00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Արսեն Գասպարյան
Հեղափոխություններից հետո իշխանությունը սովորաբար փորձում է իրեն ենթարկեցնել նաև հոգևոր իշխանությանը․ Արսեն Գասպարյան
13:05
4 ր
Էդմոն Մարուքյան
Կաթողիկոս կա, բայց պետություն չկա. Էդմոն Մարուքյան
13:10
3 ր
Իշխան Սաղաթելյան
Վարչախումբը շարունակելու է թիրախավորել եկեղեցին`իր նպատակին հասնելու համար. Իշխան Սաղաթելյան
13:13
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:35
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:56
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական կոնյակի հարցը բարդանում է. ՌԴ–ում խախտումների մասնաբաժինը հասել է 85%-ի

© needpixԿոնյակ
Կոնյակ - Sputnik Արմենիա, 1920, 15.07.2025
Բաժանորդագրվել
Ըստ «Սոյուզկոնյակի»` իրավիճակի վատթարացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ արտադրողներն արագ հարմարվում են վերահսկողության ցանկացած միջոցի։
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Ռուսական շուկայում պետական չափորոշիչներին և ՌԴ օրենսդրությանը չհամապատասխանող հայկական կոնյակի մասնաբաժինը հասել է 85%–ի։ Այս մասին հայտնում են Կոնյակ, սպիրտ և ալկոհոլ արտադրողների միությունը («Սոյուզկոնյակ») և «Անտիկոնտրաֆակտ» միջազգային ասոցիացիան:
«Սոյուզկոնյակի» և «Անտիկոնտրաֆակտի» ուսումնասիրությունների համաձայն` հայսատանյան որոշ արտադրողներ բուրավետիչներ են ավելացնում ռուսական շուկա մատակարարվող կոնյակին, իսկ արտադրանքի 50%-ում օգտագործվում է ոչ խախողի սպիրտ: Ինչպես նշում են փորձագետները, նման արտադրանքը չի կարող կոնյակ համարվել։
Ի դեպ, 2024 թվականի օգոստոսին Ռուսաստանում վաճառվող ոչ անվտանգ հայկական կոնյակի մասնաբաժինը կազմել էր 90%։ Խստացված վերահսկողության պայմաններում այս թիվը 2025 թվականի մայիսին նվազել էր մինչև 80%։ Սակայն խախտումների մասնաբաժինը կրկին աճել է։ Ինչպես նշել է «Սոյուզկոնյակը», իրավիճակի վատթարացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ արտադրողներն արագ հարմարվում են վերահսկողության ցանկացած միջոցի:
«Անտիկոնտրաֆակտի» նախագահ Վլադիսլավ Ռեզնիկը հայտնել է, որ ասոցիացիան հանդիպել է Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարարի հետ: Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները ծանոթ են խնդրին և ռուսական կողմին հայտնել են կոնկրետ լուծումների մասին, բայց արդյունքը դեռ տեսանելի չէ: «Դրա փոխարեն աճում է ինչպես Հայաստանից Ռուսաստան ուղարկվող անորակ կոնյակի արտադրանքի ծավալը, այնպես էլ մատակարարումների ընդհանուր քանակում դրա մասնաբաժինը»,– ասել է Ռեզնիկը։
Ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել են Ալկոհոլային շուկայի կարգավորման դաշնային ծառայություն, Դաշնային մաքսային ծառայություն, ՌԴ գլխավոր դատախազություն, ինչպես նաև Հայաստանի և Վրաստանի պրոֆիլային նախարարություններ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանում սեպտեմբերից կսկսի գործել կոնյակի փորձարկման իզոտոպային լաբորատորիա: Իզոտոպային անալիզը կօգնի որոշել՝ գինին կամ կոնյակը պատրաստված են միայն խաղողի սպիրտից, թե դրանց մեջ կան նաև կողմնակի ծագման հավելումներ։
Նշենք, որ Հայաստանում կոնյակի արտադրությունը 2025 թվականի առաջին եռամսյակում կրճատվել է գրեթե 40 %-ով՝ հասնելով 3 մլն 249 հազար լիտրի։
Հայկական կոնյակը ռուսական խանութներում վաճառքի ցուցանիշով 2–րդ տեղում է
Լրահոս
0