պաշտոնում, նախկինում նա զբաղեցնում էր փոխվարչապետի և էկոնոմիկայի նախարարի պաշտոնները։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոյին*։«Ռադան սատարել է վարչապետի պաշտոնում Սվիրիդենկոյի նշանակմանը։ Կողմ՝ 262 (ձայն)», – գրել է Գոնչարենկոն* Telegram–ի իր ալիքում։Նախօրեին Գոնչարենկոն հայտնել էր, որ խորհրդարանը քվեարկել է վարչապետի պաշտոնից Դենիս Շմիգալի հրաժարականի, ինչպես նաև կառավարության լուծարման օգտին։ Ավելի ուշ Վլադիմիր Զելենսկին հայտարարեց, որ ստորագրել և Ռադային է ներկայացրել Շմիգալին պաշտպանության նախարար նշանակելու վերաբերյալ փաստաթղթերը։ Վարչապետի պաշտոնն ավելի վաղ նա առաջարկել էր Ուկրաինայի առաջին փոխվարչապետ և էկոնոմիկայի նախարար Յուլյա Սվիրիդենկոյին։Զելենսկին Ուկրաինայի նախկին վարչապետին նշանակել է պաշտպանության նախարարՀուլիսի 15-ին Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հրաժարական տվեց։ Ռադան աջակցեց նրա որոշմանը։Ավելի ուշ Վլադիմիր Զելենսկին հայտարարեց, որ Շմիգալին առաջադրել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում։*ՌԴ–ում ներառված է ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակում։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/11/91420185_150:0:1857:1280_1920x0_80_0_0_d5b7e3e6512ddc5653063abdf3b2d7c9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, վարչապետ, յուլյա սվիրիդենկո
ուկրաինա, վարչապետ, յուլյա սվիրիդենկո
Ուկրաինայի խորհրդարանը հաստատել է Յուլյա Սվիրիդենկոյի թեկնածությունը վարչապետի պաշտոնում
16:10 17.07.2025 (Թարմացված է: 16:12 17.07.2025) Ուկրաինայի կառավարությունը նախօրեին լուծարվել էր վարչապետ Դենիս Շմիգալի հրաժարականից հետո։
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Ուկրաինայի խորհրդարանը աջակցել է Յուլիա Սվիրիդենկոյի նշանակմանը վարչապետի պաշտոնում, նախկինում նա զբաղեցնում էր փոխվարչապետի և էկոնոմիկայի նախարարի պաշտոնները։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոյին*։
«Ռադան սատարել է վարչապետի պաշտոնում Սվիրիդենկոյի նշանակմանը։ Կողմ՝ 262 (ձայն)», – գրել է Գոնչարենկոն* Telegram–ի իր ալիքում։
Նախօրեին Գոնչարենկոն հայտնել էր, որ խորհրդարանը քվեարկել է վարչապետի պաշտոնից Դենիս Շմիգալի հրաժարականի, ինչպես նաև կառավարության լուծարման օգտին։ Ավելի ուշ Վլադիմիր Զելենսկին հայտարարեց, որ ստորագրել և Ռադային է ներկայացրել Շմիգալին պաշտպանության նախարար նշանակելու վերաբերյալ փաստաթղթերը։ Վարչապետի պաշտոնն ավելի վաղ նա առաջարկել էր Ուկրաինայի առաջին փոխվարչապետ և էկոնոմիկայի նախարար Յուլյա Սվիրիդենկոյին։
Հուլիսի 15-ին Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հրաժարական տվեց։ Ռադան աջակցեց նրա որոշմանը։
Ավելի ուշ Վլադիմիր Զելենսկին հայտարարեց, որ Շմիգալին առաջադրել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում։
*ՌԴ–ում ներառված է ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակում։