https://arm.sputniknews.ru/20250716/hnaravvor-e-steghtsvi-mi-ynkerutjan-pashinjany-tshanaparh-artapatvirakelu-masin-91378871.html
«Հնարավոր է` ստեղծվի մի ընկերություն». Փաշինյանը` ճանապարհ արտապատվիրակելու մասին
«Հնարավոր է` ստեղծվի մի ընկերություն». Փաշինյանը` ճանապարհ արտապատվիրակելու մասին
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը հորդորում է բացասաբար չվերաբերվել արտապատվիրակաման գաղափարին։ Նա հաստատեց, որ ԱՄՆ–ն հետաքրքրված է ճանապարհների արտապատվիրակմամբ։ 16.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-16T12:40+0400
2025-07-16T12:40+0400
2025-07-16T15:05+0400
հայաստան
սյունիք
ճանապարհ
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/10/91377031_0:0:1600:901_1920x0_80_0_0_2bacda88129955b19e83e32879135090.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Հայաստանում ճանապարհ արտապատվիրակելու դեպքում հնարավոր է` որևէ ընկերություն ստեղծվի, որը կներգրավի ներդրումներ, որոնք ՀՀ–ն կկարողանա հետո կոնսոլիդացնել։ Այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Փաշինյանի խոսքով` այս պահին որևէ պայմանավորվածություն այս ամենի հետ կապված չկա, և որևէ բան ստորագրված չէ, սրանք միայն քննարկումների շառավիղն է։«Մենք նաև ասել ենք, որ պատրաստ ենք որոշակի պարզեցումների գնալ բեռնափոխադրումների առումով, սակայն մենք այդ առումով թաքուն բան չենք քննարկել, այլ «Խաղաղության խաչմերուկի» բրոշյուրի մեջ ենք գրել»,– ասաց Փաշինյանը։Վարչապետը հայտարարեց նաև, որ խոսվում է հողամասերի վարձակալության մասին։ Նրա խոսքով` ՀՀ օրենսդրությունն այս առումով նախատեսում է կառուցապատման իրավունք. ընկերությունը կարող է գումար ներդնել ճանապարհների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի կառուցման մեջ, և պայմանագրի ժամկետի ավարտից հետո այդ ենթակառուցվածքները կմնան պետության սեփականության ներքո։Փաշինյանը նշեց, որ ՀՀ տարածքով երկաթուղու բացումը փորձում են ներկայացնել որպես ողբերգություն, սակայն ողբերգությունն այն է, որ ՀՀ–ով անցնող երկաթուղի չկա։«ՀՀ–ն շահագրգռված է, որ տրանսպորտային ենթակառուցվածքները տարածաշրջանում բացվեն` ներառյալ Հայաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով, Ադրբեջանից Ադրբեջան ՀՀ տարածքով, երկկողմ առևտրաշրջանառություն, միջազգային հաղորդակցություն ՀՀ–ից Ադրբեջանի տարածքով 3–րդ երկրներ, Ադրբեջանից ՀՀ տարածքով երրորդ երկրներ և տարանցիկ փոխանակում։ Բոլոր գործընթացները պատկերացրել ենք, պատկերացնում ենք ու կպատկերացնենք ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության իրավազորության շրջանակներում»,– վստահեցրեց նա։Նա կոչ արեց բացասաբար չվերաբերվել արտապատվիրակաման գաղափարին, քանի որ հենց այսօր էլ ՀՀ–ում արտապատվիրակման շատ հայտնի դեպքեր կան, որոնց մի մասից գոհ են իշխանությունները, մի մասից` դժգոհ։Հիշեցնենք` օրեր առաջ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքը, խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև ձգձգվող վեճի մասին, տեսականորեն հնարավոր էր համարել Ադրբեջանից Սյունիքի մարզով դեպի Նախիջևան ճանապարհը ամերիկյան կառավարմանը հանձնելը։ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ի պատասխան հայտարարել էր, որ Հայաստանը տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը քննարկում է բացառապես ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության համատեքստում. Հայաստանը չի քննարկել և չի քննարկում որևէ երրորդ կողմի սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունն արտապատվիրակելը:Թուրքիայի նախագահի վարչակազմից էլ հայտարարել էին, որ պաշտոնական Անկարան տեղյակ չէ Հայաստանի տարածքով «միջանցք» կառավարելու ամերիկյան մտադրության մասին:
սյունիք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/10/91377031_114:0:1535:1066_1920x0_80_0_0_caa8c52db9f89c949c0c118c1c197213.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սյունիք, ճանապարհ, նիկոլ փաշինյան
հայաստան, սյունիք, ճանապարհ, նիկոլ փաշինյան
«Հնարավոր է` ստեղծվի մի ընկերություն». Փաշինյանը` ճանապարհ արտապատվիրակելու մասին
12:40 16.07.2025 (Թարմացված է: 15:05 16.07.2025) ՀՀ վարչապետը հորդորում է բացասաբար չվերաբերվել արտապատվիրակաման գաղափարին։ Նա հաստատեց, որ ԱՄՆ–ն հետաքրքրված է ճանապարհների արտապատվիրակմամբ։
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Հայաստանում ճանապարհ արտապատվիրակելու դեպքում հնարավոր է` որևէ ընկերություն ստեղծվի, որը կներգրավի ներդրումներ, որոնք ՀՀ–ն կկարողանա հետո կոնսոլիդացնել։ Այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Խոսքը խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի, մալուխների մասին է։ Դա մի տնտեսություն է, որը պետք է կառավարվի»,– հավելեց նա։
Փաշինյանի խոսքով` այս պահին որևէ պայմանավորվածություն այս ամենի հետ կապված չկա, և որևէ բան ստորագրված չէ, սրանք միայն քննարկումների շառավիղն է։
«Մենք նաև ասել ենք, որ պատրաստ ենք որոշակի պարզեցումների գնալ բեռնափոխադրումների առումով, սակայն մենք այդ առումով թաքուն բան չենք քննարկել, այլ «Խաղաղության խաչմերուկի» բրոշյուրի մեջ ենք գրել»,– ասաց Փաշինյանը։
Վարչապետը հայտարարեց նաև, որ խոսվում է հողամասերի վարձակալության մասին։ Նրա խոսքով` ՀՀ օրենսդրությունն այս առումով նախատեսում է կառուցապատման իրավունք. ընկերությունը կարող է գումար ներդնել ճանապարհների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի կառուցման մեջ, և պայմանագրի ժամկետի ավարտից հետո այդ ենթակառուցվածքները կմնան պետության սեփականության ներքո։
Փաշինյանը նշեց, որ ՀՀ տարածքով երկաթուղու բացումը փորձում են ներկայացնել որպես ողբերգություն, սակայն ողբերգությունն այն է, որ ՀՀ–ով անցնող երկաթուղի չկա։
«ՀՀ–ն շահագրգռված է, որ տրանսպորտային ենթակառուցվածքները տարածաշրջանում բացվեն` ներառյալ Հայաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով, Ադրբեջանից Ադրբեջան ՀՀ տարածքով, երկկողմ առևտրաշրջանառություն, միջազգային հաղորդակցություն ՀՀ–ից Ադրբեջանի տարածքով 3–րդ երկրներ, Ադրբեջանից ՀՀ տարածքով երրորդ երկրներ և տարանցիկ փոխանակում։ Բոլոր գործընթացները պատկերացրել ենք, պատկերացնում ենք ու կպատկերացնենք ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության իրավազորության շրջանակներում»,– վստահեցրեց նա։
Նա կոչ արեց բացասաբար չվերաբերվել արտապատվիրակաման գաղափարին, քանի որ հենց այսօր էլ ՀՀ–ում արտապատվիրակման շատ հայտնի դեպքեր կան, որոնց մի մասից գոհ են իշխանությունները, մի մասից` դժգոհ։
«Հայաստանի երկաթուղիների կառավարումն արտապավիրակված է, նաև «Զվարթնոց» օդանավակայանը, ջրային համակարգը։ Դրանք, սակայն, շարունակում են մնալ ՀՀ սեփականությունը։ Չեմ կարծում, թե այդտեղ որևէ ձևով ՀՀ ինքնիշխանությունը, իրավազորությունը, տարածքային ամբողջականությունը խախտված է»,– ընդգծեց նա։
Հիշեցնենք` օրեր առաջ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքը, խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև ձգձգվող վեճի մասին, տեսականորեն հնարավոր էր համարել Ադրբեջանից Սյունիքի մարզով դեպի Նախիջևան ճանապարհը
ամերիկյան կառավարմանը հանձնելը։
ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ի պատասխան
հայտարարել էր, որ Հայաստանը տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը քննարկում է բացառապես ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության համատեքստում. Հայաստանը չի քննարկել և չի քննարկում որևէ երրորդ կողմի սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունն արտապատվիրակելը:
Թուրքիայի նախագահի վարչակազմից էլ հայտարարել էին, որ պաշտոնական
Անկարան տեղյակ չէ Հայաստանի տարածքով «միջանցք» կառավարելու ամերիկյան մտադրության մասին: