https://arm.sputniknews.ru/20250714/haravajin-kvovkasi-status-qvvon-arajzhm-dzerntu-e-turqiajin-safrastjany-bacatrum-e-inchu-91317129.html
Հարավային Կովկասի ստատուս քվոն առայժմ ձեռնտու է Թուրքիային. Սաֆրաստյանը բացատրում է` ինչու
Հարավային Կովկասի ստատուս քվոն առայժմ ձեռնտու է Թուրքիային. Սաֆրաստյանը բացատրում է` ինչու
Sputnik Արմենիա
Ռուբեն Սաֆրաստյանը նշում է, որ այս պահին Անկարայի ուժերը չեն հերիքի միաժամանակ Մերձավոր Արևելքում և մեր տարածաշրջանում հարցեր լուծելու համար, սակայն Անկարան... 14.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-14T20:29+0400
2025-07-14T20:29+0400
2025-07-14T20:29+0400
հայաստան
ադրբեջան
թուրքիա
ռուբեն սաֆրաստյան
հարավային կովկաս
հեղինակներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/01/50681278_0:0:1600:901_1920x0_80_0_0_ec3d75b4b47828e697f9b577d1274434.jpg
Հարավային Կովկասը ցնցվում է, որովհետև Մերձավոր Արևելքը դղրդում էԻ սկզբանե պետք է հասկանալ ամենակարևորը` Հարավային Կովկասում հենց հիմա արմատապես փոխվում է տարածաշրջանային անվտանգության ոչ միայն աշխարհաքաղաքական, այլև տնտեսական ճարտարապետությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց թուրքագետ, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը։Իսկ եթե կոնկրետացնենք իրավիճակը և փորձենք հասկանալ, թե ինչու տարածաշրջանը «հանկարծակի» բախվեց մի շարք հակասությունների, ապա առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել հարևան տարածաշրջանին։ Չափերով փոքր Հարավային Կովկասը հսկայական Մերձավոր Արևելքի հարևանն է, որը վերջին տարիներին միջազգային հանրության և ուժային կենտրոնների ուշադրության կենտրոնում է, իսկ այդ կենտրոնները պայքարում են առաջիկա նոր աշխարհակարգում ազդեցություն ունենալու համար։Այս կապակցությամբ ակադեմիկոս Սաֆրաստյանը հիշատակում է և՛ Գազայի, և՛ Սիրիայի իրադարձությունները, և՛ մերձավորարևելյան հիմնական խաղացողների կտրուկ աճող ակտիվությունը: Այս ամենը վաղուց է ցնցում տարածաշրջանը, և, ինչպես ընդունված է ասել, աշխարհաքաղաքական տեկտոնական տեղաշարժերի արձագանքը չէր կարող վաղ թե ուշ չհասնել հարևաններին և չազդել Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետության վրա։Ինչո՞ւ միայն հիմա: Ինչո՞ւ նման ցնցումներ չկային մեր տարածաշրջանում, օրինակ, սիրիական իրադարձությունների կամ Իրաքի տարածքներին թուրքական հարվածների ժամանակ։ Ակադեմիկոսը դա բացատրում է այն հանգամանքով, որ Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում այն ժամանակ ավելի ուժեղ էր, եթե կարելի է այսպես ասել, համապարփակ։ Եվ նաև կար Իրանը՝ որպես տարածաշրջանային գերիշխող գործոն, մեր տարածաշրջանը մերձավորարևելյան ցնցումներից ծածկող յուրատեսակ վահան։Թուրքիան իր ցուցանիշներով «միջին խավի» երկիր է, այնպես որ կարող է կոտրվելԱյսօր Ռուսաստանի ազդեցությունը միանգամայն հասկանալի և օբյեկտիվ հանգամանքների բերումով փոքր-ինչ նվազել է։ Իրանն իր հերթին թուլացրել է իր ֆունկցիոնալությունը որպես զսպող գործոն՝ կրկին հասկանալի պատճառներով։ Ճիշտ է` այս ամենը ժամանակավոր երևույթներ են, և Իրանը շատ արագ կսկսի վերականգնվել։ Հիմա մի իրավիճակ է ստեղծվել, երբ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններն ուղղակիորեն անդրադառնում են մեր տարածաշրջանի վրա։Այն, որ Թուրքիայի ակտիվությունն ու ազդեցությունը Հարավային Կովկասում վերջին տարիներին կտրուկ աճել է, անզեն աչքով տեսանելի, անվիճելի փաստ է։ Ակնհայտ է, որ այդ երկրի ղեկավարությունը փորձելու է ստեղծված իրավիճակը «լիարժեք» օգտագործել։ Մյուս կողմից չի կարելի մոռանալ, որ Թուրքիան հիմա բավական ակտիվ է, առաջին հերթին՝ Մերձավոր Արևելքում, և առաջին հերթին դա վերաբերում է սիրիական իրադարձություններին։Սակայն իրականում Թուրքիան իր իրական ցուցանիշներով, այնուամենայնիվ, միջին խավի երկիր է, եթե կարելի է այդպես ասել։ Եվ միաժամանակ փորձում է մեծ, հզոր պետության դեր խաղալ։ Մի տեսակ տերություն, որն ունակ է աշխարհաքաղաքական, քաղաքակրթական մակարդակի խնդիրներ լուծել։ Թուրքագետը վստահ է, որ արդյունքում նա ուղղակի կոտրվելու է, ոչինչ էլ չի ստացվելու։Պետք է հասկանալ, որ Մերձավոր Արևելքը թուրքական հավակնությունների համար շատ ավելի կարևոր է, քան Հարավային Կովկասը։ Եվ իր բոլոր ցուցանիշներով լինելով միջին խավի պետություն` Թուրքիան ի վիճակի չէ լուրջ և լիարժեք աշխարհաքաղաքական խաղ վարել միանգամից մի քանի և նույնիսկ միաժամանակ երկու ճակատով։ Ամեն դեպքում գերտերություն չէ, որ ներուժը հերիքի միանգամից մի քանի աշխարհաքաղաքական ճակատների։Ադրբեջանն «իրեն թափ է տվել» և նույնիսկ Թուրքիայի՞ն է փորձում «գցել»Անկարան ստիպված է հաշվի նստել իր ռեսուրսի հետ, և այս առումով ստացվում է, որ արտաքին քաղաքական ուղղությունները պետք է բաժանել գլխավորի և երկրորդականի։ Այս առումով Հարավային Կովկասը երկրորդական է. առաջին տեղում Մերձավոր Արևելքն է։ Պետք է հաշվի առնել, որ Թուրքիան մեր տարածաշրջանում նաև հուսալի դաշնակից ունի՝ Ադրբեջանը։ Հենց Բաքվի հաշվին էլ Անկարան փոխհատուցում է Հարավային Կովկասում գործողությունների համար պակասող իր ներուժը։Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սահմանադրության տեքստից Մոսկվայի և Կարսի հին պայմանագրերը հանելու Բաքվի վերջին որոշման դեպքը, ըստ թուրքագետի, բավական ուշագրավ է։ Բոլշևիկների և Աթաթուրքի միջև կնքված այդ պայմանագրերով Թուրքիան ինչ-որ ձայնի իրավունք ունի Նախիջևանի հարցերում։ Բաքուն, ըստ երևույթին, ցանկանում է բացառել ոչ միայն հանրապետության ինքնավար կարգավիճակը, այլև փորձում է Թուրքիան դուրս հանել խաղից…Հայաստանը բնական էներգետիկ ծուղակն են գցում. Ձյունիկ Աղաջանյան«Արդեն որպես պատմաբան, որը ժամանակին ուսումնասիրել է այդ փաստաթղթերը, ասում եմ՝ այն ժամանակ Թուրքիան ինքն էր ուզում Նախիջևանը միացնել իր տարածքին, բայց բոլշևիկները թույլ չտվեցին։ Բայց Աթաթուրքը կարողացավ դիվանագիտորեն այնպես խաղալ, որ հանրապետությունն այնուամենայնիվ մտավ Ադրբեջանի, այլ ոչ թե Հայաստանի կազմի մեջ։ Ազդեցության ինչ-որ իրավունք թուրքերն այն ժամանակ բոլշևիկյան ղեկավարությունից «քերեցին»։ Շատ հետաքրքիր իրավիճակ կարող է ստեղծվել արդյունքում, տեսնենք»,-կարծում է Sputnik Արմենիայի զրուցակիցը։Հարավային Կովկասի ստատուս քվոն առայժմ ձեռնտու է թուրքերինԻնչ վերաբերում է Ռուսաստանին, որի հետ Թուրքիան ու Ադրբեջանը ստիպված են հաշվի նստել Հարավային Կովկասում, ապա իրավիճակն է՛լ ավելի հետաքրքիր է դասավորվում։ Հասկանալի է, որ Անկարայի գլխավոր ռազմավարական նպատակն ու խնդիրն է ամեն գնով, ցանկացած իրավիճակում Ռուսաստանին իր ազդեցությամբ դուրս մղել տարածաշրջանից ընդհանրապես, ամբողջությամբ և ընդմիշտ։ Սաֆրաստյանը համոզված է` սա թուրքական դիվանագիտության պատմական և ավանդական նպատակն է, գերխնդիրը։Ստացվում է, որ այսօրվա ստատուս քվոն ձեռնտու է Թուրքիայի գործող ղեկավարությանը։ Այս պահին խնդիրը «գետնի վրա իրավիճակը» ֆիքսելն է, որպեսզի հնարավոր լինի ապագայում (ոչ հեռու) վերադառնալ հարցին և անպայման իրականացնել ռազմավարական գերխնդիրը՝ այնուամենայնիվ դուրս մղել ռուսական ազդեցությունը Հարավային Կովկասից։ Ինչպես արդեն ասվեց, հիմա Թուրքիան զբաղված է այլ՝ մերձավորարևելյան խնդիրներով։Բայց Հարավային Կովկասի համար ռուս–թուրքական դիմակայությունը մեծ հաշվով չի վերացել։ Պարզապես հիմա Անկարան բավարար ներուժ չունի միաժամանակ Մերձավոր Արևելքում ու մեր տարածաշրջանում հարցեր լուծելու համար։ Այս ստաուս քվոն պահպանելու առաքելությունը հավանաբար վստահվել է Ադրբեջանին։ Իսկ Թուրքիան, ըստ երևույթին, կների նրա որոշ ինքնագլուխ քայլերը, որոնցից մեկը Մոսկվայի և Կարսի պայմանագրերը Նախիջևանի Սահմանադրությունից հանելն է…
ադրբեջան
թուրքիա
հարավային կովկաս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Արման Վանեսքեհյան
https://cdn.am.sputniknews.ru/img/112/83/1128324_322:0:1387:1065_100x100_80_0_0_8378331b059e9faf37157fba0101d26c.jpg
Արման Վանեսքեհյան
https://cdn.am.sputniknews.ru/img/112/83/1128324_322:0:1387:1065_100x100_80_0_0_8378331b059e9faf37157fba0101d26c.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/01/50681278_177:0:1600:1067_1920x0_80_0_0_d6af3d50c44441f4564525d22ab6ac93.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Արման Վանեսքեհյան
https://cdn.am.sputniknews.ru/img/112/83/1128324_322:0:1387:1065_100x100_80_0_0_8378331b059e9faf37157fba0101d26c.jpg
հայաստան, ադրբեջան, թուրքիա, ռուբեն սաֆրաստյան, հարավային կովկաս, հեղինակներ
հայաստան, ադրբեջան, թուրքիա, ռուբեն սաֆրաստյան, հարավային կովկաս, հեղինակներ
Հարավային Կովկասի ստատուս քվոն առայժմ ձեռնտու է Թուրքիային. Սաֆրաստյանը բացատրում է` ինչու
Ռուբեն Սաֆրաստյանը նշում է, որ այս պահին Անկարայի ուժերը չեն հերիքի միաժամանակ Մերձավոր Արևելքում և մեր տարածաշրջանում հարցեր լուծելու համար, սակայն Անկարան Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու գերխնդրից չի հրաժարվել։
Հարավային Կովկասը ցնցվում է, որովհետև Մերձավոր Արևելքը դղրդում է
Ի սկզբանե պետք է հասկանալ ամենակարևորը` Հարավային Կովկասում հենց հիմա արմատապես փոխվում է տարածաշրջանային անվտանգության ոչ միայն աշխարհաքաղաքական, այլև տնտեսական ճարտարապետությունը։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց թուրքագետ, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը։
«Ստեղծված իրավիճակը ես կբնութագրեի այսպես` մեր տարածաշրջանը սկսել է ինտեգրվել այն գործընթացներին, որոնք վաղուց արդեն ընթանում են ամբողջ աշխարհում։ Հենց դրանով էլ կարելի է բացատրել իրավիճակային լարվածությունը Հարավային Կովկասում»,-ասաց մեր զրուցակիցը։
Իսկ եթե կոնկրետացնենք իրավիճակը և փորձենք հասկանալ, թե ինչու տարածաշրջանը «հանկարծակի» բախվեց մի շարք հակասությունների, ապա առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել հարևան տարածաշրջանին։ Չափերով փոքր Հարավային Կովկասը հսկայական Մերձավոր Արևելքի հարևանն է, որը վերջին տարիներին միջազգային հանրության և ուժային կենտրոնների ուշադրության կենտրոնում է, իսկ այդ կենտրոնները պայքարում են առաջիկա նոր աշխարհակարգում ազդեցություն ունենալու համար։
Այս կապակցությամբ ակադեմիկոս Սաֆրաստյանը հիշատակում է և՛ Գազայի, և՛ Սիրիայի իրադարձությունները, և՛ մերձավորարևելյան հիմնական խաղացողների կտրուկ աճող ակտիվությունը: Այս ամենը վաղուց է ցնցում տարածաշրջանը, և, ինչպես ընդունված է ասել, աշխարհաքաղաքական տեկտոնական տեղաշարժերի արձագանքը չէր կարող վաղ թե ուշ չհասնել հարևաններին և չազդել Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետության վրա։
Ինչո՞ւ միայն հիմա: Ինչո՞ւ նման ցնցումներ չկային մեր տարածաշրջանում, օրինակ, սիրիական իրադարձությունների կամ Իրաքի տարածքներին թուրքական հարվածների ժամանակ։ Ակադեմիկոսը դա բացատրում է այն հանգամանքով, որ Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում այն ժամանակ ավելի ուժեղ էր, եթե կարելի է այսպես ասել, համապարփակ։ Եվ նաև կար Իրանը՝ որպես տարածաշրջանային գերիշխող գործոն, մեր տարածաշրջանը մերձավորարևելյան ցնցումներից ծածկող յուրատեսակ վահան։
Թուրքիան իր ցուցանիշներով «միջին խավի» երկիր է, այնպես որ կարող է կոտրվել
Այսօր Ռուսաստանի ազդեցությունը միանգամայն հասկանալի և օբյեկտիվ հանգամանքների բերումով փոքր-ինչ նվազել է։ Իրանն իր հերթին թուլացրել է իր ֆունկցիոնալությունը որպես զսպող գործոն՝ կրկին հասկանալի պատճառներով։ Ճիշտ է` այս ամենը ժամանակավոր երևույթներ են, և Իրանը շատ արագ կսկսի վերականգնվել։ Հիմա մի իրավիճակ է ստեղծվել, երբ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններն ուղղակիորեն անդրադառնում են մեր տարածաշրջանի վրա։
Այն, որ Թուրքիայի ակտիվությունն ու ազդեցությունը Հարավային Կովկասում վերջին տարիներին կտրուկ աճել է, անզեն աչքով տեսանելի, անվիճելի փաստ է։ Ակնհայտ է, որ այդ երկրի ղեկավարությունը փորձելու է ստեղծված իրավիճակը «լիարժեք» օգտագործել։ Մյուս կողմից չի կարելի մոռանալ, որ Թուրքիան հիմա բավական ակտիվ է, առաջին հերթին՝ Մերձավոր Արևելքում, և առաջին հերթին դա վերաբերում է սիրիական իրադարձություններին։
Սակայն իրականում Թուրքիան իր իրական ցուցանիշներով, այնուամենայնիվ, միջին խավի երկիր է, եթե կարելի է այդպես ասել։ Եվ միաժամանակ փորձում է մեծ, հզոր պետության դեր խաղալ։ Մի տեսակ տերություն, որն ունակ է աշխարհաքաղաքական, քաղաքակրթական մակարդակի խնդիրներ լուծել։ Թուրքագետը վստահ է, որ արդյունքում նա ուղղակի կոտրվելու է, ոչինչ էլ չի ստացվելու։
Պետք է հասկանալ, որ Մերձավոր Արևելքը թուրքական հավակնությունների համար շատ ավելի կարևոր է, քան Հարավային Կովկասը։ Եվ իր բոլոր ցուցանիշներով լինելով միջին խավի պետություն` Թուրքիան ի վիճակի չէ լուրջ և լիարժեք աշխարհաքաղաքական խաղ վարել միանգամից մի քանի և նույնիսկ միաժամանակ երկու ճակատով։ Ամեն դեպքում գերտերություն չէ, որ ներուժը հերիքի միանգամից մի քանի աշխարհաքաղաքական ճակատների։
Ադրբեջանն «իրեն թափ է տվել» և նույնիսկ Թուրքիայի՞ն է փորձում «գցել»
Անկարան ստիպված է հաշվի նստել իր ռեսուրսի հետ, և այս առումով ստացվում է, որ արտաքին քաղաքական ուղղությունները պետք է բաժանել գլխավորի և երկրորդականի։ Այս առումով Հարավային Կովկասը երկրորդական է. առաջին տեղում Մերձավոր Արևելքն է։ Պետք է հաշվի առնել, որ Թուրքիան մեր տարածաշրջանում նաև հուսալի դաշնակից ունի՝ Ադրբեջանը։ Հենց Բաքվի հաշվին էլ Անկարան փոխհատուցում է Հարավային Կովկասում գործողությունների համար պակասող իր ներուժը։
«Այստեղ նաև մեկ այլ, շատ հետաքրքիր գործոն է առաջանում։ Կարծես թե Ադրբեջանը փորձում է սեփական տարածաշրջանային խաղը սկսել։ Ընդ որում` Բաքուն ոչ միայն կտրուկ առճակատման է գնում Ռուսաստանի հետ, այլև, թվում է, պատրաստ է սկսել վիճարկել իր ավագ եղբոր՝ Թուրքիայի կարծիքն ու դիրքորոշումը»,-ասում է Սաֆրաստյանը։
Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սահմանադրության տեքստից Մոսկվայի և Կարսի հին պայմանագրերը
հանելու Բաքվի վերջին որոշման դեպքը, ըստ թուրքագետի, բավական ուշագրավ է։ Բոլշևիկների և Աթաթուրքի միջև կնքված այդ պայմանագրերով Թուրքիան ինչ-որ ձայնի իրավունք ունի Նախիջևանի հարցերում։ Բաքուն, ըստ երևույթին, ցանկանում է բացառել ոչ միայն հանրապետության ինքնավար կարգավիճակը, այլև փորձում է Թուրքիան դուրս հանել խաղից…
«Արդեն որպես պատմաբան, որը ժամանակին ուսումնասիրել է այդ փաստաթղթերը, ասում եմ՝ այն ժամանակ Թուրքիան ինքն էր ուզում Նախիջևանը միացնել իր տարածքին, բայց բոլշևիկները թույլ չտվեցին։ Բայց Աթաթուրքը կարողացավ դիվանագիտորեն այնպես խաղալ, որ հանրապետությունն այնուամենայնիվ մտավ Ադրբեջանի, այլ ոչ թե
Հայաստանի կազմի մեջ։ Ազդեցության ինչ-որ իրավունք թուրքերն այն ժամանակ բոլշևիկյան ղեկավարությունից «քերեցին»։ Շատ հետաքրքիր իրավիճակ կարող է ստեղծվել արդյունքում, տեսնենք»,-կարծում է Sputnik Արմենիայի զրուցակիցը։
Հարավային Կովկասի ստատուս քվոն առայժմ ձեռնտու է թուրքերին
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, որի հետ Թուրքիան ու Ադրբեջանը ստիպված են հաշվի նստել Հարավային Կովկասում, ապա իրավիճակն է՛լ ավելի հետաքրքիր է դասավորվում։ Հասկանալի է, որ Անկարայի գլխավոր ռազմավարական նպատակն ու խնդիրն է ամեն գնով, ցանկացած իրավիճակում Ռուսաստանին իր ազդեցությամբ դուրս մղել տարածաշրջանից ընդհանրապես, ամբողջությամբ և ընդմիշտ։ Սաֆրաստյանը համոզված է` սա թուրքական դիվանագիտության պատմական և ավանդական նպատակն է, գերխնդիրը։
«Եթե այդ դիրքերից դիտարկենք Թուրքիայի աշխարհաքաղաքական ռազմավարությունը, ապա տվյալ ժամանակահատվածում Անկարան իր համար շահեկան դիրք է գրավում Հարավային Կովկասում։ Ես առիթ եմ ունեցել շփվելու թուրքական աշխարհաքաղաքականության տեսաբանների և ճարտարապետների հետ, որոնց գնահատմամբ` Թուրքիայի համար իր դիրքը մեր տարածաշրջանում այսօր ավելի բարենպաստ է, քան մի քանի տարի առաջ»,-ասում է փորձագետը։
Ստացվում է, որ այսօրվա ստատուս քվոն ձեռնտու է Թուրքիայի գործող ղեկավարությանը։ Այս պահին խնդիրը «գետնի վրա իրավիճակը» ֆիքսելն է, որպեսզի հնարավոր լինի ապագայում (ոչ հեռու) վերադառնալ հարցին և անպայման իրականացնել ռազմավարական գերխնդիրը՝ այնուամենայնիվ դուրս մղել ռուսական ազդեցությունը Հարավային Կովկասից։ Ինչպես արդեն ասվեց, հիմա Թուրքիան զբաղված է այլ՝ մերձավորարևելյան խնդիրներով։
Բայց Հարավային Կովկասի համար ռուս–թուրքական դիմակայությունը մեծ հաշվով չի վերացել։ Պարզապես հիմա Անկարան բավարար ներուժ չունի միաժամանակ Մերձավոր Արևելքում ու մեր տարածաշրջանում հարցեր լուծելու համար։ Այս ստաուս քվոն պահպանելու առաքելությունը հավանաբար վստահվել է Ադրբեջանին։ Իսկ Թուրքիան, ըստ երևույթին, կների նրա որոշ ինքնագլուխ քայլերը, որոնցից մեկը Մոսկվայի և Կարսի պայմանագրերը Նախիջևանի Սահմանադրությունից հանելն է…