https://arm.sputniknews.ru/20250716/hhadrbejan-khaghaghutjan-hamadzajnagri-nakhastvoragrumn-orakargum-e-pashinjan-91382611.html
Հայ–ադրբեջանական խաղաղության համաձայնագրի նախաստորագրումն օրակարգում է. Փաշինյան
Հայ–ադրբեջանական խաղաղության համաձայնագրի նախաստորագրումն օրակարգում է. Փաշինյան
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց՝ Հայաստանը խաղաղության համաձայնագրի ստորագրման ոչ մի հնարավորություն բաց չի թողել ու չի թողնելու։ 16.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-16T13:02+0400
2025-07-16T13:02+0400
2025-07-16T13:07+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
իլհամ ալիև
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/0a/91164196_0:173:1670:1113_1920x0_80_0_0_2f5fcde6f4d2b46244c27a73bb1f8b0b.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ Աբու Դաբիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը քննարկվել է նաև խաղաղության համաձայնագրի նախաստորագրման հարցը։ Նա այդ մասին ասաց այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ։ՀՀ վարչապետը հայտնեց, որ Ալիևի հետ հանդիպմանը խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերող հարցեր են քննարկել, և հիշեցրեց` Հայաստան–Ադրբեջան խաղաղության համաձայնագրի տեքստն արդեն հաստատված է, բանակցությունները՝ ավարտված։Փաշինյանը վստահեցրեց՝ պաշտոնական Երևանը խաղաղության համաձայնագրի ստորագրման ոչ մի հնարավորություն բաց չի թողել ու չի թողնելու։«Խաղաղության համաձայնագիր ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության և պետական շահերի աներկբա հաշվառումով։ Բայց մյուս կողմից պետք է հասկանանք, որ աշխարհը դինամիկ է, ու պետք է ուշադիր լինել, որ չստացվի, թե նայում ենք ու չենք տեսնում հնարավորություններ, որոնք առկա են»,– ասաց Փաշինյանը՝ չմանրամասնելով, թե խոսքն ինչ հնարավորությունների մասին է։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 11-ին Աբու Դաբիում և տևել է ավելի քան 5 ժամ։ Հանդիպումը սկսվել է ընդլայնված կազմով, ապա առաջնորդները շարունակել են առանձնազրույցը: Կես ժամ տևած ընդմիջումից հետո հանդիպումը կրկին շարունակվել է պատվիրակությունների կազմով, որոշ ժամանակ անց բանակցությունները շարունակվել են առանձնազրույցի ձևաչափով: Ըստ ՀՀ ԱԳՆ–ի հաղորդագրության` Փաշինյանն ու Ալիևը քննարկել են Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտներ: Հայկական կողմը հաջողված է համարում հանդիպումը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/0a/91164196_149:0:1633:1113_1920x0_80_0_0_5101937af253f0faf66841b2bee72bba.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, իլհամ ալիև
հայաստան, նիկոլ փաշինյան, իլհամ ալիև
Հայ–ադրբեջանական խաղաղության համաձայնագրի նախաստորագրումն օրակարգում է. Փաշինյան
13:02 16.07.2025 (Թարմացված է: 13:07 16.07.2025) Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց՝ Հայաստանը խաղաղության համաձայնագրի ստորագրման ոչ մի հնարավորություն բաց չի թողել ու չի թողնելու։
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ Աբու Դաբիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը քննարկվել է նաև խաղաղության համաձայնագրի նախաստորագրման հարցը։ Նա այդ մասին ասաց այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ։
ՀՀ վարչապետը հայտնեց, որ Ալիևի հետ հանդիպմանը խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերող հարցեր են քննարկել, և հիշեցրեց` Հայաստան–Ադրբեջան խաղաղության համաձայնագրի տեքստն արդեն հաստատված է, բանակցությունները՝ ավարտված։
«Նախաստորագրման գաղափարն էլ կա սեղանի վրա, օրակարգում է, մենյուի մեջ առկա քննարկվող տարբերակներից մեկն է։ Ինքը (խաղաղության պայմանագիրը. խմբ.) միայնակ չէ՝ որոշակի պայմաններում կարող է լինել ընդունելի, որոշակի պայմաններում՝ լինել իրատեսական, որոշակի պայմաններում՝ ոչ այնքան իրատեսական»,– հավելեց Փաշինյանը։
Փաշինյանը վստահեցրեց՝ պաշտոնական Երևանը խաղաղության համաձայնագրի ստորագրման ոչ մի հնարավորություն բաց չի թողել ու չի թողնելու։
«Խաղաղության համաձայնագիր ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության և պետական շահերի աներկբա հաշվառումով։ Բայց մյուս կողմից պետք է հասկանանք, որ աշխարհը դինամիկ է, ու պետք է ուշադիր լինել, որ չստացվի, թե նայում ենք ու չենք տեսնում հնարավորություններ, որոնք առկա են»,– ասաց Փաշինյանը՝ չմանրամասնելով, թե խոսքն ինչ հնարավորությունների մասին է։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 11-ին Աբու Դաբիում և
տևել է ավելի քան 5 ժամ։ Հանդիպումը սկսվել է ընդլայնված կազմով, ապա առաջնորդները շարունակել են առանձնազրույցը: Կես ժամ տևած ընդմիջումից հետո հանդիպումը կրկին շարունակվել է պատվիրակությունների կազմով, որոշ ժամանակ անց բանակցությունները շարունակվել են առանձնազրույցի ձևաչափով: Ըստ ՀՀ ԱԳՆ–ի
հաղորդագրության` Փաշինյանն ու Ալիևը քննարկել են Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտներ: Հայկական կողմը
հաջողված է համարում հանդիպումը։