00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հակոբ Սիմիդյանն ազատվել է Նիկոլ Փաշինյանին հակաճառելու համար․ «Հրապարակ»

© Sputnik / Aram NersesyanՀակոբ Սիմիդյան
Հակոբ Սիմիդյան - Sputnik Արմենիա, 1920, 17.07.2025
Բաժանորդագրվել
Թերթի ՔՊ-ական աղբյուրը հայտնել է, որ Գորիսում ՔՊ–ի 6-րդ քաղաքական ժողովի ժամանակ Հակոբ Սիմիդյանը միակն է եղել, որ հակադրվել է Նիկոլ Փաշինյանին։
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Հակոբ Սիմիդյանը ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից ազատվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին հակաճառելու համար։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Պարբերականը նշում է, որ Սիմիդյանը Նիկոլ Փաշինյանի ամենամտերիմ և ամենավստահելի անձանցից է. նա դեռ 2008-ին Փաշինյանին մի որոշ շրջան իր տանն է թաքցրել հետախուզման մեջ գտնվելու ընթացքում:
«ՔՊ-ական մեր աղբյուրն ասում է, որ Գորիսի ժողովի ժամանակ Սիմիդյանը միակն է եղել, որ հակադրվել է Փաշինյանին՝ կապված սեպտեմբերին կայանալիք համագումարի ժամանակ վարչության ընտրությունների կազմակերպչական աշխատանքների հետ։ ՔՊ-ականներն անմիջապես հասկացել են, որ Փաշինյանը չի ներելու իրեն հակաճառելու համար, և հենց այդ օրը շատերի համար պարզ է եղել, որ Սիմիդյանը պատժվելու է։ Մեր աղբյուրի պատմելով` Փաշինյանին վերջին շրջանում հաջողվել է թիմին բռի մեջ հավաքել, և դա եղել է Սամվել Կարապետյանի հետ կապված իրադարձություններից հետո, երբ ՔՊ-ում ընդվզում է առաջացել, ոմանք մտածել են, որ շանս է բացվել իշխանական նավից թռչելու` ազատագրվելու, բայց Փաշինյանը գործի է դրել շանտաժի իր ողջ գործիքակազմը և կարողացել է բոլորին հնազանդեցնել»,– գրում է թերթը։
Պատմում են, որ Նիկոլ Փաշինյանը թիմին ասել է՝ եթե 2026-ին չվերընտրվեն, ապա իրենք ավելի վատ վիճակում են հայտնվելու, քան ինքը` Փաշինյանը։ Հետևաբար բոլորը մեկ մարդու պես պետք է աշխատեն հանուն վերարտադրության, և կարևոր չէ, թե ով ցուցակի որ մասում կլինի` առաջին, թե վերջին հորիզոնականներում կամ առհասարակ չի լինի։
«Փաշինյանը թիմին հասկացրել է, որ ում դեմ ինչ կոմպրոմատ կա, դաշտ կնետվի, բոլորի կյանքը դժոխքի կվերածվի` այնպես, որ չկարողանան ոչ միայն տնից դուրս գալ, այլև տնեցիների աչքերին նայել: Ուղիղ չի ասել, բայց ՔՊ-ում հասկացել են, որ այդ կոմպրոմատները դաշտ նետողը հենց ինքն է լինելու, քանի որ ԱԱԾ խողովակներով մեծ տեղեկատվության է տնօրինում»,– նշում է «Հրապարակը»։
Ըստ թերթի` ՔՊ-ում կարծում են, որ Սիմիդյանը երկար անգործ չի մնա, մի տեղ կտեղավորի նրան՝ տպավորություն ստեղծելով, որ պատժեց, խելոքացրեց, հիմա ներում է։
Հիշեցնենք` Սիմիդյանը պաշտոնից ազատվեց հուլիսի 16-ին։ Նույն օրը շրջակա միջավայրի նախարար նշանակվեց Համբարձում Մաթևոսյանը, որը մինչ այդ վարչապետի գլխավոր խորհրդականն էր։
Լրահոս
0