00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանը դատապարտել է Դամասկոսին հասցված իսրայելական հարվածները

© Sputnik / Aram NersesyanԱբբաս Արաղչի
Աբբաս Արաղչի - Sputnik Արմենիա, 1920, 17.07.2025
Բաժանորդագրվել
Արաղչին ընդգծել է, որ Իրանն աջակցում է Սիրիայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և միշտ աջակցելու է սիրիացի ժողովրդին։
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Իրանը դատապարտում է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսին հասցված հարվածները և կոչ է անում միջազգային հանրությանը վերջ դնել Թել Ավիվի ագրեսիային: Х սոցցանցի իր էջում այս մասին գրել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հուլիսի 16-ին սպառնացել է «ցավոտ հարվածներ» հասցնել, եթե Սիրիայի կառավարությունը չդադարեցնի Սուվեյդա շրջանում դրուզ համայնքի վրա հարձակումները։ «Syria TV» հեռուստաալիքը հայտնել է, որ իսրայելական ինքնաթիռները մի շարք ավիահարվածներ են հասցրել Դամասկոսի կենտրոնում գտնվող գլխավոր շտաբի շենքին, ինչպես նաև նախագահական պալատի տարածքին։ Սիրիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ Դամասկոսին հասցված ավիահարվածների հետևանքով 3 մարդ է մահացել, 34-ը` տուժել։
«Ցավոք, դա կանխատեսելի էր։ Ո՞րն է լինելու հաջորդ մայրաքաղաքը։ Իսրայելի դաժան ռեժիմը սահմաններ չի ճանաչում և միայն մեկ լեզու է հասկանում։ Ամբողջ աշխարհը, հատկապես Մերձավոր Արևելքը պետք է միավորվի այս խելագար ագրեսիային վերջ դնելու համար։ Իրանն աջակցում է Սիրիայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և միշտ աջակցելու է սիրիացի ժողովրդին», – գրել է Արաղչին։
Հիշեցնենք` հուլիսի 13-ին հայտնի դարձավ, որ զինված խմբավորումները հարձակվել են Սուվեյդա նահանգի մի շարք բնակավայրերի վրա, որտեղ հիմնականում դրուզներ են ապրում։ Խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար կռվի դուրս եկան դրուզների ինքնապաշտպանական ջոկատները (Իսրայելի կառավարության աջակցությամբ)։ Սիրիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ բախումների ժամանակ ավելի քան 30 մարդ է սպանվել, ավելի քան 100-ը` վիրավորվել։
Հուլիսի 15-ին Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ ներքին գործերի նախարարության ուժերի հետ զորք է մտցնում Սուվեյդա քաղաք, գործողության նպատակը քաղաքը անօրինական զինված խմբավորումներից մաքրելն է։
Իշխանությունները հակամարտության բոլոր կողմերին կոչ արեցին համագործակցել բանակի և ներքին անվտանգության ուժերի հետ և զսպվածություն ցուցաբերել՝ ընդգծելով, որ իրավիճակի սրացումը միայն կխորացնի խաղաղ բնակչության տառապանքները։
Հուլիսի 16-ին Սիրիայի ներքին գործերի նախարարությունը հայտնեց, որ Սիրայի զինված ուժերի և զինված խմբավորումների միջև համաձայնություն է ձեռք բերվել Սուվեյդա նահանգում ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ: Սիրիայի հարավում դրուզ համայնքի առաջնորդներից մեկը՝ շեյխ Յուսեֆ Ջարբուան, հայտարարեց, որ համայնքը համաձայնության է եկել սիրիական իշխանությունների հետ Սուվեյդայում ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ:
Դրուզները Սիրիայի Սուվեյդա նահանգում բարձրացրել են Իսրայելի դրոշը
Լրահոս
0