00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կինոն լեզու է․ ոչ կարմիր գորգով մեկնարկեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման արարողությունը

Բաժանորդագրվել
Կաննի կինոփառատոնի և Սեզարի մրցանակակիր Աբդերահման Սիսակոն ուրախ է, որ կինոն իրեն Հայաստան է բերել։ Ռուս հայտնի դերասան Եվգենի Պրոնինն էլ ընդգծեց՝ «Ոսկե ծիրանը» տարբերվում է աշխարհի բոլոր փառատոներից, ինչպես Հայաստանն է տարբերվում աշխարհի բոլոր երկրներից։
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik․ Երևանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի բացման արարողությունը։
«Տարին բարդ ու լարված էր աշխարհաքաղաքական առումով, ուստի մեծ հաջողություն է այն, որ հաջողվել է ամբողջական ծրագրով կինոփառատոն կազմակերպել»,– լրագրողների հետ զրույցում ասաց կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կարեն Ավետիսյանը փառատոնի բացման արարողությունից առաջ։
Նրա խոսքով՝ իրենց հաջողվեց աշխարհի ու տարածաշրջանի համար այս բարդ իրավիճակում ժյուրի հրաշալի կազմ ապահովել, նաև պատվավոր հյուրեր։
«Մենք ոչ թե ժամանցային ֆիլմերի վրա ենք կենտրոնանում, այլ հենց այն իրականության, որին առնչվում են աշխարհն ու տարածաշրջանը, փորձում ենք այն ավելի մոտ բերել, մատնացույց անել, ավելի զգայուն, երբեմն ավելի ցավոտ դարձնել, բայց առերեսվել դրա հետ»,- նշեց Ավետիսյանը։
Նրա խոսքով՝ այս առումով պատահական չէ, որ Իրանի հետհեղափոխական շրջանի ամենաշրջադարձային ռեժիսորներից մեկը՝ Ամիր Նադերին, կինոփառատոնի պատվավոր հյուրն է և Տարածաշրջանային մրցույթի ժյուրիի նախագահը։
Ավետիսյանը հավելեց` կարևորագույն հաղթանակ է նաև այն, որ «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի միջազգային մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն է Կաննի կինոփառատոնի և Սեզարի մրցանակակիր, մավրիտանացի վարպետ Աբդերահման Սիսակոն, որի ներկայությամբ կարող է ցանկացած կինոփառատոն հպարտանալ։
Լրագրողների հետ զրույցում Սիսակոն նշեց՝ ուրախ է, որ կինոն իրեն առաջին անգամ Հայաստան է բերել։
«Ամենակարևորն այն է, թե ինչ է ցանկանում ասել ռեժիսորը։ Կինոն լեզու է, որով խոսում են, էմոցիաներ փոխանցում, իսկ դա շատ կարևոր է մեր աշխատանքի համար»,- ասաց Սիսակոն։
Ռուս հայտնի դերասան Եվգենի Պրոնինն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց՝ «Ոսկե ծիրանը» տարբերվում է աշխարհի բոլոր փառատոներից, ինչպես որ Հայաստանն է տարբերվում աշխարհի բոլոր երկրներից։
«Հայաստանը տարբերվում է հյուրասիրությամբ, սրտաբացությամբ, մարդիկ ժպտում են, օդում թևածող երջանկություն կա, ավելորդ պաթոս չկա, կարծես ընտանիքում լինես, այստեղ ջերմ է, իսկ հիմա նաև շոգ»,- կատակեց Պրոնինը, որի մասնակցությամբ ֆիլմը՝ «Ների՛ր ինձ, մայրիկ» (ռեժիսոր՝ Արթուր Նազարեթյան), ընդգրկված է «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրում։
Դերասանուհի Նարինե Գրիգորյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում խոստովանեց՝ միշտ երջանիկ դիտորդ է լինում, անգամ եթե որևէ ֆիլմով չի մասնակցում կինոփառատոնին, ինչպես, օրինակ, այս տարի։
«Սա ինձ համար պատուհան է դեպի աշխարհ, այս փառատոնի շրջանակում տարիների ընթացքում այնպիսի ռեժիսորների ենք տեսել ու վարպետաց դասերի մասնակցել, որ աշխարհի կենտրոնում ենք մեզ զգացել։ Սա ինձ համար միշտ հուլիսյան մեծ տոն է, որի ժամանակ Հայաստանն էլ դառնում է աշխարհի կենտրոն»,- ասաց դերասանուհին։
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեսյանը ողջույնի խոսքում ասաց, որ «Ոսկե ծիրանը» դարձել է կինոյի աշխարհի մեր փառատոնային անձնագիրը։
Նրա խոսքով՝ կինոփառատոնն արդեն մեր կյանքի անբաժան մասն է դարձել, ու դժվար է պատկերացնել հուլիսյան շոգն առանց «Ոսկե ծիրանի»։
«Սա մեր այն այցեքարտն է, որով կարող ենք ներկայանալ աշխարհին, երբ խոսում ենք Հայաստանում կինոյի ոլորտի իրադարձությունների մասին»,- ընդգծեց նախարարը։
Հիշեցնենք` փառատոնը կբացվի իրանական կինոյի խորհրդանշական դեմքերից մեկի՝ Ջաֆար Փանահի «Մի պարզ պատահար» (Կաննի 78-րդ կինոփառատոնի Ոսկե արմավենու ճյուղի դափնեկիր ) ֆիլմով։
Լրահոս
0