https://arm.sputniknews.ru/20250716/hhum-atshel-e-nerkrvvogh-bernapvokhadrumneri-pahanjarky-hajteri-qanakvov-arajatary-rdn-e-91378497.html
ՀՀ–ում աճել է ներկրվող բեռնափոխադրումների պահանջարկը. հայտերի քանակով առաջատարը ՌԴ–ն է
ՀՀ–ում աճել է ներկրվող բեռնափոխադրումների պահանջարկը. հայտերի քանակով առաջատարը ՌԴ–ն է
Sputnik Արմենիա
Այլ երկրներից Հայաստան բեռների մատակարարման հայտերի քանակը տարեկան աճել է 19%-ով։ 16.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-16T12:20+0400
2025-07-16T12:20+0400
2025-07-16T12:22+0400
հայաստան
ներմուծում
բեռնափոխադրում
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/11/24490949_0:83:1600:983_1920x0_80_0_0_0ee223e6b0d4fddccc4c602410d54782.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Հայաստանում այս տարվա առաջին կիսամյակում 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ 20%-ով աճել է ներմուծվող բեռնափոխադրումների պահանջարկը։ Հայտերի քանակով առաջատարը Ռուսաստանն է։ Այս մասին են վկայում միջազգային «ATI.SU բեռնափոխադրումների բորսայի» տվյալները։Միևնույն ժամանակ ռուսական ուղղությամբ բացասական միտումները պահպանվում են` պահանջարկի 19% անկում առաջին կիսամյակում և 6% անկում երկրորդ եռամսյակում (տարեկան կտրվածքով)։Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2025 թվականի առաջին 5 ամիսների ընթացքում մեքենայի ճանապարհով բեռնափոխադրումների ծավալը 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 1.3%-ով և կազմել 4.6 մլն տոննա։ Միևնույն ժամանակ արտահանումը, որը կազմում է բեռների փոքր մասը (ընդամենը 6%), նվազել է 11.2%-ով։ Ներմուծումը (բոլոր տեղափոխված բեռների 35%-ը) աճել է 3.5%-ով։Հայաստանում միջազգային «ATI.SU բեռնափոխադրումների բորսայի» ներկայացուցչության տնօրեն Սերգեյ Մկրտչյանի խոսքով՝ միջազգային փոխադրումների զարգացմանը խանգարում են համաշխարհային տնտեսական և քաղաքական գործոնները։Նա պարզաբանել է` հյուսիսային ուղղությամբ ռուս–վրացական սահմանի սահմանափակ թողունակությունն է և ռուբլու ամրապնդումը, որն այդ երկրից ներմուծումը ժամանակավորապես պակաս հեռանկարային է դարձնում, հարավային ուղղությամբ` ռազմական հակամարտությունը, որում ներգրավված է հարևան Իրանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/11/24490949_90:0:1510:1065_1920x0_80_0_0_3e572dc69955f539a857d75061fac0e7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ներմուծում, բեռնափոխադրում, ռուսաստան
հայաստան, ներմուծում, բեռնափոխադրում, ռուսաստան
ՀՀ–ում աճել է ներկրվող բեռնափոխադրումների պահանջարկը. հայտերի քանակով առաջատարը ՌԴ–ն է
12:20 16.07.2025 (Թարմացված է: 12:22 16.07.2025) Այլ երկրներից Հայաստան բեռների մատակարարման հայտերի քանակը տարեկան աճել է 19%-ով։
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Հայաստանում այս տարվա առաջին կիսամյակում 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ 20%-ով աճել է ներմուծվող բեռնափոխադրումների պահանջարկը։ Հայտերի քանակով առաջատարը Ռուսաստանն է։ Այս մասին են վկայում միջազգային «ATI.SU բեռնափոխադրումների բորսայի» տվյալները։
Նշվում է, որ երկրում ընդհանուր առմամբ պահպանվում է ներմուծվող բեռնափոխադրումների պահանջարկը։ 2025 թվականի առաջին կիսամյակում աճել է մեքենայի ճանապարհով այլ երկրներից բեռնափոխադրումների պահանջարկը։ Այսպես, օրինակ, այլ երկրներից Հայաստան բեռների մատակարարման հայտերի քանակը տարեկան աճել է 19%-ով, իսկ նախորդ եռամսյակի համեմատ մնացել է նույն մակարդակում։ ՌԴ–ից ստացվող հայտերից բացի, աճել է նաև Բելառուսից, Ղազախստանից և Ուզբեկստանից բեռների առաքման պահանջարկը։
Միևնույն ժամանակ ռուսական ուղղությամբ բացասական միտումները պահպանվում են` պահանջարկի 19% անկում առաջին կիսամյակում և 6% անկում երկրորդ եռամսյակում (տարեկան կտրվածքով)։
Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2025 թվականի առաջին 5 ամիսների ընթացքում մեքենայի ճանապարհով բեռնափոխադրումների ծավալը 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 1.3%-ով և կազմել 4.6 մլն տոննա։ Միևնույն ժամանակ արտահանումը, որը կազմում է բեռների փոքր մասը (ընդամենը 6%), նվազել է 11.2%-ով։ Ներմուծումը (բոլոր տեղափոխված բեռների 35%-ը) աճել է 3.5%-ով։
Հայաստանում միջազգային «ATI.SU բեռնափոխադրումների բորսայի» ներկայացուցչության տնօրեն Սերգեյ Մկրտչյանի խոսքով՝ միջազգային փոխադրումների զարգացմանը խանգարում են համաշխարհային տնտեսական և քաղաքական գործոնները։
Նա պարզաբանել է` հյուսիսային ուղղությամբ ռուս–վրացական սահմանի սահմանափակ թողունակությունն է և ռուբլու ամրապնդումը, որն այդ երկրից ներմուծումը ժամանակավորապես պակաս հեռանկարային է դարձնում, հարավային ուղղությամբ` ռազմական հակամարտությունը, որում ներգրավված է հարևան Իրանը։