https://arm.sputniknews.ru/20250716/pashinjany-kartsum-e-vor-hajastany-20-tari-anc-klini-evramiutjan-kazmum--91393618.html
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանը 20 տարի անց կլինի Եվրամիության կազմում
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանը 20 տարի անց կլինի Եվրամիության կազմում
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը հայտնեց, որ բրյուսելյան այցի ժամանակ քննարկվել է Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացման հարցը: 16.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-16T16:53+0400
2025-07-16T16:53+0400
2025-07-16T16:56+0400
հայաստան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
եվրամիություն
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/10/91379356_0:83:1600:983_1920x0_80_0_0_77480a11b69c4491a71de05539219cc4.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստանը 20 տարի անց կլինի Եվրամիության կազմում: Նա այդ մասին ասաց այսօրվա ասուլիսի ժամանակ։Լրագրողը հարցրեց` ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու մասին ԱԺ օրենքը նշանակո՞ւմ է, որ Հայաստանն ուզում է դառնալ Եվրամիության անդամ։Վարչապետի խոսքով` այդ առումով ՀՀ կառավարությունը բարեփոխումների բավականին հավակնոտ ծրագիր ու ռազմավարություն ունի։«Կա երկու սցենար՝ երկիրը կդառնա ԵՄ անդամ, թե ոչ։ Եթե անգամ չդառնանք ԵՄ անդամ, ապա մեր երկիրը կհասնի եվրոպական չափանիշների մակարդակին»,– ընդգծեց նա։Փաշինյանը նաև հայտնեց, որ Բրյուսել կատարած վերջին այցի ժամանակ քննարկվել է Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացման հարցը:ՀՀ վարչապետն անդրադարձավ նաև Ռուսաստանից հնչող այն տեսակետներին, որ անհնար է նստել երկու աթոռի և միաժամանակ լինել ԵԱՏՄ և ԵՄ անդամ:«Մեր ռազմավարությունը հետևյալն է՝ մենք բարեփոխումների ճանապարհով ենք գնում, դա նորություն չէ, մենք ոչ մի աթոռից վեր չենք կենում, որովհետև ժողովրդավարական բարեփոխումների այն ընթացքը, որ սկսել ենք, մենք այն բնականոն ձևով պիտի շարունակենք։ Մնացած զարգացումները ժամանակը ցույց կտա»,– վստահեցրեց Փաշինյանը։Հիշեցնենք` հունվարի 9-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց արևմտամետ ուժերի օրենսդրական նախաձեռնությանը՝ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ որոշումը բառի բուն իմաստով ԵՄ անդամակցություն չի նշանակում. անդամակցության հարցը պետք է որոշվի հանրաքվեով, մինչ այդ Հայաստանը դեռ որոշակի գործողությունների ճանապարհային քարտեզ պետք է մշակի։ Ավելի ուշ նա հայտարարեց, որ Հայաստանն իրեն վատ չի զգում ԵԱՏՄ-ում, շահագրգռված է Իրանի հետ մեր հարաբերությունները խորացնելու և զարգացնելու հարցում, սակայն մյուս կողմից չի կարող չնկատել ժողովրդի առնվազն որոշակի ու շատ շոշափելի հատվածների ձգտումները` ՀՀ ապագայի համար ձևավորել ընտրանքներ։Մեկնաբանելով Հայաստանի կառավարության որոշումը՝ Կրեմլում հայտարարեցին, որ անհնար է միաժամանակ լինել Եվրասիական տնտեսական միության և ԵՄ անդամ: ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Եվրամիությունն ու Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) անհամատեղելի են, Ռուսաստանը օրինագծի քննարկումը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբ, և Հայաստանի որոշումը նա համեմատեց «Տիտանիկի» տոմս գնելու հետ։Նշենք, որ եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, ՀՆԱ-ի 30-40 տոկոսի կորուստ կունենա։ Երևանը ստիպված կլինի անցնել բարդ շրջան անցնել, իսկ այլ դաշինքին, օրինակ՝ ԵՄ-ին միանալու ցանկության դեպքում վերակառուցել արդեն ձևավորված և գործող ինստիտուտները։ Բացառված չեն ԵԱՏՄ անդամ երկրների կողմից Հայաստանի նկատմամբ սահմանափակումներն ու սահմանափակումները։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/10/91379356_90:0:1510:1065_1920x0_80_0_0_35ecfee4854a2c2edd68c5f701f6fd74.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), եվրամիություն, նիկոլ փաշինյան
հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), եվրամիություն, նիկոլ փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանը 20 տարի անց կլինի Եվրամիության կազմում
16:53 16.07.2025 (Թարմացված է: 16:56 16.07.2025) ՀՀ վարչապետը հայտնեց, որ բրյուսելյան այցի ժամանակ քննարկվել է Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացման հարցը:
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստանը 20 տարի անց կլինի Եվրամիության կազմում: Նա այդ մասին ասաց այսօրվա ասուլիսի ժամանակ։
Լրագրողը հարցրեց` ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու մասին ԱԺ օրենքը նշանակո՞ւմ է, որ Հայաստանն ուզում է դառնալ Եվրամիության անդամ։
«Այո՛, Հայաստանն ուզում է դառնալ ԵՄ անդամ, և խոսակցությանը շարունակությունը եղել է հետևյալը` ԵՄ–ին որևէ երկրի անդամակցությունը պարզ գործընթաց չէ` ԵՄ բոլոր անդամները պետք է դրան համաձայնեն։ Նաև տվյալ երկիրը պետք է համապատասխանի ԵՄ չափանիշներին»,– պատասխանեց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով` այդ առումով ՀՀ կառավարությունը բարեփոխումների բավականին հավակնոտ ծրագիր ու ռազմավարություն ունի։
«Կա երկու սցենար՝ երկիրը կդառնա ԵՄ անդամ, թե ոչ։ Եթե անգամ չդառնանք ԵՄ անդամ, ապա մեր երկիրը կհասնի եվրոպական չափանիշների մակարդակին»,– ընդգծեց նա։
Փաշինյանը նաև հայտնեց, որ Բրյուսել կատարած վերջին այցի ժամանակ քննարկվել է Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացման հարցը:
ՀՀ վարչապետն անդրադարձավ նաև Ռուսաստանից հնչող այն
տեսակետներին, որ անհնար է նստել երկու աթոռի և միաժամանակ լինել ԵԱՏՄ և ԵՄ անդամ:
«Մեր ռազմավարությունը հետևյալն է՝ մենք բարեփոխումների ճանապարհով ենք գնում, դա նորություն չէ, մենք ոչ մի աթոռից վեր չենք կենում, որովհետև ժողովրդավարական բարեփոխումների այն ընթացքը, որ սկսել ենք, մենք այն բնականոն ձևով պիտի շարունակենք։ Մնացած զարգացումները ժամանակը ցույց կտա»,– վստահեցրեց Փաշինյանը։
Հիշեցնենք` հունվարի 9-ին
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց արևմտամետ ուժերի օրենսդրական նախաձեռնությանը՝ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ որոշումը բառի բուն իմաստով ԵՄ անդամակցություն չի նշանակում. անդամակցության հարցը պետք է որոշվի հանրաքվեով, մինչ այդ Հայաստանը դեռ որոշակի գործողությունների ճանապարհային քարտեզ պետք է մշակի։ Ավելի ուշ նա
հայտարարեց, որ Հայաստանն իրեն վատ չի զգում ԵԱՏՄ-ում, շահագրգռված է Իրանի հետ մեր հարաբերությունները խորացնելու և զարգացնելու հարցում, սակայն մյուս կողմից չի կարող չնկատել ժողովրդի առնվազն որոշակի ու շատ շոշափելի հատվածների ձգտումները` ՀՀ ապագայի համար ձևավորել ընտրանքներ։
Մեկնաբանելով Հայաստանի կառավարության որոշումը՝ Կրեմլում հայտարարեցին, որ անհնար է միաժամանակ լինել Եվրասիական տնտեսական միության և ԵՄ անդամ: ՌԴ փոխվարչապետ
Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Եվրամիությունն ու Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) անհամատեղելի են, Ռուսաստանը օրինագծի քննարկումը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբ, և Հայաստանի որոշումը նա համեմատեց «Տիտանիկի» տոմս գնելու հետ։
Նշենք, որ եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, ՀՆԱ-ի 30-40 տոկոսի կորուստ կունենա։ Երևանը ստիպված կլինի անցնել բարդ շրջան անցնել, իսկ այլ դաշինքին, օրինակ՝ ԵՄ-ին միանալու ցանկության դեպքում վերակառուցել արդեն ձևավորված և գործող ինստիտուտները։ Բացառված չեն ԵԱՏՄ անդամ երկրների կողմից Հայաստանի նկատմամբ սահմանափակումներն ու սահմանափակումները։