https://arm.sputniknews.ru/20250717/herakhvosy-der-chen-veradardzrel-gegham-manukjany-haghvordum-e-nerkajacrel-glkhavvor-datakhazin-91439039.html
Հեռախոսը դեռ չեն վերադարձրել․ Գեղամ Մանուկյանը հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազին
Հեռախոսը դեռ չեն վերադարձրել․ Գեղամ Մանուկյանը հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազին
Sputnik Արմենիա
Իրավիճակի մասին տեղյակ է նաև Հայաստանի ՄԻՊ գրասենյակը, սակայն որևէ քայլ չի կատարվել։ 17.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-17T17:30+0400
2025-07-17T17:30+0400
2025-07-17T18:20+0400
հայաստան
գեղամ մանուկյան
հեռախոս
աննա վարդապետյան
հանցագործություն
հհ քննչական կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/15/70333715_0:0:1600:901_1920x0_80_0_0_2b99ad75df82b8267c14534ec74faf2a.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik․ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն։ Նա այդ մասին հայտնեց Sputnik Արմենիային։Ըստ Մանուկյանի՝ երբ գլխավոր դատախազը չի արձագանքում իր աչքի առաջ կատարված ապօրինությանը, դժվար թե որևէ բան ձեռնարկի աչքից հեռու պատգամավորի նկատմամբ կատարված ապօրինությանը։Պատգամավորն ընդգծեց՝ սա համատարած ապօրինությունների հերթական դրսևորումն է։«Ես այդ օրն էլ քննիչների ու ներկա ոստիկանների հետ զրույցում էլ ասացի՝ Նիկոլ Փաշինյանը մի օր Հայաստանում չի լինելու կամ պաշտոնի չի լինելու, դուք մնալու եք Հայաստանում։ Ամեն մեկդ պետք է ձեզ հաշիվ տաք, թե վաղը ոնց եք ապրելու երկրում և նման անօրինականություններից հետո ոնց եք շարունակելու ծառայությունը»,- նշեց Մանուկյանը։Նրա խոսքով՝ հենց հեռախոսի առգրավման օրը հեռախոսազանգ է ստացել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, տեղեկացել են իրավիճակի մասին, և այդքանով պատմությունն ավարտվել է։Հիշեցնենք՝ հուլիսի 10-ի առավոտյան խուզարկություն էր կատարվել ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի տանը, որից հետո նրա որդին՝ Տարոն Մանուկյանը, ձերբակալվել էր։ Խուզարկության ժամանակ առգրավել էին համակարգիչներից մեկը, անձնական իրեր, Տարոն Մանուկյանի հեռախոսը, նաև ուժով խլել էին Գեղամ Մանուկյանի հեռախոսը։ Լրագրողների հետ զրույցում Գեղամ Մանուկյանը հայտնել էր, որ դատարանի որոշման մեջ իր հեռախոսի վերաբերյալ ոչինչ չկար։ Իրավապահները պատգամավորի հեռախոսը զննել էին, այնտեղ մի անուն գտել, որը, ըստ Մանուկյանի, հիմա քաղաքական շրջանակներում փորձ է արվում թիրախավորել։ Դրանից հետո իրեն հրավիրել էին պատշգամբ` զրուցելու, ապա ուժով վերցրել հեռախոսը։Հավելենք, որ մեզ հետ զրույցում Մանուկյանը նաև անդրադարձավ որդու՝ Տարոն Մանուկյանի ձերբակալությանը։ Նրա խոսքով՝ որդին որոշել է անպայման բողոքարկել իր ապօրինի ձերբակալությունը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/15/70333715_89:0:1513:1068_1920x0_80_0_0_ed38f4b6e8cc4660dc3e9f753fb0996e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գեղամ մանուկյան, հեռախոս, աննա վարդապետյան, հանցագործություն, հհ քննչական կոմիտե
հայաստան, գեղամ մանուկյան, հեռախոս, աննա վարդապետյան, հանցագործություն, հհ քննչական կոմիտե
Հեռախոսը դեռ չեն վերադարձրել․ Գեղամ Մանուկյանը հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազին
17:30 17.07.2025 (Թարմացված է: 18:20 17.07.2025) Իրավիճակի մասին տեղյակ է նաև Հայաստանի ՄԻՊ գրասենյակը, սակայն որևէ քայլ չի կատարվել։
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik․ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն։ Նա այդ մասին հայտնեց
Sputnik Արմենիային։
«Մի քանի անգամ փորձ եմ արել ՀՀ քննչական կոմիտեի Երևանյան վարչության հետ խոսել, որևէ կերպ հնարավոր չի եղել կապ հաստատել։ Ներկայացել եմ, թողել եմ հեռախոսահամարս։ Ստիպված հաղորդում ներկայացրի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի անունով, թեև շատ էլ ակնկալիք չունեմ նրանից, քանի որ օրերս ԱԺ-ում ՔՊ-ի հերթական փողոցային խուժանության պահին գլխավոր դատախազը դահլիճում էր, բայց որևէ քայլ չձեռնարկեց»,- նշեց Մանուկյանը։
Ըստ Մանուկյանի՝ երբ գլխավոր դատախազը չի արձագանքում իր աչքի առաջ կատարված ապօրինությանը, դժվար թե որևէ բան ձեռնարկի աչքից հեռու պատգամավորի նկատմամբ կատարված ապօրինությանը։
Պատգամավորն ընդգծեց՝ սա համատարած ապօրինությունների հերթական դրսևորումն է։
«Ես այդ օրն էլ քննիչների ու ներկա ոստիկանների հետ զրույցում էլ ասացի՝ Նիկոլ Փաշինյանը մի օր Հայաստանում չի լինելու կամ պաշտոնի չի լինելու, դուք մնալու եք Հայաստանում։ Ամեն մեկդ պետք է ձեզ հաշիվ տաք, թե վաղը ոնց եք ապրելու երկրում և նման անօրինականություններից հետո ոնց եք շարունակելու ծառայությունը»,- նշեց Մանուկյանը։
Նրա խոսքով՝ հենց հեռախոսի առգրավման օրը հեռախոսազանգ է ստացել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, տեղեկացել են իրավիճակի մասին, և այդքանով պատմությունն ավարտվել է։
Հիշեցնենք՝ հուլիսի 10-ի առավոտյան
խուզարկություն էր կատարվել ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի տանը, որից հետո նրա որդին՝ Տարոն Մանուկյանը, ձերբակալվել էր։ Խուզարկության ժամանակ
առգրավել էին համակարգիչներից մեկը, անձնական իրեր, Տարոն Մանուկյանի հեռախոսը, նաև ուժով խլել էին Գեղամ Մանուկյանի հեռախոսը։ Լրագրողների հետ զրույցում Գեղամ Մանուկյանը հայտնել էր, որ դատարանի որոշման մեջ իր հեռախոսի վերաբերյալ ոչինչ չկար։ Իրավապահները պատգամավորի հեռախոսը զննել էին, այնտեղ մի անուն գտել, որը, ըստ Մանուկյանի, հիմա քաղաքական շրջանակներում փորձ է արվում թիրախավորել։ Դրանից հետո իրեն հրավիրել էին պատշգամբ` զրուցելու, ապա ուժով վերցրել հեռախոսը։
Հավելենք, որ մեզ հետ զրույցում Մանուկյանը նաև անդրադարձավ որդու՝ Տարոն Մանուկյանի ձերբակալությանը։ Նրա խոսքով՝ որդին որոշել է անպայման բողոքարկել իր ապօրինի ձերբակալությունը։