00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չէի ուզի գնալ դրան․ Փաշինյանը՝ ռուսական հեռուստաալիքների հեռարձակումն արգելելու մասին

© EspensorvikԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 16.07.2025
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետի տպավորությամբ՝ Ռուսաստանում կան ուժեր, որոնք թվում է, թե ուզում են ստիպել Հայաստանին կտրուկ որոշումներ կայացնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik․ Թեպետ ռուսական որոշ հեռուստաալիքներ «կարմիր գծերը» հատել են, սակայն պաշտոնական Երևանը չէր ցանկանա ստիպված լինել Հայաստանի հանրային մուլտիպլեքսում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը։ Այս մասին հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ի վերջո ի՞նչ է լինելու ռուսական հեռուստաալիքների հետ, որոնք փակելու վերաբերյալ պարբերաբար հայտարարություններ են հնչում ՀՀ իշխանությունների կողմից։ Փաշինյանը շեշտեց՝ Հայաստանը ցանկանում է Ռուսաստանի հետ ունենալ նորմալ, բնականոն, բարեկամական, փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերություններ։
Ինչպես հայտնել ենք, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 1–ին հայտարարեց, որ լրջորեն պետք է քննարկել Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման դադարեցման հարցը։
«Այո՛, ռուսական որոշ հեռուստաալիքներ բոլոր հնարավոր գծերը հատել են, բայց նաև իմ ասած նկատառումներով՝ ես չէի ուզենա, որ մենք ստիպված լինեինք այդ որոշումը կայացնել, որովհետև մենք չենք փնտրում հակադրություն, հակասություն, որևէ կոնֆլիկտային իրավիճակ ՌԴ-ի հետ։ Ես շատ հարգալից և բաց, թափանցիկ, ազնիվ, անկեղծ հարաբերություններ ունեմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ես շատ բաց, թափանցիկ, անկեղծ հարաբերություններ ունեմ ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ»,- ասաց Փաշինյանը։
Հավելեց՝ քաղաքական գործոնից բացի, մարդկայնորեն էլ անհարմար կզգար, եթե Հայաստանը ստիպված լիներ նման որոշում կայացնել։
Նրա խոսքով՝ տպավորություն է, թե Ռուսաստանում կան ուժեր, որոնք ուզում են Երևանին ստիպել գնալ նման որոշումների։
«Եթե շատ ստիպեն, ինչ անենք, պետք է ուզած-չուզած` գնանք»,- եզրափակեց Փաշինյանը։
ՀՌՀ ղեկավարն առաջարկում է հանրային մուլտիպլեքսում կրճատել օտարերկրյա ալիքների թիվը
Նշենք, որ 2020 թ. դեկտեմբերին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագով ՝ Հայաստանի հանրային թվային մուլտիպլեքսում հեռարձակվում են «ՌՏՌ-Պլանետա», «Առաջին ալիք. Համաշխարհային ցանց» և «ՌՏՌ-Կուլտուրա» հեռուստածրագրերը:
Լրահոս
0