https://arm.sputniknews.ru/20250717/pjuniky-khvoshvor-hashvvov-haghtec-tre-fivoriin-u-ancav-hajvord-pul-91448627.html
«Փյունիկը» խոշոր հաշվով հաղթեց «Տրե Ֆիորիին» ու անցավ հաջորդ փուլ
«Փյունիկը» խոշոր հաշվով հաղթեց «Տրե Ֆիորիին» ու անցավ հաջորդ փուլ
Sputnik Արմենիա
ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում «Փյունիկի» պարտությունը Սան Մարինոյի «Տրե Ֆիորի» թիմից մեծ անակնկալ էր։ Պատասխան խաղում... 17.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-17T21:59+0400
2025-07-17T21:59+0400
2025-07-17T22:01+0400
ֆուտբոլ
փյունիկ
ֆուտբոլիստ
կոնֆերենցիաների լիգա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/11/91446896_0:673:1450:1489_1920x0_80_0_0_774e595592479e362272ccd7f9b9fbee.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik․ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Փյունիկը» 5։0 հաշվով հաղթեց Սան Մարինոյի «Տրե Ֆիորիին» ու անցավ որակավորման երկրորդ փուլ։«Փյունիկը» անմիջապես անցավ գործի ու սկսեց աստիճանաբար ճնշում գործադրել մրցակցի պաշտպանության վրա։ Հանդիպման 13-րդ րոպեին Դանիել Աղբալյանի հետ պայքարում, սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղաց հյուրերի ֆուտբոլիստը, ու Յուսուֆ Օտուբանջոն նշակետից բացեց խաղի հաշիվը։ Ինչպես ասում են, դժվարն առաջինն էր։ Մեր թիմը շարունակեց գրոհել և հանդիպման 24-րդ րոպեին Ալեմաոն ոչ միայն կրկնապատկեց «Փյունիկի» առավելությունը, այլ նաև առաջ մղեց հայկակն թիմին դիմակայությունում։«Փյունիկը» զգաց հաղթանակի համն ու շարունակեց գրոհել, իսկ մրցակիցը չէր կարողանում առանց կանոնները խախտելու պայքարել։ Առաջին կեսի ավարտից 5 րոպե առաջ հյուրերի պաշտպանը խախտեց կանոնները Մարիուս Նուբիսիի նկատմամբ, ու «Փյունիկի» նորեկը հստակ իրացրեց «Տրե Ֆիորիի» դարպասի նշանակված 11 մետրանոց երկրորդ հարվածը։Երկրորդ խաղակեսի սկզբում սեփական տուգանայինում ձեռքով խաղալը հերթը Ալեմաոյինն էր, ու հյուրերը 11 մետրանոցի իրավունք վաստակեցին, բայց Պրանդելիի հարվածը նշակետից հետ մղեց մեր դարպասապահ Հենրի Ավագյանը։ «Փյունիկը» շարունակում էր իր առավելությունը դրսևորել ու խաղի հիմնական ժամանակի ավարտից 5 րոպե առաջ Յուսուֆ Օտուբանջոն հաշիվը դարձրեց 4։0, իսկ երկու րոպե անց գրանցվեց ինքնագոլ, ու մեր թիմը հաղթանակի հասավ 5։0 հաշվով այս խաղում և 5։1 հաշվով՝ դիմակայությունում։Ի դեպ, Յուսուֆ Օտուբանջոն այսօր խփեց իր 7-րդ գոլը՝ դառնալով Եվրագավաթներում «Փյունիկի» կազմում լավագույն ռմբարկուն։Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Փյունիկը» մրցելու է հունգարական «Դյեր» թիմի հետ։ Առաջին խաղը կայանալու է Հայաստանում հուլիսի 24-ին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/11/91446896_0:628:1450:1716_1920x0_80_0_0_c325d3d5ebbd5ed60336254927c5ceb6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆուտբոլ, փյունիկ, ֆուտբոլիստ, կոնֆերենցիաների լիգա
ֆուտբոլ, փյունիկ, ֆուտբոլիստ, կոնֆերենցիաների լիգա
«Փյունիկը» խոշոր հաշվով հաղթեց «Տրե Ֆիորիին» ու անցավ հաջորդ փուլ
21:59 17.07.2025 (Թարմացված է: 22:01 17.07.2025) ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում «Փյունիկի» պարտությունը Սան Մարինոյի «Տրե Ֆիորի» թիմից մեծ անակնկալ էր։ Պատասխան խաղում հայ ֆուտբոլասերը վստահ ռևանշի էր սպասում Հայաստանի 16-ակի չեմպիոնից։
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik․ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Փյունիկը» 5։0 հաշվով հաղթեց Սան Մարինոյի «Տրե Ֆիորիին» ու անցավ որակավորման երկրորդ փուլ։
«Փյունիկը» անմիջապես անցավ գործի ու սկսեց աստիճանաբար ճնշում գործադրել մրցակցի պաշտպանության վրա։ Հանդիպման 13-րդ րոպեին Դանիել Աղբալյանի հետ պայքարում, սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղաց հյուրերի ֆուտբոլիստը, ու Յուսուֆ Օտուբանջոն նշակետից բացեց խաղի հաշիվը։ Ինչպես ասում են, դժվարն առաջինն էր։ Մեր թիմը շարունակեց գրոհել և հանդիպման 24-րդ րոպեին Ալեմաոն ոչ միայն կրկնապատկեց «Փյունիկի» առավելությունը, այլ նաև առաջ մղեց հայկակն թիմին դիմակայությունում։
«Փյունիկը» զգաց հաղթանակի համն ու շարունակեց գրոհել, իսկ մրցակիցը չէր կարողանում առանց կանոնները խախտելու պայքարել։ Առաջին կեսի ավարտից 5 րոպե առաջ հյուրերի պաշտպանը խախտեց կանոնները Մարիուս Նուբիսիի նկատմամբ, ու «Փյունիկի» նորեկը հստակ իրացրեց «Տրե Ֆիորիի» դարպասի նշանակված 11 մետրանոց երկրորդ հարվածը։
Երկրորդ խաղակեսի սկզբում սեփական տուգանայինում ձեռքով խաղալը հերթը Ալեմաոյինն էր, ու հյուրերը 11 մետրանոցի իրավունք վաստակեցին, բայց Պրանդելիի հարվածը նշակետից հետ մղեց մեր դարպասապահ Հենրի Ավագյանը։ «Փյունիկը» շարունակում էր իր առավելությունը դրսևորել ու խաղի հիմնական ժամանակի ավարտից 5 րոպե առաջ Յուսուֆ Օտուբանջոն հաշիվը դարձրեց 4։0, իսկ երկու րոպե անց գրանցվեց ինքնագոլ, ու մեր թիմը հաղթանակի հասավ 5։0 հաշվով այս խաղում և 5։1 հաշվով՝ դիմակայությունում։
Ի դեպ, Յուսուֆ Օտուբանջոն այսօր խփեց իր 7-րդ գոլը՝ դառնալով Եվրագավաթներում «Փյունիկի» կազմում լավագույն ռմբարկուն։
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Փյունիկը» մրցելու է հունգարական «Դյեր» թիմի հետ։ Առաջին խաղը կայանալու է Հայաստանում հուլիսի 24-ին։