https://arm.sputniknews.ru/20250713/turqian-ushadir-hetevum-e-haj-adrbejanakan-banakcutjunnerin-erdvoghan-91287641.html
Թուրքիան ուշադիր հետևում է հայ-ադրբեջանական բանակցություններին. Էրդողան
Թուրքիան ուշադիր հետևում է հայ-ադրբեջանական բանակցություններին. Էրդողան
Sputnik Արմենիա
Ըստ Էրդողանի՝ Անկարան շարունակելու է աջակցել Հարավային Կովկասում տևական հանգստություն հաստատելու ջանքերին: 13.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-13T18:15+0400
2025-07-13T18:15+0400
2025-07-13T18:18+0400
հայաստան
ադրբեջան
ռեջեփ թայիփ էրդողան
նիկոլ փաշինյան
իլհամ ալիև
աբու դաբի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/0a/91164175_0:87:1670:1026_1920x0_80_0_0_6eb301f49b458d7584041c1dfb41fcf2.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik․ Թուրքիան ուշադիր հետևում է հայ-ադրբեջանական բանակցություններին։ Այս հայտարարությունն արել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում։ X-ի էջում տեղեկությունը հայտնում է Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը։Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում, ի թիվս այլ թեմաների, անդրադարձ է արվել նաև հայ-ադրբեջանական բանակցություններին։«Էրդողանն ասել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է ադրբեջանա-հայկական խաղաղ բանակցություններին, որոնք սկսվել են Աբու Դաբիում կայացած երկխոսությամբ։ Նա նշել է, որ Անկարան շարունակելու է աջակցել Հարավային Կովկասում տևական անդորր հաստատելու ջանքերին»,– ասված է հաղորդագրությունում:Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 11-ին Աբու Դաբիում և տևել է ավելի քան 5 ժամ։ Հանդիպումը սկսվել է ընդլայնված կազմով, ապա առաջնորդները շարունակել են առանձնազրույցը: Կես ժամ տևած ընդմիջումից հետո հանդիպումը կրկին շարունակվել է պատվիրակությունների կազմով, որոշ ժամանակ անց բանակցությունները շարունակվել են առանձնազրույցի ձևաչափով: Ըստ ՀՀ ԱԳՆ–ի հաղորդագրության` Փաշինյանն ու Ալիևը քննարկել են Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտներ: Հայկական կողմը հաջողված է համարում հանդիպումը։
ադրբեջան
աբու դաբի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/0a/91164175_93:0:1577:1113_1920x0_80_0_0_c53f17d17cad4904b1aa3b04a2ed83d3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, ռեջեփ թայիփ էրդողան, նիկոլ փաշինյան, իլհամ ալիև, աբու դաբի
հայաստան, ադրբեջան, ռեջեփ թայիփ էրդողան, նիկոլ փաշինյան, իլհամ ալիև, աբու դաբի
Թուրքիան ուշադիր հետևում է հայ-ադրբեջանական բանակցություններին. Էրդողան
18:15 13.07.2025 (Թարմացված է: 18:18 13.07.2025) Ըստ Էրդողանի՝ Անկարան շարունակելու է աջակցել Հարավային Կովկասում տևական հանգստություն հաստատելու ջանքերին:
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik․ Թուրքիան ուշադիր հետևում է հայ-ադրբեջանական բանակցություններին։ Այս հայտարարությունն արել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում։ X-ի էջում տեղեկությունը հայտնում է Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում, ի թիվս այլ թեմաների, անդրադարձ է արվել նաև հայ-ադրբեջանական բանակցություններին։
«Էրդողանն ասել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է ադրբեջանա-հայկական խաղաղ բանակցություններին, որոնք սկսվել են Աբու Դաբիում կայացած երկխոսությամբ։ Նա նշել է, որ Անկարան շարունակելու է աջակցել Հարավային Կովկասում տևական անդորր հաստատելու ջանքերին»,– ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 11-ին Աբու Դաբիում և
տևել է ավելի քան 5 ժամ։ Հանդիպումը սկսվել է ընդլայնված կազմով, ապա առաջնորդները շարունակել են առանձնազրույցը: Կես ժամ տևած ընդմիջումից հետո հանդիպումը կրկին շարունակվել է պատվիրակությունների կազմով, որոշ ժամանակ անց բանակցությունները շարունակվել են առանձնազրույցի ձևաչափով: Ըստ ՀՀ ԱԳՆ–ի
հաղորդագրության` Փաշինյանն ու Ալիևը քննարկել են Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտներ: Հայկական կողմը
հաջողված է համարում հանդիպումը։