https://arm.sputniknews.ru/20250714/rdn-spasum-e-banakcutjunneri-zhamketi-veraberjal-arajarki-bajc-kievy-chi-shtapum-peskvov-91312593.html
ՌԴ–ն սպասում է բանակցությունների ժամկետի վերաբերյալ առաջարկի, բայց Կիևը չի շտապում. Պեսկով
ՌԴ–ն սպասում է բանակցությունների ժամկետի վերաբերյալ առաջարկի, բայց Կիևը չի շտապում. Պեսկով
Sputnik Արմենիա
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն ավելի վաղ ասել էր, որ Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունների երրորդ փուլի ժամկետները համաձայնեցվում են։ 14.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-14T14:26+0400
2025-07-14T14:26+0400
2025-07-14T14:31+0400
ռուսաստան
ուկրաինա
դմիտրի պեսկով
ամն
զենք
բանակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/13/90340066_0:0:3154:1774_1920x0_80_0_0_cbf4db7cc7df1bd3ad5ec48896c7e94a.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Ռուսաստանն առաջվա պես սպասում է Ուկրաինայի հետ բանակցությունների հաջորդ փուլի ժամկետի վերաբերյալ առաջարկի, սակայն Կիևը չի շտապում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։«Ակնհայտ է, որ Կիևը չի շտապում։ Մենք նախկինի պես սպասում ենք (բանակցությունների երրորդ փուլի) ժամկետների վերաբերյալ առաջարկի», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցին։Նա մեկնաբանել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Ուկրաինային «Patriot» համակարգեր ուղարկելու մտադրության մասին հայտարարությունը` ընդգծելով, որ ամերիկյան զենքն ու ռազմական տեխնիկան շարունակվում են մատակարարվել Ուկրաինա։Հիշեցնենք` Ռուսաստանն ու Ուկրաինան Ստամբուլում ուղիղ բանակցությունների երկու փուլ են անցկացրել, որոնց արդյունքում գերիների փոխանակում է իրականացվել, և Ռուսաստանը զոհված ուկրաինացի զինծառայողների մարմիններ է փոխանցել Կիևին։ Բացի այդ, կողմերը հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագրերի նախագծեր են փոխանցել միմյանց։«Ռուսաստանի վրա «կեղտոտ ռումբ» նետելը Ուկրաինայի վերջին սխալը կլիներ». ՊուտինԻնչպես հուլիսի 1-ին հայտարարեց Պեսկովը, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երրորդ փուլի ժամկետները համաձայնեցվում են։ Ավելի ուշ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնեց, որ Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ բանակցությունների երրորդ փուլին։Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցողները օպերատիվ կապի մեջ են. Պուտին
ուկրաինա
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/13/90340066_200:0:2931:2048_1920x0_80_0_0_d17f061f861274088f2d7fe85124aea3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, դմիտրի պեսկով, ամն, զենք, բանակցություն
ռուսաստան, ուկրաինա, դմիտրի պեսկով, ամն, զենք, բանակցություն
ՌԴ–ն սպասում է բանակցությունների ժամկետի վերաբերյալ առաջարկի, բայց Կիևը չի շտապում. Պեսկով
14:26 14.07.2025 (Թարմացված է: 14:31 14.07.2025) ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն ավելի վաղ ասել էր, որ Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունների երրորդ փուլի ժամկետները համաձայնեցվում են։
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Ռուսաստանն առաջվա պես սպասում է Ուկրաինայի հետ բանակցությունների հաջորդ փուլի ժամկետի վերաբերյալ առաջարկի, սակայն Կիևը չի շտապում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ակնհայտ է, որ Կիևը չի շտապում։ Մենք նախկինի պես սպասում ենք (բանակցությունների երրորդ փուլի) ժամկետների վերաբերյալ առաջարկի», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցին։
Նա մեկնաբանել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Ուկրաինային «Patriot» համակարգեր ուղարկելու մտադրության մասին հայտարարությունը` ընդգծելով, որ ամերիկյան զենքն ու ռազմական տեխնիկան շարունակվում են մատակարարվել Ուկրաինա։
«Շատ բան է խոսվել թանկ լինելու և այլնի մասին։ Հիմա կարծես թե ստացվում է, որ այդ մատակարարումների համար վճարելու է Եվրոպան։ Ինչ–որ բանի համար կվճարեն, ինչ–որ բանի համար չեն վճարի։ Բայց փաստը մնում է փաստ, որ զենքի, հանդերձանքի և ռազմական տեխնիկայի մատակարարումն ԱՄՆ–ի կողմից շարունակվում է», – ասել է Պեսկովը։
Հիշեցնենք` Ռուսաստանն ու Ուկրաինան Ստամբուլում ուղիղ բանակցությունների երկու փուլ են անցկացրել, որոնց արդյունքում գերիների փոխանակում է իրականացվել, և Ռուսաստանը զոհված ուկրաինացի զինծառայողների մարմիններ է փոխանցել Կիևին։ Բացի այդ, կողմերը հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագրերի նախագծեր են փոխանցել միմյանց։
Ինչպես հուլիսի 1-ին հայտարարեց Պեսկովը, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երրորդ փուլի ժամկետները համաձայնեցվում են։ Ավելի ուշ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնեց, որ Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ բանակցությունների երրորդ փուլին։