https://arm.sputniknews.ru/20250716/91372902.html
Գերիների հարցը Հայաստանը պետք է ներկայացնի որպես կարգավորմանը խոչընդոտող խնդիր. Օրբելյան
Գերիների հարցը Հայաստանը պետք է ներկայացնի որպես կարգավորմանը խոչընդոտող խնդիր. Օրբելյան
Sputnik Արմենիա
Ադրբեջանում պահվող գերիների հարցը Հայաստանը պետք է ներկայացնի որպես կարգավորմանը խոչընդոտող խնդիր, Ադրբջանի հետ զիջումներով որևէ բանի չենք հասնի. Sputnik... 16.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-16T09:14+0400
2025-07-16T09:14+0400
2025-07-16T09:32+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/10/91372770_0:3:1036:586_1920x0_80_0_0_55f888eb419f641189b0fdf384620172.jpg
Գերիների հարցը Հայաստանը պետք է ներկայացնի որպես կարգավորմանը խոչընդոտող խնդիր. Օրբելյան
Sputnik Արմենիա
Ադրբեջանում պահվող գերիների հարցը Հայաստանը պետք է ներկայացնի որպես կարգավորմանը խոչընդոտող խնդիր, Ադրբջանի հետ զիջումներով որևէ բանի չենք հասնի. Sputnik Արմենիայի եթերում ասել է «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ-գործընկեր, փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արամ Օրբելյանը։
«Դա ենթադրում է գործիքների կիրառում, որպեսզի Ադրբեջանը հայտնվի սանկցիաների տակ և ճնշում լինի նրա նկատմամբ միջազգային իրավւնքի խախտումների համար։ Ադրբեջանի նկատմամբ միջազգային մեկուսացման ձգտում պետք է լինի, քանի դեռ չի վերադարձել կառուցողական դաշտ։ Հայաստանը պետք է իր պահանջները հստակ ձևակերպի և առաջադրի»,– ասել է Օրբելյանը։
Բաքվի բանտում արդեն 2 տարի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների վերադարձի հարցը հայ–ադրբեջանական բանակցային գործընթացում չի հիշտակվում։ Չի հիշատակվում նաև խաղաղության պայմանագրի համաձայնեցված կետերի շարքում, չնայած, որ այս տարվա մարտի 1-ին Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրել էր, որ այդ հարցը բարձրացնում են Ադրբեջանի հետ բանակցություններում:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հայտարարել էր, որ Ադրբեջանի հետ բանակցվող խաղաղության պայմանագրի նախագծում գերիների հարցը ներառված չէ։
Սրա փոխարեն Հայաստանի իշխանությունները դեմ չեն կատարել Ադրբեջանի հերթական պահանջը` հետ կանչել միջազգային իրավական ատյաններից Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերը։
Այս առիթով գերեվարված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը ասել է, որ եթե գերիների հարցը մինչև խաղաղության պայմանագրի կնքումը չլուծվի, հետո անհնարին կլինի, քանի որ կողմերը հետ են վերցնելու միջազգային հայցերը։
Ադրբեջանում պահվող գերիների հարցը Հայաստանը պետք է ներկայացնի որպես կարգավորմանը խոչընդոտող խնդիր, Ադրբջանի հետ զիջումներով որևէ բանի չենք հասնի. Sputnik Արմենիայի եթերում ասել է «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ-գործընկեր, փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արամ Օրբելյանը։«Դա ենթադրում է գործիքների կիրառում, որպեսզի Ադրբեջանը հայտնվի սանկցիաների տակ և ճնշում լինի նրա նկատմամբ միջազգային իրավւնքի խախտումների համար։ Ադրբեջանի նկատմամբ միջազգային մեկուսացման ձգտում պետք է լինի, քանի դեռ չի վերադարձել կառուցողական դաշտ։ Հայաստանը պետք է իր պահանջները հստակ ձևակերպի և առաջադրի»,– ասել է Օրբելյանը։Բաքվի բանտում արդեն 2 տարի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների վերադարձի հարցը հայ–ադրբեջանական բանակցային գործընթացում չի հիշտակվում։ Չի հիշատակվում նաև խաղաղության պայմանագրի համաձայնեցված կետերի շարքում, չնայած, որ այս տարվա մարտի 1-ին Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրել էր, որ այդ հարցը բարձրացնում են Ադրբեջանի հետ բանակցություններում: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հայտարարել էր, որ Ադրբեջանի հետ բանակցվող խաղաղության պայմանագրի նախագծում գերիների հարցը ներառված չէ։Սրա փոխարեն Հայաստանի իշխանությունները դեմ չեն կատարել Ադրբեջանի հերթական պահանջը` հետ կանչել միջազգային իրավական ատյաններից Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերը։Այս առիթով գերեվարված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը ասել է, որ եթե գերիների հարցը մինչև խաղաղության պայմանագրի կնքումը չլուծվի, հետո անհնարին կլինի, քանի որ կողմերը հետ են վերցնելու միջազգային հայցերը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/10/91372770_126:0:910:588_1920x0_80_0_0_4b279e8b85a77d7e0174f94c9a20de3c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
аудио