https://arm.sputniknews.ru/20250717/hajastany-hunastani-het-hamategh-kkankhi-aporini-peghumnery-91413552.html
Հայաստանը Հունաստանի հետ համատեղ կկանխի ապօրինի պեղումները
Հայաստանը Հունաստանի հետ համատեղ կկանխի ապօրինի պեղումները
Sputnik Արմենիա
Համաձայնագրի շրջանակում կիրականացվեն մասնագետների փոխանակման ու վերապատրաստման ծրագրեր։ 17.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-17T11:06+0400
2025-07-17T11:06+0400
2025-07-17T11:06+0400
հայաստան
հունաստան
պեղումներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/09/34120386_0:0:1600:901_1920x0_80_0_0_3ec86aa8d6768a4696239e224189cb69.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Հայաստանն ու Հունաստանը համատեղ կկանխարգելեն ապօրինի պեղումները, ինչպես նաև ապօրինի ներմուծումը, արտահանումն ու սեփականության իրավունքի փոխանցումը։ Երկու երկրների միջև համապատասխան համաձայնագրի ստորագրումն այսօր հավանության արժանացավ ՀՀ կառավարության նիստի ժամանակ։ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը գտնում է, որ «ՀՀ և Հունաստանի կառավարությունների միջև մշակութային արժեքների հափշտակումը, անօրինական պեղումները և ապօրինի ներմուծումը, արտահանումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը կանխելու և դրանք իրենց ծագման երկիր ռեստիտուցիայի մասին» համաձայնագրի ստորագրումը նշանակալի քայլ է երկու երկրների միջև այս բնագավառում համագործակցությունը զարգացնելու համար, ինչը կնպաստի նաև երկուստեք փոխշահավետ կապերի ընդլայնմանը:Համաձայնագրի ստորագրման արդյունքում անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն` ՅՈՒՆԵՍԿՕ–ի 1970 թ. կոնվենցիայի, միջազգային կոնվենցիաների և դրանց համապատասխան ազգային օրենսդրության համաձայն:Բացի այդ, համաձայնագրի շրջանակում կիրականացվեն մասնագետների փոխանակման ու վերապատրաստման ծրագրեր՝ ապօրինի տեղաշարժի կանխման, մշակութային արժեքների իրենց ծագման երկրներ ռեստիտուցիայի և վերադարձնելու ոլորտում:30 երեխաների գերեզմանոց ու միջնադարյան պալատ․ վայոցձորյան պեղումների արդյունքները
հունաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/09/34120386_177:0:1600:1067_1920x0_80_0_0_f3023abb2544cce251bc0a0f61107187.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հունաստան, պեղումներ
հայաստան, հունաստան, պեղումներ
Հայաստանը Հունաստանի հետ համատեղ կկանխի ապօրինի պեղումները
Համաձայնագրի շրջանակում կիրականացվեն մասնագետների փոխանակման ու վերապատրաստման ծրագրեր։
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Հայաստանն ու Հունաստանը համատեղ կկանխարգելեն ապօրինի պեղումները, ինչպես նաև ապօրինի ներմուծումը, արտահանումն ու սեփականության իրավունքի փոխանցումը։ Երկու երկրների միջև համապատասխան համաձայնագրի ստորագրումն այսօր հավանության արժանացավ ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը գտնում է, որ «ՀՀ և Հունաստանի կառավարությունների միջև մշակութային արժեքների հափշտակումը, անօրինական պեղումները և ապօրինի ներմուծումը, արտահանումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը կանխելու և դրանք իրենց ծագման երկիր ռեստիտուցիայի մասին» համաձայնագրի ստորագրումը նշանակալի քայլ է երկու երկրների միջև այս բնագավառում համագործակցությունը զարգացնելու համար, ինչը կնպաստի նաև երկուստեք փոխշահավետ կապերի ընդլայնմանը:
Համաձայնագրի ստորագրման արդյունքում անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն` ՅՈՒՆԵՍԿՕ–ի 1970 թ. կոնվենցիայի, միջազգային կոնվենցիաների և դրանց համապատասխան ազգային օրենսդրության համաձայն:
«Համաձայնագրի շրջանակում տեղեկություններ կփոխանակվեն հետաքրքրություն ներկայացնող մշակութային արժեքների հափշտակման, անօրինական պեղումների և ապօրինի ներմուծման, արտահանման, տարանցման կամ դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման, ինչպես նաև առգրավման, աճուրդների և վաճառքի իրականացման դեպքերի ու միջադեպերի վերաբերյալ»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:
Բացի այդ, համաձայնագրի շրջանակում կիրականացվեն մասնագետների փոխանակման ու վերապատրաստման ծրագրեր՝ ապօրինի տեղաշարժի կանխման, մշակութային արժեքների իրենց ծագման երկրներ ռեստիտուցիայի և վերադարձնելու ոլորտում: