https://arm.sputniknews.ru/20250717/kievy-nvovvotrvoicku-shrjanum-amvoniaki-artanetmamb-sadranq-e-nakhapatrastum-rd-pn-91422981.html
Կիևը Նովոտրոիցկու շրջանում ամոնիակի արտանետմամբ սադրանք է նախապատրաստում. ՌԴ ՊՆ
Կիևը Նովոտրոիցկու շրջանում ամոնիակի արտանետմամբ սադրանք է նախապատրաստում. ՌԴ ՊՆ
Sputnik Արմենիա
Ռուսաստանցի գեներալը նշել է, որ հատուկ ռազմական գործողության ընթացքում Կիևի կողմից թունավոր նյութերի օգտագործման ավելի քան 500 դեպք է գրանցվել։ 17.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-17T13:34+0400
2025-07-17T13:34+0400
2025-07-17T15:07+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ռուսաստան
ուկրաինա
ռազմական հատուկ գործողություն
հատուկ ռազմական գործողություն
ամոնիակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/14/39968587_0:66:1600:967_1920x0_80_0_0_1d1ebc72cb6b5d45a9aab90b8edeb8fa.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Կիևը ԴԺՀ-ի Նովոտրոիցկու շրջանում գտնվող ձեռնարկությունում ամոնիակի արտանետմամբ սադրանք է նախապատրաստում՝ Ռուսաստանին տեխնածին աղետի մեջ մեղադրելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևը։Նա նշել է` հուլիսի 3-ին իրականացված օպերատիվ գործողությունների ընթացքում պարզվել է, որ Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողները Նովոտրոիցկոյե բնակավայրի տարածքում գտնվող ամոնիակի բաշխման խոշոր կետում ալեհավաք-կայմային սարքավորումներ են տեղադրել:Մոսկվան կօգնի Դոնեցկին 2026 թ–ին վերականգնել հարվածներից տուժած 5 շրջանները. Սոբյանին«Ձեռնարկությունը առաջին կարգի վտանգավորության օբյեկտ է, և եթե այն խոցվի հարձակման հետևանքով, շրջակա միջավայր կարող է արտանետվել ավելի քան 550 տոննա հեղուկ ամոնիակ: Հաշվարկն այն է, որ մեր երկիրը հետագայում կմեղադրվի մարդածին աղետի դիտավորյալ ստեղծման և մեր երկրի հեղինակությանը վնաս հասցնելու մեջ», – հավելել է Ռտիշչևը:Նա ներկայացրել է «Ուկրխիմտրանս-ամիակ» պետական ձեռնարկության փոխտնօրենի նամակի բնօրինակը մարզի ռազմական վարչակազմի ղեկավարի հասցեին, որում հաստատվում էր օբյեկտում ռազմական նշանակության սարքի տեղադրման փաստը: Ռտիշչևի հրապարակված նյութերի համաձայն՝ խոսքը ԴԺՀ–ի Կրամատորսկի շրջանի Նովոտրոիցկոյե գյուղի մասին է:Ընդհանուր առմամբ, հատուկ ռազմական գործողության ընթացքում Կիևի կողմից քիմիական նյութերի, այդ թվում՝ թունավոր նյութերի օգտագործման ավելի քան 500 դեպք է գրանցվել: 2025 թվականի սկզբից Ուկրաինայի զինված ուժերը ՌԴ զինված ուժերի դիրքերի վրա անօդաչուների կիրառմամբ պարբերաբար քլորպիկրինով ինքնաշեն ռազմամթերք և CS նյութով կոնտեյներներ են նետում։Զապորոժիեի ԱԷԿ-ի ուսումնավարժական կենտրոնը ուկրաինական ԱԹՍ–ների հարձակման է ենթարկվելՄասնավորապես, նման փաստեր են գրանցվել Խարկովի մարզի Լիման Պերվի գյուղի և Բելգորոդի մարզի Կոլոտիլովկա բնակավայրի տարածքում։ Վերջին դեպքը տեղի է ունեցել այս տարվա հուլիսի 8-ին Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Իվանովկա բնակավայրի տարածքում, որտեղ անօդաչու թռչող սարքից նետվել է քլորպիկրինի և քլորացետոֆենոնի խառնուրդով զինամթերք։ Նմանատիպ միջադեպեր տեղի են ունեցել նաև Դոնեցկ քաղաքի, Բոգդանովկա, Գորլովկա, Կրեմեննայա և Արտյոմովսկ բնակավայրերի տարածքում։Ռուսաստանցի գեներալը հիշեցրել է, որ բարձր ռիսկի օբյեկտի օգտագործումը ռազմական նպատակներով միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/14/39968587_81:0:1525:1083_1920x0_80_0_0_deb5bc9c4fc8d9ea273d0796c53da3c6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, ամոնիակ
ռուսաստան, ուկրաինա, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, ամոնիակ
Կիևը Նովոտրոիցկու շրջանում ամոնիակի արտանետմամբ սադրանք է նախապատրաստում. ՌԴ ՊՆ
13:34 17.07.2025 (Թարմացված է: 15:07 17.07.2025) Ռուսաստանցի գեներալը նշել է, որ հատուկ ռազմական գործողության ընթացքում Կիևի կողմից թունավոր նյութերի օգտագործման ավելի քան 500 դեպք է գրանցվել։
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Կիևը ԴԺՀ-ի Նովոտրոիցկու շրջանում գտնվող ձեռնարկությունում ամոնիակի արտանետմամբ սադրանք է նախապատրաստում՝ Ռուսաստանին տեխնածին աղետի մեջ մեղադրելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևը։
«Արևմտյան համակարգողների աջակցության վրա հույս դնելով՝ Կիևի ռեժիմը չի հրաժարվել «քիմիական գոտու» մեթոդով ռազմական գործողություններ իրականացնելու` իր վաղուց մշակված բարբարոսական մարտավարությունից, որը ենթադրում է ռուսական զորքի ռազմական գործողությունների տարածքներում թունավոր նյութերով տարաների տեղադրում և պայթեցում։ Ստացված նյութերը վկայում են, որ այս սցենարով ևս մեկ սադրանք է նախապատրաստվում», – ասել է Ռտիշչևը Ուկրաինայի և արևմտյան երկրների կողմից քիմիական զենքի արգելքի մասին կոնվենցիայի խախտումների հարցերով ճեպազրույցի ժամանակ։
Նա նշել է` հուլիսի 3-ին իրականացված օպերատիվ գործողությունների ընթացքում պարզվել է, որ Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողները Նովոտրոիցկոյե բնակավայրի տարածքում գտնվող ամոնիակի բաշխման խոշոր կետում ալեհավաք-կայմային սարքավորումներ են տեղադրել:
«Ձեռնարկությունը առաջին կարգի վտանգավորության օբյեկտ է, և եթե այն խոցվի հարձակման հետևանքով, շրջակա միջավայր կարող է արտանետվել ավելի քան 550 տոննա հեղուկ ամոնիակ: Հաշվարկն այն է, որ մեր երկիրը հետագայում կմեղադրվի մարդածին աղետի դիտավորյալ ստեղծման և մեր երկրի հեղինակությանը վնաս հասցնելու մեջ», – հավելել է Ռտիշչևը:
Նա ներկայացրել է «Ուկրխիմտրանս-ամիակ» պետական ձեռնարկության փոխտնօրենի նամակի բնօրինակը մարզի ռազմական վարչակազմի ղեկավարի հասցեին, որում հաստատվում էր օբյեկտում ռազմական նշանակության սարքի տեղադրման փաստը: Ռտիշչևի հրապարակված նյութերի համաձայն՝ խոսքը ԴԺՀ–ի Կրամատորսկի շրջանի Նովոտրոիցկոյե գյուղի մասին է:
Ընդհանուր առմամբ, հատուկ ռազմական գործողության ընթացքում Կիևի կողմից քիմիական նյութերի, այդ թվում՝ թունավոր նյութերի օգտագործման ավելի քան 500 դեպք է գրանցվել: 2025 թվականի սկզբից Ուկրաինայի զինված ուժերը ՌԴ զինված ուժերի դիրքերի վրա անօդաչուների կիրառմամբ պարբերաբար քլորպիկրինով ինքնաշեն ռազմամթերք և CS նյութով կոնտեյներներ են նետում։
Մասնավորապես, նման փաստեր են գրանցվել Խարկովի մարզի Լիման Պերվի գյուղի և Բելգորոդի մարզի Կոլոտիլովկա բնակավայրի տարածքում։ Վերջին դեպքը տեղի է ունեցել այս տարվա հուլիսի 8-ին Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Իվանովկա բնակավայրի տարածքում, որտեղ անօդաչու թռչող սարքից նետվել է քլորպիկրինի և քլորացետոֆենոնի խառնուրդով զինամթերք։ Նմանատիպ միջադեպեր տեղի են ունեցել նաև Դոնեցկ քաղաքի, Բոգդանովկա, Գորլովկա, Կրեմեննայա և Արտյոմովսկ բնակավայրերի տարածքում։
Ռուսաստանցի գեներալը հիշեցրել է, որ բարձր ռիսկի օբյեկտի օգտագործումը ռազմական նպատակներով միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է։