https://arm.sputniknews.ru/20250715/dashnakcakannery-ert-en-anckacnum-erevanum-12-rd-hamahajkakan-banakumy-meknarkec-91349652.html
Երիտասարդ դաշնակցականները երթով անցան Երևանի կենտրոնով
Երիտասարդ դաշնակցականները երթով անցան Երևանի կենտրոնով
Sputnik Արմենիա
ՀՅԴ բյուրոյի անդամ Հովսեփ Տեր-Գևորգյանը հայտարարեց` միայն համահայկական զորաշարժով հնարավոր կլինի լուծել Հայաստանի գլխին կախված խնդիրներն ու մարտահրավերները: 15.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-15T14:58+0400
2025-07-15T14:58+0400
2025-07-15T16:59+0400
հայաստան
հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ)
երթ
բանակում
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/0f/91349917_0:0:1920:1080_1920x0_80_0_0_d82f5461f17edc5e36252ff107c753c6.jpg
Երևանում «Նեմեսիս» հուշարձանի հարևանությամբ մեկնարկեց ՀՅԴ 12-րդ համահայկական երիտասարդական-ուսանողական բանակումը։ Բացման արարողությունից անմիջապես հետո մասնակիցները երթով շարժվեցին Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի մոտ։Երիտասարդ դաշնակցականները երթով անցան Երևանի կենտրոնով։Մինչ այդ ՀՅԴ բյուրոյի անդամ Հովսեփ Տեր-Գևորգյանը, դիմելով երիտասարդական-ուսանողական 12-րդ հավաքին մասնակիցներին, հայտարարեց, որ միայն համահայկական զորաշարժով հնարավոր կլինի լուծել Հայաստանի գլխին կախված խնդիրներն ու մարտահրավերները:Ըստ նրա` նման հավաքն արդեն ցույց է տալիս, որ Հայաստանն ու սփյուռքը, որքան էլ ցանկանան պառակտել, միասնական են միջազգային և տարածաշրջանային սպառնալիքների պայմաններում։ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը նշեց, որ հավաքը պատասխանն է բոլոր նրանց, ովքեր վերջին տարիներին ամեն ինչ արել են Հայաստան–սփյուռք կապը խզելու համար, այդ թվում՝ արգելելով ՀՅԴ որոշ ներկայացուցիչների մուտքը Հայաստան:Սաղաթելյանը նաև նշեց, որ սա ևս մեկ ապացույց է այն բանի, որ սփյուռքն անտարբեր չէ պատմական հայրենիքում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Երևանում մեկնարկեց ՀՅԴ 12-րդ համահայկական երիտասարդական-ուսանողական բանակումը
Sputnik Արմենիա
Երևանում մեկնարկեց ՀՅԴ 12-րդ համահայկական երիտասարդական-ուսանողական բանակումը
2025-07-15T14:58+0400
true
PT1M55S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/0f/91349917_240:0:1680:1080_1920x0_80_0_0_33067b2c54dea9e50c0e445f75d9baf6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), երթ, բանակում, видео, տեսանյութ, տեսանյութեր
հայաստան, հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), երթ, բանակում, видео, տեսանյութ, տեսանյութեր
Երիտասարդ դաշնակցականները երթով անցան Երևանի կենտրոնով
14:58 15.07.2025 (Թարմացված է: 16:59 15.07.2025) ՀՅԴ բյուրոյի անդամ Հովսեփ Տեր-Գևորգյանը հայտարարեց` միայն համահայկական զորաշարժով հնարավոր կլինի լուծել Հայաստանի գլխին կախված խնդիրներն ու մարտահրավերները:
Երևանում «Նեմեսիս» հուշարձանի հարևանությամբ մեկնարկեց ՀՅԴ 12-րդ համահայկական երիտասարդական-ուսանողական բանակումը։
Բացման արարողությունից անմիջապես հետո մասնակիցները երթով շարժվեցին
Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի մոտ։
Երիտասարդ դաշնակցականները երթով անցան Երևանի կենտրոնով։
Մինչ այդ ՀՅԴ բյուրոյի անդամ Հովսեփ Տեր-Գևորգյանը, դիմելով երիտասարդական-ուսանողական 12-րդ հավաքին մասնակիցներին, հայտարարեց, որ միայն համահայկական զորաշարժով հնարավոր կլինի լուծել
Հայաստանի գլխին կախված խնդիրներն ու մարտահրավերները:
Ըստ նրա` նման հավաքն արդեն ցույց է տալիս, որ Հայաստանն ու սփյուռքը, որքան էլ ցանկանան պառակտել, միասնական են միջազգային և տարածաշրջանային սպառնալիքների պայմաններում։
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը նշեց, որ հավաքը պատասխանն է բոլոր նրանց, ովքեր վերջին տարիներին ամեն ինչ արել են Հայաստան–սփյուռք կապը խզելու համար, այդ թվում՝ արգելելով ՀՅԴ որոշ ներկայացուցիչների մուտքը Հայաստան:
Սաղաթելյանը նաև նշեց, որ սա ևս մեկ ապացույց է այն բանի, որ սփյուռքն անտարբեր չէ պատմական հայրենիքում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ: