00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ստեփանավանցի դպրոցականը հողմային մինի էլեկտրակայան է հավաքել «ինքնաշեն» 3D տպիչներով

© SputnikԿորյուն Վերմիշյան
Կորյուն Վերմիշյան - Sputnik Արմենիա, 1920, 13.07.2025
Կորյուն Վերմիշյան
Բաժանորդագրվել
Կորյուն Վերմիշյանը հողմաշարժիչից և արևային վահանակներից մինի-համալիր է պատրաստել մարտկոցով, որից կարելի է լիցքավորել բջջային հեռախոսը: 3D տպիչները, որոնցով պատրաստվել է սարքը, դպրոցականը հավաքել է տանը՝ հոր հետ միասին։
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի - Sputnik. Ստեփանավանի 9-րդ դասարանի աշակերտ Կորյուն Վերմիշյանը հողմային մինի-էլեկտրակայան է հավաքել սեփական արտադրության 3Դ տպիչներով: Իր աշխատանքը նա ներկայացրել է վերջերս Վանաձորում անցկացված Tech Week Vanadzor ֆորումի շրջանակում կազմակերպված դպրոցական ինժեներական լաբորատորիաների ցուցահանդեսում:
Պլաստիկ հողմաշարժիչը կարծես խաղալիք լինի, բայց պարզությունը խաբուսիկ է. Կորյունն ինքն է նախագծել ամենաբարդ դետալներից մեկը՝ հողմաշարժիչի թիակները: Դրա համար ֆիզիկայի և երկրաչափության լավ գիտելիքներ են պետք․ թիակների ձևը պետք է հնարավորինս «բռնի» քամու էներգիան:
Պուշկինի լեռնանցքում՝ Ստեփանավանից ոչ հեռու, հողմաէլեկտրակայան է գործում։ Կորյունն այնտեղ դեռ չի եղել, բայց տեխնիկայից արդեն այնքան է հասկանում, որ միգուցե մի քանի տարի հետո այնտեղ մի քանի նոր հողմաշարժիչներ կառուցի։ Իհարկե, նրա հնարավորությունները սահմանափակ են․ չունի անեմոմետր (քամու արագության հաշվիչ), որով կարող էր քամիների վարդ (դրանց ուղղության և ուժի քարտեզ) կազմել և ավելի լավ տեղադրել իր հողմաշարժիչը: Չունի նաև էլեկտրոնիկայի բաղադրիչներ, որոնցից կարելի է կառավարման բլոկ հավաքել (որը, օրինակ, անջատում է կայանը չափազանց թույլ կամ ուժեղ քամու դեպքում)։
Այնուամենայնիվ, Կորյունն արդեն բազմաթիվ փորձարկումներ է արել թե՛ տանը, թե՛ դպրոցի բակում, թե՛ ցուցահանդեսի ժամանակ, որտեղ յուրաքանչյուրը կարող էր իր ձեռքով գործարկել հողմաշարժիչը՝ պարզապես մատով պտտելով այն: Կողքին նա պլաստմասե տնակ է տեղադրել՝ տանիքին փոքրիկ արևային վահանակներով, որոնցից մետաղալարեր են ձգվում դեպի մարտկոց: Վերմիշյանն ասում է, որ վահանակները կարող են լիցքավորվել ոչ միայն արևից, այլ նույնիսկ սովորական լապտերից, և խանդավառությամբ ցուցադրում է դա:
Իհարկե, մատներով շատ էլեկտրանէներգիա չես ստանա, բայց միջին ուժգնության քամու դեպքում հողմաշարժիչը 3-4 վոլտ լարում է տալիս, որից 2 հազար միլիամպերանոց փոքր մարտկոցը լիցքավորվում է 10 ժամվա ընթացքում (ուժեղ քամու դեպքում՝ ավելի արագ): Մարտկոցի վրա 5 վոլտ ելքով լարման փոխարկիչ կա՝ հեռախոսը լիցքավորելու համար։ 2000 մԱ հզորությունը, իհարկե, բավարար չէ լիարժեք լիցքավորման համար, բայց ցուցադրման համար հերիքում է:
© SputnikԿորյուն Վերմիշյանի հողմային մինի-էլեկտրակայանը
Модель ветряной и солнечной электростанции ученика школы №1 г. Степанаван Корюна Вермишяна - Sputnik Արմենիա, 1920, 11.07.2025
Կորյուն Վերմիշյանի հողմային մինի-էլեկտրակայանը
Բոլոր կոնստրուկցիաները, որոնց մասին պատմեցինք, Կորյունը կատարել է 3D տպիչներով, որոնք նույնպես ինքն է պատրաստել։ Մի փոքր շեղվելով թեմայից, հիշեցնենք, որ մեր նախորդ բազմաթիվ նյութերում, որտեղ պատմում ենք պատանի ինժեներների մասին (օրինակ այստեղ կամ այստեղ), մենք ընդգծել ենք այն ընտանիքների կարևորությունը , որտեղ նրանք մեծանում են: Եվ Կորյունը բացառություն չէ։
«Տնական» հաստոցները հավաքելու գործում Կորյունին օգնել է հայրը՝ Կարենը, որը մասնագիտությամբ ինժեներ է։ 1990-ականներին նա որպես էլեկտրոնիկայի սպասարկման տեխնիկ է աշխատել քաղաքային օդանավակայանում, որը ԽՍՀՄ-ի փլուզումից հետո մի քանի տարի դեռ գործում էր: Երբ օդանավակայանը փակվեց, Կարենն ինքն իր համար հավաքեց ֆրեզերային հաստոց, որի օգնությամբ խաչքարեր է ստեղծում:
Ստեփանավանի թիվ 1 դպրոցում, որտեղ սովորում է Կորյունը, կա Armath ինժեներական լաբորատորիա, որտեղ նա կատարելագործում է իր հմտությունները, ինչպես նաև անօդաչու թռչող սարք է հավաքում, որն ուզում է ներկայացնել ռոբոտաշինության հանրապետական դպրոցական մրցույթում:
© SputnikԿորյուն Վերմիշյան
Ученик школы №1 г. Степанавана Корюн Вермишян со своей моделью ветряной и солнечной электростанции - Sputnik Արմենիա, 1920, 11.07.2025
Կորյուն Վերմիշյան
Լրահոս
0