00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Արսեն Գասպարյան
Հեղափոխություններից հետո իշխանությունը սովորաբար փորձում է իրեն ենթարկեցնել նաև հոգևոր իշխանությանը․ Արսեն Գասպարյան
13:05
4 ր
Էդմոն Մարուքյան
Կաթողիկոս կա, բայց պետություն չկա. Էդմոն Մարուքյան
13:10
3 ր
Իշխան Սաղաթելյան
Վարչախումբը շարունակելու է թիրախավորել եկեղեցին`իր նպատակին հասնելու համար. Իշխան Սաղաթելյան
13:13
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:01
5 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ ԱԳՆ–ն մտահոգված է Սիրիայում տեղի ունեցող բռնության դեպքերով

© Sputnik / Наталья Селиверстова / Անցնել մեդիապահոցՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ - Sputnik Արմենիա, 1920, 17.07.2025
Բաժանորդագրվել
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Սիրիայում լարվածության աճի վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Սիրիայում բռնության նոր ալիքը խոր մտահոգություն է առաջացնում։ Ռուսական կողմը հատկապես անհանգստացած է խաղաղ բնակիչների նկատմամբ անընդունելի դաժան հաշվեհարդարների դեպքերի մասին տեղեկություններից։ Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Ինչպես նշել է ՌԴ ԱԳՆ–ն, Մոսկվան ելնում է նրանից, որ խաղաղ քաղաքացիների կյանքի նկատմամբ ոտնձգություններն անընդունելի են։
«Մոսկվան հուսով է, որ լարվածության թուլացմանն ուղղված քայլերի իրականացումը կնպաստի լարվածության նվազեցմանը և Սիրիայում իրավիճակի հուսալի կայունացմանը։ Համոզված ենք, որ խնդրի լուծումը հնարավոր է երկխոսության և ազգային համաձայնության ամրապնդման, բազմադավան սիրիական հասարակության բոլոր ներկայացուցիչների և համայնքների իրավունքների հարգման միջոցով», – ասվում է հայտարարության մեջ։
Նախարարությունը հիշեցրել է, որ ռուսական կողմը բազմիցս հայտնել է իր դիրքորոշումը Սիրիայում իսրայելական կամայական ուժային գործողությունների վերաբերյալ։
«Այդ հարձակումները, որոնք երկրի ինքնիշխանության և միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտում են, արժանի են խիստ դատապարտման: Մոսկվան հաստատում է իր հետևողական դիրքորոշումը՝ Սիրիայի ինքնիշխանությունը, միասնությունը և տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտության օգտին», – հայտարարել է ՌԴ ԱԳՆ–ն:
Հիշեցնենք` հուլիսի 13-ին հայտնի դարձավ, որ զինված խմբավորումները հարձակվել են Սուվեյդա նահանգի մի շարք բնակավայրերի վրա, որտեղ հիմնականում դրուզներ են ապրում։ Խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար կռվի դուրս եկան դրուզների ինքնապաշտպանական ջոկատները (Իսրայելի կառավարության աջակցությամբ)։ Սիրիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ բախումների ժամանակ ավելի քան 30 մարդ է սպանվել, ավելի քան 100-ը` վիրավորվել։
Հուլիսի 15-ին Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ ներքին գործերի նախարարության ուժերի հետ զորք է մտցնում Սուվեյդա քաղաք, գործողության նպատակը քաղաքը անօրինական զինված խմբավորումներից մաքրելն է։
Իշխանությունները հակամարտության բոլոր կողմերին կոչ արեցին համագործակցել բանակի և ներքին անվտանգության ուժերի հետ և զսպվածություն ցուցաբերել՝ ընդգծելով, որ իրավիճակի սրացումը միայն կխորացնի խաղաղ բնակչության տառապանքները։
Հուլիսի 16-ին Սիրիայի ներքին գործերի նախարարությունը հայտնեց, որ Սիրայի զինված ուժերի և զինված խմբավորումների միջև համաձայնություն է ձեռք բերվել Սուվեյդա նահանգում ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ: Սիրիայի հարավում դրուզ համայնքի առաջնորդներից մեկը՝ շեյխ Յուսեֆ Ջարբուան, հայտարարեց, որ համայնքը համաձայնության է եկել սիրիական իշխանությունների հետ Սուվեյդայում ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ:
Լրահոս
0