00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իսկ եթե ԱՄՆ-ն Սյունիքում 32 կմ ճանապարհը 100 տարով վարձակալությամբ վերցնի՞․ ԱՄՆ դեսպան

© Photo : US Departament of StateԹոմաս Բարաք
Թոմաս Բարաք - Sputnik Արմենիա, 1920, 14.07.2025
Բաժանորդագրվել
Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքը քննադատել է արմատավորված մշակութային և սոցիալական մոդելները, որոնք, նրա կարծիքով, խոչընդոտում են ձգձգված հակամարտությունների, այդ թվում՝ հայ-ադրբեջանական հակամարտությունների լուծմանը:
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի - Sputnik. Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքը, խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև ձգձգվող վեճի մասին, տեսականորեն հնարավոր է համարել Ադրբեջանից Սյունիքի մարզով դեպի Նախիջևան ճանապարհը ամերիկյան կառավարմանը հանձնելը։
Խոսքը, ինչպես նշել է նա, «հակամարտության առարկա դարձած 32 կիլոմետրի մասին է», հակամարտության, որը շարունակվում է արդեն ավելի քան տասը տարի։
«Թուրքիան, Ադրբեջանը և Հայաստանը ներգրավված են ձգձգվող վեճի մեջ, մասնավորապես՝ 32 կմ ճանապարհի պատճառով։ Չնայած դրա կարճությանը՝ հակամարտությունը չի հանդարտվում արդեն մեկ տասնամյակ»,-նշել է նա։
Այնուհետև Բարաքը տեսական սցենար է նկարագրել, ըստ որի՝ ԱՄՆ-ն կարող էր «վերահսկողության տակ վերցնել իրավիճակը»՝ 100 տարով վարձակալելով այդ տարածքը, որպեսզի, նրա արտահայտությամբ, «բոլորը կարողանան օգտագործել այն»: Ընդ որում, նա որևէ վերապահում չի արել այն մասին, որ խոսքը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի՝ Սյունիքի մարզի մասին է, ինչը փաստացի նշանակում է ինքնիշխանության սահմանափակման առաջարկ:
Դիվանագետի խոսքով՝ հակամարտության էությունը ոչ միայն տարածքային տարաձայնություններն են, այլև խորքային մշակութային տարբերությունները: Նա պետականության արևմտյան մոդելը հակադրել է Հարավային Կովկասի ժողովուրդների մշակույթին՝ նշելով, որ ԱՄՆ-ում գործում է e pluribus unum՝ «շատերից՝ միացյալ» սկզբունքը, այնինչ այս տարածաշրջանում, նրա կարծիքով, գերակշռում են ինքնության անհատական, «ցեղային» ձևերը։
Բարաքը հույս է հայտնել, որ ժամանակի ընթացքում հավաքական միասնության գաղափարը կարմատավորվի նաև մյուս մշակութային համատեքստերում:
«Գուցե մի օր մենք կարողանանք e pluribus unum-ը թարգմանել լատիներենից արաբերեն, արաբերենից՝ ռուսերեն, ռուսերենից՝ չինարեն»,-հայտարարել է նա:
Հիշեցնենք, որ հունիսի 30-ին Քարնեգի հիմնադրամը նյութ էր հրապարակել, որտեղ խոսվում էր այն մասին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Ադրբեջանին առաջարկներ է ներկայացրել Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող տրանսպորտային երթուղի ստեղծելու վերաբերյալ:
Հուլիսի 10-ին ԱՄԷ-ում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը: Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ-ների հաղորդագրության մեջ զրույցի բովանդակության մասին էական մանրամասներ չեն նշվել: Սակայն, ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, քննարկման թեմաներից մեկը եղել է «Զանգեզուրի միջանցքի բացումն ու զարգացումը»։
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է «միջանցքի» վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկի մասին հրապարակմանը
Լրահոս
0