https://arm.sputniknews.ru/20250715/hamazgajin-tatrvony-septemberin-kbaci-drnery-penelvopa-nerkajacman-premierajvov--91350247.html
Համազգային թատրոնը սեպտեմբերին կբացի դռները «Պենելոպա» ներկայացման պրեմիերայով
Համազգային թատրոնը սեպտեմբերին կբացի դռները «Պենելոպա» ներկայացման պրեմիերայով
Sputnik Արմենիա
Համազգային թատրոնը Մոսկվայում Չեխովի անվան միջազգային փառատոնին մասնակցելուց հետո հրավեր է ստացել մասնակցելու 2026 թվականին Վլադիվոստոկում կայանալիք... 15.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-15T15:12+0400
2025-07-15T15:12+0400
2025-07-15T15:14+0400
նարինե աբգարյան
սոս սարգսյանի անվան համազգային թատրոն
պրեմիերա
թատերական ներկայացում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/0f/91342305_28:217:1540:1067_1920x0_80_0_0_becb3904d877a853ba71600ae83c570d.jpg
ԵՐԵՎԱՆ, հուլիսի 15 — Sputnik. Երևանի Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը 2025 թվականի սեպտեմբերին նոր շենքում «Պենելոպա» ներկայացման պրեմիերայով կբացի իր դռները հանդիսատեսի առջև։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում հայտարարեց ՀՀ վաստակավոր արտիստ, թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը։Հուլիսի 7-ին Մոսկվայի Մ. Երմոլովայի անվան դրամատիկական թատրոնի բեմում «Համաշխարհային սերիա» ծրագրի շրջանակում կայացավ Երևանի Համազգային պետական թատրոնի «Պենելոպա» ներկայացման պրեմիերան: Ներկայացումը Ս. Սարգսյանի անվան Համազգային թատրոնի և Չեխովի փառատոնի համատեղ աշխատանքի արդյունք է:Գրիգորյանը նշեց, որ դեռևս 2021 թվականին՝ աշխարհի ամենահեղինակավոր փառատոներից մեկի` Չեխովի թատերական փառատոնի շրջանակներում հանդիպել է Ֆրանսիայի թատերական բարձրագույն՝ Մոլիերի մրցանակի դափնեկիր Սիմոն Աբգարյանի հետ։ Սակայն և այդ, և երկրորդ հանդիպման ժամանակ (Փարիզում), Նարինե Աբգարյանն իր մեջ ուժ և համարձակություն չի գտել ռեժիսորին համագործակցության առաջարկ անելու համար։Արդյունքում՝ միջազգային պրեմիերան տեղի է ունեցել Մոսկվայում: «Պենելոպե» պիեսը ֆրանսերենից հայերեն թարգմանել է Շուշանիկ Թամրազյանը։Աբգարյանի խոսքով՝ պիեսն առաջարկում է դասական «Ոդիսական»-ի վերաիմաստավորում. ուշադրությունը Ոդիսևսից տեղափոխվում է նրան նվիրված կնոջ` Պենելոպայի վրա։ Սյուժեի հիմքում Աբգարյանի անձնական պատմությունն է, ում մայրը երկար տարիներ սպասում էր պատերազմից ամուսնու վերադարձին։ Պիեսի բոլոր իրադարձությունները տեղի են ունենում մեկ օրում՝ շաբաթ օրը: «Պենելոպայի» հերոսները պաշտպանում են իրենց ճշմարտությունը և սպասում կիրակիին և հոգևոր հարությանը։Համազգային թատրոնը Մոսկվայում Չեխովի անվան միջազգային փառատոնին մասնակցելուց հետո հրավեր է ստացել մասնակցելու 2026 թվականին Վլադիվոստոկում կայանալիք Խաղաղօվկիանոսյան թատերական փառատոնին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/0f/91342305_10:0:1433:1067_1920x0_80_0_0_a6e5af59fda82d0f839efdc49d6e773e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նարինե աբգարյան, սոս սարգսյանի անվան համազգային թատրոն, պրեմիերա, թատերական ներկայացում
նարինե աբգարյան, սոս սարգսյանի անվան համազգային թատրոն, պրեմիերա, թատերական ներկայացում
Համազգային թատրոնը սեպտեմբերին կբացի դռները «Պենելոպա» ներկայացման պրեմիերայով
15:12 15.07.2025 (Թարմացված է: 15:14 15.07.2025) Համազգային թատրոնը Մոսկվայում Չեխովի անվան միջազգային փառատոնին մասնակցելուց հետո հրավեր է ստացել մասնակցելու 2026 թվականին Վլադիվոստոկում կայանալիք Խաղաղօվկիանոսյան թատերական փառատոնին։
ԵՐԵՎԱՆ, հուլիսի 15 — Sputnik. Երևանի Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը 2025 թվականի սեպտեմբերին նոր շենքում «Պենելոպա» ներկայացման պրեմիերայով կբացի իր դռները հանդիսատեսի առջև։ Այս մասին
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում հայտարարեց ՀՀ վաստակավոր արտիստ, թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը։
Հուլիսի 7-ին Մոսկվայի Մ. Երմոլովայի անվան դրամատիկական թատրոնի բեմում «Համաշխարհային սերիա» ծրագրի շրջանակում կայացավ Երևանի Համազգային պետական թատրոնի «Պենելոպա» ներկայացման պրեմիերան: Ներկայացումը Ս. Սարգսյանի անվան Համազգային թատրոնի և Չեխովի փառատոնի համատեղ աշխատանքի արդյունք է:
«Սա դարձավ համատեղ միջազգային նախագիծ՝ Հայաստանի, Ֆրանսիայի և Ռուսաստանի մասնակցությամբ», - ասաց Գրիգորյանը։
Գրիգորյանը նշեց, որ դեռևս 2021 թվականին՝ աշխարհի ամենահեղինակավոր փառատոներից մեկի` Չեխովի թատերական փառատոնի շրջանակներում հանդիպել է Ֆրանսիայի թատերական բարձրագույն՝ Մոլիերի մրցանակի դափնեկիր Սիմոն Աբգարյանի հետ։ Սակայն և այդ, և երկրորդ հանդիպման ժամանակ (Փարիզում), Նարինե Աբգարյանն իր մեջ ուժ և համարձակություն չի գտել ռեժիսորին համագործակցության առաջարկ անելու համար։
«Մի քանի նամակ եմ գրել, բայց այդպես էլ չեմ ուղարկել։ Շնորհակալ եմ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանին այս համատեղ աշխատանքի մեկնարկը տալու համար։ Ընտրեցինք պիեսը։ Ֆինանսավորումը կատարեց ԿԳՄՍ նախարարությունը։ Դրանից հետո Չեխովի փառատոնի կազմակերպիչները իմացան մեր համագործակցության մասին, ինչը, ըստ էության, մեզ միավորեց։ Մեզ միացավ կոմպոզիտոր Տատյանա Բուրելը», - ասաց Գրիգորյանը։
Արդյունքում՝ միջազգային պրեմիերան տեղի է ունեցել Մոսկվայում: «Պենելոպե» պիեսը ֆրանսերենից հայերեն թարգմանել է Շուշանիկ Թամրազյանը։
Աբգարյանի խոսքով՝ պիեսն առաջարկում է դասական «Ոդիսական»-ի վերաիմաստավորում. ուշադրությունը Ոդիսևսից տեղափոխվում է նրան նվիրված կնոջ` Պենելոպայի վրա։ Սյուժեի հիմքում Աբգարյանի անձնական պատմությունն է, ում մայրը երկար տարիներ սպասում էր պատերազմից ամուսնու վերադարձին։ Պիեսի բոլոր իրադարձությունները տեղի են ունենում մեկ օրում՝ շաբաթ օրը: «Պենելոպայի» հերոսները պաշտպանում են իրենց ճշմարտությունը և սպասում կիրակիին և հոգևոր հարությանը։
Համազգային թատրոնը Մոսկվայում Չեխովի անվան միջազգային փառատոնին մասնակցելուց հետո հրավեր է ստացել մասնակցելու 2026 թվականին Վլադիվոստոկում կայանալիք Խաղաղօվկիանոսյան թատերական փառատոնին։