https://arm.sputniknews.ru/20250714/ardshinbanky-hsbc-malta-n-gnelu-hajt-e-nerkajacrel-zlm-91317321.html
«Արդշինբանկը» HSBC Malta-ն գնելու հայտ է ներկայացրել. ԶԼՄ
«Արդշինբանկը» HSBC Malta-ն գնելու հայտ է ներկայացրել. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Պարբերականը հայտարարում է, որ Մալթայի կամ Եվրամիության ֆինանսական կարգավորիչների մոտ կարող էին կասկածներ հարուցել «Արդշինբանկի» սեփականատեր Կարեն Սաֆարյանի... 14.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-14T15:50+0400
2025-07-14T15:50+0400
2025-07-14T15:50+0400
արդշինբանկ
մալթա
hsbc
բանկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/06/72001533_0:165:1600:1066_1920x0_80_0_0_7de093fde9fc838d7b2b3b2fda9233bc.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի - Sputnik. «Արդշինբանկը» HSBC Malta բանկը ձեռք բերելու հայտ է ներկայացրել։ Այս մասին հայտնում է «Times of Malta»-ն՝ հղում անելով սեփական աղբյուրներին։Պարբերականի տվյալներով՝ հայտ են ներկայացրել արևելաեվրոպական երկու բանկեր, երկրորդ մասնակցի անունը չի հրապարակվում։«Արդշինբանկը» 2024 թվականի նոյեմբերին ձեռք է բերել «HSBC Armenia»-ն՝ ակտիվների ծավալով դառնալով Հայաստանի խոշորագույն բանկը: Սա համապատասխանում է «HSBC»-ի ռազմավարությանը՝ բիզնեսը Մեծ Բրիտանիայում կենտրոնացնելու նպատակով վաճառել արտասահմանյան, հատկապես՝ փոքր երկրներում գործող ստորաբաժանումները:Հայաստանի սուվերեն վարկանիշի մակարդակում «Արդշինբանկը» «Fitch» գործակալության կողմից ունի «BB» վարկային վարկանիշ՝ կայուն կանխատեսմամբ:Ինչպես գրում է պարբերականը, հայտ ներկայացնելուց ավելի վաղ հրաժարվել է հունգարական «OTP» բանկը՝ վկայակոչելով հեղինակության ռիսկերը։Նշենք, որ Կարեն Սաֆարյանն ունի «Արդշինբանկի» բաժնետոմսերի 98,67%-ը: Նա 1990-ականներին մեկնել է Ռուսաստան, իսկ 2003-ին վերադարձել է Հայաստան և հիմնել բանկ: 2016 թվականին «Արդշինբանկը»-ը ձեռք է բերել «Գազպրոմբանկի» հայաստանյան դուստր բանկը: «Times of Malta»-ն մատնանշում է նաև Սաֆարյանի կապերը Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ով մինչև 2018 թվականը գլխավորում էր բանկի տնօրենների խորհուրդը, ինչպես նաև նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: «Արդշինբանկ» ԲԲԸ-ի սնանկության գործընթացն ավարտվել է. ԿԲՊարբերականը վկայակոչում է «Արդշինբանկի» և մասնավոր ներդրողի միջև 2020 թվականի վարկային համաձայնագրին կից ռիսկերի գնահատումը: Փաստաթղթում նշված է, որ Սաֆարյանն ունի հետաքրքրություններ ապահովագրության, անշարժ գույքի ոլորտներում: Միաժամանակ նշվում է, որ 2019 թվականին նա դուրս է եկել արտասահմանյան բոլոր ակտիվներից։«Արդշինբանկի» մամուլի ծառայությունը հրաժարվել է պարզաբանումներից՝ հայտարարելով, որ չի մեկնաբանում շուկային վերաբերող լուրերը:
մալթա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/06/72001533_179:0:1600:1066_1920x0_80_0_0_1226a0b68ce6e1b6ac662b4bbb4800a1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արդշինբանկ, մալթա, hsbc, բանկ
արդշինբանկ, մալթա, hsbc, բանկ
«Արդշինբանկը» HSBC Malta-ն գնելու հայտ է ներկայացրել. ԶԼՄ
Պարբերականը հայտարարում է, որ Մալթայի կամ Եվրամիության ֆինանսական կարգավորիչների մոտ կարող էին կասկածներ հարուցել «Արդշինբանկի» սեփականատեր Կարեն Սաֆարյանի նախկին գործարար կապերը Ռուսաստանի հետ:
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի - Sputnik. «Արդշինբանկը» HSBC Malta բանկը ձեռք բերելու հայտ է ներկայացրել։ Այս մասին հայտնում է «Times of Malta»-ն՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
Պարբերականի տվյալներով՝ հայտ են ներկայացրել արևելաեվրոպական երկու բանկեր, երկրորդ մասնակցի անունը չի հրապարակվում։
«Արդշինբանկը» 2024 թվականի
նոյեմբերին ձեռք է բերել «HSBC Armenia»-ն՝ ակտիվների ծավալով դառնալով Հայաստանի խոշորագույն բանկը: Սա համապատասխանում է «HSBC»-ի ռազմավարությանը՝ բիզնեսը Մեծ Բրիտանիայում կենտրոնացնելու նպատակով վաճառել արտասահմանյան, հատկապես՝ փոքր երկրներում գործող ստորաբաժանումները:
Հայաստանի սուվերեն վարկանիշի մակարդակում «Արդշինբանկը» «Fitch» գործակալության կողմից ունի «BB» վարկային վարկանիշ՝ կայուն կանխատեսմամբ:
«Times of Malta»-ն նշում է, որ հայկական բանկի հայտը մտահոգություն է առաջացրել նրա սեփականատեր Կարեն Սաֆարյանի՝ Ռուսաստանի հետ նախկին գործարար կապերի կապակցությամբ: Ընդ որում, չի հստակեցվում, թե կոնկրետ ով է մտահոգություն հայտնել՝ «HSBC»-ի ղեկավարությո՞ւնը, Մալթայի ֆինանսական կարգավորի՞չը, թե՞ Եվրոպական կենտրոնական բանկը: Այնուամենայնիվ, պարբերականը ենթադրում է, որ «HSBC»-ն դժվար թե դա դիտարկում է որպես խնդիր՝ հաշվի առնելով իր հայկական ստորաբաժանումը «Արդշինբանկին» վաճառելու վերջին գործարքը:
Ինչպես գրում է պարբերականը, հայտ ներկայացնելուց ավելի վաղ հրաժարվել է հունգարական «OTP» բանկը՝ վկայակոչելով հեղինակության ռիսկերը։
Նշենք, որ Կարեն Սաֆարյանն ունի «Արդշինբանկի» բաժնետոմսերի 98,67%-ը: Նա 1990-ականներին մեկնել է Ռուսաստան, իսկ 2003-ին վերադարձել է Հայաստան և հիմնել բանկ: 2016 թվականին «Արդշինբանկը»-ը ձեռք է բերել «Գազպրոմբանկի» հայաստանյան դուստր բանկը: «Times of Malta»-ն մատնանշում է նաև Սաֆարյանի կապերը Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ով մինչև 2018 թվականը գլխավորում էր բանկի տնօրենների խորհուրդը, ինչպես նաև նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ:
Պարբերականը վկայակոչում է «Արդշինբանկի» և մասնավոր ներդրողի միջև 2020 թվականի վարկային համաձայնագրին կից ռիսկերի գնահատումը: Փաստաթղթում նշված է, որ Սաֆարյանն ունի հետաքրքրություններ ապահովագրության, անշարժ գույքի ոլորտներում: Միաժամանակ նշվում է, որ 2019 թվականին նա դուրս է եկել արտասահմանյան բոլոր ակտիվներից։
«Արդշինբանկի» մամուլի ծառայությունը հրաժարվել է պարզաբանումներից՝ հայտարարելով, որ չի մեկնաբանում շուկային վերաբերող լուրերը: