https://arm.sputniknews.ru/20250714/ishkhanutjunnern-arhamarhum-en-arcakhcineri-irakan-khndirnern-u-pahanjnery-tatvojan-91319047.html
Իշխանություններն արհամարհում են արցախցիների իրական խնդիրներն ու պահանջները. Թաթոյան
Իշխանություններն արհամարհում են արցախցիների իրական խնդիրներն ու պահանջները. Թաթոյան
Sputnik Արմենիա
ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպանը շեշտել է, որ արցախցիները ենթարկվում են ատելության արշավի պաշտոնյաների ու նրանց հարող տարբեր անձանց կողմից` իշխանական... 14.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-14T16:43+0400
2025-07-14T16:43+0400
2025-07-14T17:12+0400
արման թաթոյան
արցախ
լեռնային ղարաբաղ
արցախցի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/0e/91302343_0:240:1280:960_1920x0_80_0_0_6e5b2c998592dcbb60e685bdac2c9678.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik․ Իշխանությունը ստեղծել է այնպիսի պայմաններ, որոնք ոչ միայն չեն ապահովում, այլ կոպտորեն ոտնահարում են Հայաստանում Արցախից բռնի տեղանահված անձանց արժանապատիվ կյանքն ու իրավունքները։ Այս մասին հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։Նա նշել է, որ Արցախից բռնի տեղահանված հայրենակիցները էթնիկ զտումների հետևանքով զրկվել են բնիկ հայրենիքից, պապական տներից, սրբավայրերից, բնական միջավայրից ու հիմա էլ ենթարկվում են ատելության արշավի՝ պաշտոնյաների ու նրանց հարող տարբեր անձանց կողմից` իշխանական հովանավորությամբ, որը գնալով ավելի անթաքույց է դառնում:Նա շեշտել է, որ արցախցիների կողքին պետական մակարդակով կանգնելն անմիջական պարտավորություն է, նրանց արժանապատիվ կյանքի պայմանների ապահովումը առաջնահերթ հրատապություն է:ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպանը վստահ է` պետք է ամեն ինչ անել, որ նրանք այս պահին լիարժեք ինտեգրվեն և նպաստեն Հայաստանի զորացմանը, այլ ոչ թե այնպես անեն, որ արտագաղթեն:Այսօր արցախցիները բողոքի ակցիա իրականացրին ՀՀ կառավարության շենքի մոտ, որից հետո նրանց հրավիրեցին կառավարության շենք` հանդիպելու ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանի հետ։Արցախցիների ներկայացուցիչները դուրս եկան կառավարության շենքից և հայտնեցին, որ հանդիպումն անիմաստ է եղել, բնակվարձի ծրագիրը շարունակելու հնարավորության շուրջ որևէ ձևով համաձայնություն չի եղել, քանի որ արցախցիների անօթևան մնալը կառավարության համար հիմնավոր պատճառ չէ։Նշենք, որ արցախցիներին տրամադրվել է բնակարանի ձեռքբերման 1900 սերտիֆիկատ, որից մոտ 300-400-ն է իրացվել, որովհետև սերտիֆիկատն իրացնելու համար էլ է ժամանակ հարկավոր։Հավելենք, որ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։ Հուլիսի 3-ի տվյալներով՝ նրանցից 9 346-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն են ստացել։
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/0e/91302343_0:0:1280:960_1920x0_80_0_0_58b411c7a5d88b7f5a24d1490f0f24bc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արման թաթոյան, արցախ, լեռնային ղարաբաղ, արցախցի
արման թաթոյան, արցախ, լեռնային ղարաբաղ, արցախցի
Իշխանություններն արհամարհում են արցախցիների իրական խնդիրներն ու պահանջները. Թաթոյան
16:43 14.07.2025 (Թարմացված է: 17:12 14.07.2025) ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպանը շեշտել է, որ արցախցիները ենթարկվում են ատելության արշավի պաշտոնյաների ու նրանց հարող տարբեր անձանց կողմից` իշխանական հովանավորությամբ։
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik․ Իշխանությունը ստեղծել է այնպիսի պայմաններ, որոնք ոչ միայն չեն ապահովում, այլ կոպտորեն ոտնահարում են Հայաստանում Արցախից բռնի տեղանահված անձանց արժանապատիվ կյանքն ու իրավունքները։ Այս մասին հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան
Արման Թաթոյանը։
Նա նշել է, որ Արցախից բռնի տեղահանված հայրենակիցները էթնիկ զտումների հետևանքով զրկվել են բնիկ հայրենիքից, պապական տներից, սրբավայրերից, բնական միջավայրից ու հիմա էլ ենթարկվում են ատելության արշավի՝ պաշտոնյաների ու նրանց հարող տարբեր անձանց կողմից` իշխանական հովանավորությամբ, որը գնալով ավելի անթաքույց է դառնում:
«Հիմա էլ իշխանությունն արհամարհում է արցախցիների իրական խնդիրներն ու պահանջները, այդ թվում` նվաստացնող վերաբերմունքով։ Մարդկանց հետ խոսում են ուժի սպառնալիքով նրանց կենսական, այդ թվում՝ սոցիալական կարիքներին արձագանքելու փոխարեն»,–գրել է Թաթոյանը։
Նա շեշտել է, որ արցախցիների կողքին պետական մակարդակով կանգնելն անմիջական պարտավորություն է, նրանց արժանապատիվ կյանքի պայմանների ապահովումը առաջնահերթ հրատապություն է:
ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպանը վստահ է` պետք է ամեն ինչ անել, որ նրանք այս պահին լիարժեք ինտեգրվեն և նպաստեն Հայաստանի զորացմանը, այլ ոչ թե այնպես անեն, որ արտագաղթեն:
Այսօր արցախցիները բողոքի ակցիա իրականացրին ՀՀ կառավարության շենքի մոտ, որից հետո նրանց հրավիրեցին կառավարության շենք` հանդիպելու ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանի հետ։
Արցախցիների ներկայացուցիչները դուրս եկան կառավարության շենքից և հայտնեցին, որ հանդիպումն անիմաստ է եղել, բնակվարձի ծրագիրը շարունակելու հնարավորության շուրջ որևէ ձևով համաձայնություն չի եղել, քանի որ արցախցիների անօթևան մնալը կառավարության համար հիմնավոր պատճառ չէ։
Նշենք, որ արցախցիներին տրամադրվել է բնակարանի ձեռքբերման 1900 սերտիֆիկատ, որից մոտ 300-400-ն է իրացվել, որովհետև սերտիֆիկատն իրացնելու համար էլ է ժամանակ հարկավոր։
Հավելենք, որ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության
տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։ Հուլիսի 3-ի տվյալներով՝ նրանցից 9 346-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն են ստացել։