https://arm.sputniknews.ru/20250715/nato-n-shpvotvel-e-dashinqi-kvoghmic-kievin-zenq-matakararelu-veraberjal-trampi-khvosqeric-hetvo-91338340.html
ՆԱՏՕ-ն շփոթվել է դաշինքի կողմից Կիևին զենք մատակարարելու վերաբերյալ Թրամփի խոսքերից հետո
ՆԱՏՕ-ն շփոթվել է դաշինքի կողմից Կիևին զենք մատակարարելու վերաբերյալ Թրամփի խոսքերից հետո
Sputnik Արմենիա
Միևնույն ժամանակ, Թրամփի համախոհները դժգոհ էին Կիևին զենք ուղարկելու որոշումից։ 15.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-15T11:29+0400
2025-07-15T11:29+0400
2025-07-15T11:30+0400
դոնալդ թրամփ
ամն
նատօ
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/0e/91324951_0:0:1600:901_1920x0_80_0_0_2fa9ff95a835d037978a4d75a86c3ed0.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. ՆԱՏՕ-ի երկրները շփոթված էին Ուկրաինային ամերիկյան զենք մատակարարելու դաշինքի ծրագրի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո, հայտնում է Politico-ն։Հուլիսի 11-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ՆԱՏՕ-ն, որի անդամ է ԱՄՆ–ն, կվճարի ամերիկյան զենքի համար, որը դաշինքը հետագայում կմատակարարի Ուկրաինային, միևնույն ժամանակ ԱՄՆ առաջնորդը նշել է, որ դաշինքի հետ համապատասխան համաձայնություն է ձեռք բերվել կազմակերպության հունիսին կայացած գագաթնաժողովում, ըստ որի՝ Միացյալ Նահանգները «զենք են մատակարարում ՆԱՏՕ-ին, և ՆԱՏՕ-ն կփոխհատուցի (ԱՄՆ-ին - խմբ.) այդ զենքի ամբողջ արժեքը»։Բացի այդ, Սպիտակ տան ղեկավարը Ռուսաստանին 50-օրյա վերջնագիր է ներկայացրել խաղաղության համաձայնագիր կնքելու համար, սպառնալով 100% սակագներ սահմանել ռուսական ապրանքների ներմուծման վրա՝ զուգահեռաբար երկրորդային սակագներ սահմանելով այն երկրների համար, որոնք գնում են նրա նավթը, գազը և այլ էներգակիրներ։Հուլիսի 14-ին նա նշել է, որ Կիևի ռեժիմին ռազմական օգնության ապագա մատակարարումները կներառեն Patriot մարտկոցներ, ընդ որում որոշ երկրներ իրենց մոտ առկա Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը կփոխանցեն Կիևին, իսկ Ամերիկան կհամալրի նրանց զինանոցները նոր համակարգերով։ՆԱՏՕ-ի երկրների պաշտոնյաների խոսքով՝ նրանց դեռ լիովին չեն տեղեկացրել այս ծրագրի մասին, և իրենք հստակ չգիտեն, թե ինչպես են իրենց երկրները մասնակցելու դրան։ Միևնույն ժամանակ, Politico-ն նշում է, որ Թրամփի կողմնակիցները դժգոհ են մնացել Ուկրաինա զենք ուղարկելու նրա որոշումից՝ նշելով, որ «սա մեր պատերազմը չէ, և սրացումը ԱՄՆ շահերից չի բխում»։«Շատերը MAGA շարժումից նախկինի պես զգուշավոր և շփոթված են նրանից, թե որքան արագ նախագահը Զելենսկիին անշնորհակալության մեջ մեղադրելուց անցավ ուկրաինացիներին որպես քաջության օրինակ գովաբանելուն», – ասվում է հրապարակման մեջ։Ռուսաստանը կարծում է, որ Ուկրաինային զենքի մատակարարումները խոչընդոտում են կարգավորմանը, անմիջականորեն ներգրավում են ՆԱՏՕ-ի երկրներին հակամարտության մեջ և «կրակի հետ են խաղում»։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ Ուկրաինայի համար զենք պարունակող ցանկացած բեռ օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի համար։ Կրեմլը հայտարարել է, որ Արևմուտքի կողմից Ուկրաինա զենք մատակարարելը չի նպաստում բանակցություններին և բացասական ազդեցություն կունենա։
ամն
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/0e/91324951_0:0:1424:1067_1920x0_80_0_0_11cc10caab0f5397965d4be7935e66a5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դոնալդ թրամփ, ամն, նատօ, ուկրաինա
դոնալդ թրամփ, ամն, նատօ, ուկրաինա
ՆԱՏՕ-ն շփոթվել է դաշինքի կողմից Կիևին զենք մատակարարելու վերաբերյալ Թրամփի խոսքերից հետո
11:29 15.07.2025 (Թարմացված է: 11:30 15.07.2025) Միևնույն ժամանակ, Թրամփի համախոհները դժգոհ էին Կիևին զենք ուղարկելու որոշումից։
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. ՆԱՏՕ-ի երկրները շփոթված էին Ուկրաինային ամերիկյան զենք մատակարարելու դաշինքի ծրագրի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո, հայտնում է Politico-ն։
Հուլիսի 11-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ՆԱՏՕ-ն, որի անդամ է ԱՄՆ–ն, կվճարի ամերիկյան զենքի համար, որը դաշինքը հետագայում կմատակարարի Ուկրաինային, միևնույն ժամանակ ԱՄՆ առաջնորդը նշել է, որ դաշինքի հետ համապատասխան համաձայնություն է ձեռք բերվել կազմակերպության հունիսին կայացած գագաթնաժողովում, ըստ որի՝ Միացյալ Նահանգները «զենք են մատակարարում ՆԱՏՕ-ին, և ՆԱՏՕ-ն կփոխհատուցի (ԱՄՆ-ին - խմբ.) այդ զենքի ամբողջ արժեքը»։
Բացի այդ, Սպիտակ տան ղեկավարը Ռուսաստանին 50-օրյա վերջնագիր է ներկայացրել խաղաղության համաձայնագիր կնքելու համար, սպառնալով 100% սակագներ սահմանել ռուսական ապրանքների ներմուծման վրա՝ զուգահեռաբար երկրորդային սակագներ սահմանելով այն երկրների համար, որոնք գնում են նրա նավթը, գազը և այլ էներգակիրներ։
Հուլիսի 14-ին նա նշել է, որ Կիևի ռեժիմին ռազմական օգնության ապագա մատակարարումները կներառեն Patriot մարտկոցներ, ընդ որում որոշ երկրներ իրենց մոտ առկա Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը կփոխանցեն Կիևին, իսկ Ամերիկան կհամալրի նրանց զինանոցները նոր համակարգերով։
«Դեռ պարզ չէ, թե որքանով են պլանավորված այդ միջոցառումները, և՛ ռազմական պաշտոնյաները, և՛ դաշնակիցները մամուլի ասուլիսից հետո (որի ժամանակ Թրամփը հայտարարեց մատակարարման ծրագրի մասին - խմբ.) մի քանի ժամ որոշակի շփոթմունքի մեջ էին», – ասվում է հրապարակման մեջ։
ՆԱՏՕ-ի երկրների պաշտոնյաների խոսքով՝ նրանց դեռ լիովին չեն տեղեկացրել այս ծրագրի մասին, և իրենք հստակ չգիտեն, թե ինչպես են իրենց երկրները մասնակցելու դրան։ Միևնույն ժամանակ, Politico-ն նշում է, որ Թրամփի կողմնակիցները դժգոհ են մնացել Ուկրաինա զենք ուղարկելու նրա որոշումից՝ նշելով, որ «սա մեր պատերազմը չէ, և սրացումը ԱՄՆ շահերից չի բխում»։
«Շատերը MAGA շարժումից նախկինի պես զգուշավոր և շփոթված են նրանից, թե որքան արագ նախագահը Զելենսկիին անշնորհակալության մեջ մեղադրելուց անցավ ուկրաինացիներին որպես քաջության օրինակ գովաբանելուն», – ասվում է հրապարակման մեջ։
Ռուսաստանը կարծում է, որ Ուկրաինային զենքի մատակարարումները խոչընդոտում են կարգավորմանը, անմիջականորեն ներգրավում են ՆԱՏՕ-ի երկրներին հակամարտության մեջ և «կրակի հետ են խաղում»։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ Ուկրաինայի համար զենք պարունակող ցանկացած բեռ օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի համար։ Կրեմլը հայտարարել է, որ Արևմուտքի կողմից Ուկրաինա զենք մատակարարելը չի նպաստում բանակցություններին և բացասական ազդեցություն կունենա։