https://arm.sputniknews.ru/20250713/inch-pajmannerum-e-pahvel-mvor-het-qkh-teghapvokhvats-erekhan-qkts-n-pataskhanel-e-pvostanjjanin-91286105.html
Ի՞նչ պայմաններում է պահվել մոր հետ ՔԿՀ տեղափոխված երեխան․ ՔԿԾ-ն պատասխանել է Փոստանջյանին
Ի՞նչ պայմաններում է պահվել մոր հետ ՔԿՀ տեղափոխված երեխան․ ՔԿԾ-ն պատասխանել է Փոստանջյանին
Sputnik Արմենիա
Իրավապաշտպանի խոսքով՝ բանտախցում չի եղել տաք ջուր, ուստի կինը չի կարողանում լվանալ իր նորածին փոքրիկին։ 13.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-13T16:16+0400
2025-07-13T16:16+0400
2025-07-13T16:17+0400
հայաստան
երեխա
քրեակատարողական հիմնարկ (քկհ)
լիանա հարությունյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/12/45422036_0:72:1600:972_1920x0_80_0_0_5dead89b1245a28a5c1fbf1079c96c55.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik․ Երեկ 3 ամսով կալանավորված և 8 ամսական փոքրիկի հետ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ տեղափոխված Լիանա Հարությունյանի խցում եղել է տաք ջուր, նաև երեխաների համար նախատեսված պատշաճ սնունդ է տրամադրվել։ Այս հայտարարությունը տարածել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը՝ արձագանքելով իրավապաշտպան Զարուհի Փոստանջյանի գրառումներին և հերքելով դրանք։Լիանա Հարությունյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանն այսօր մի քանի գրառում էր արել՝ անդրադառնալով իր պաշտպանյալի և նրա նորածին երեխայի պահման պայմաններին։ Նա գրել էր, որ այսօր այցելել է «Աբովյան» ՔԿՀ, այնտեղ պարզել, որ երեխան փորլուծություն ունի, ինչի պատճառով մաշկը ախտահարվել է:Նա նաև նշել էր, որ այն բանտախուցը, որտեղ գտնվում են փոքրիկ Ջուլիան և նրա մայրը, բացարձակ պիտանի չէ որպես ութ ամսական երեխայի համար կեցության վայր:«Այս ամենը պարզապես խախտումներ չեն, սա աղետ է։ Իրավական, բարոյական ու մարդկային բոլոր չափանիշներով՝ սա անընդունելի է։ Կալանքի տակ գտնվող մանկահասակ երեխայի մոր և նրա հետ կալանավայրում գտնվող երեխայի իրավունքները կոպտորեն խախտված են։ Երեխայի նկատմամբ այսպիսի անտարբերությունն ուղղակի երեխայի և նրա մայրիկի նկատմամբ խոշտանգման փաստ է»,- եզրափակել էր Փոստանջյանը։Ավելի ուշ Փոստանջյանը ֆեյսբուքյան իր էջում նաև բաց նամակ էր տեղադրել՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին և ՄԻՊ Անահին Մանասյանին։ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունն արձագանքել է Փոստանջյանի գրառումներինը` ընդգծելով, որ դրանցում նշված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. բանտախցում եղել է տաք ջուր, այդ թվում՝ գիշերային ժամերին, ինչը հաստատել են կողքի խցերում երեխաների հետ բնակվող մայրերը։ Ինչ վերաբերում է սննդին, նշվում է, որ Լիանա Հարությունյանին հատկացվել է երեխաների համար նախատեսված պատշաճ որակի սնունդ՝ կարտոֆիլի խյուս, բանջարեղեն և կաթի փոշի։Քրեակատարողական ծառայությունից հավելում են, որ 8 ամսական փոքրիկն այս պահին հետազոտություն է անցնում քաղաքացիական բուժհաստատությունում։Հիշեցնենք՝ հուլիսի 11-ին հայտնի դարձավ, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արշակ Մաթևոսյանի նախագահությամբ, դատարանի դահլիճում փոխել է 8 ամսական երեխայի մոր խափանման միջոցը ու 3 ամսով կալանավորելու որոշում կայացրել։3 անչափահաս երեխաների մայրիկ 36-ամյա Լիանա Հարությունյանը, ըստ մեղադրանքի, «օժանդակել է «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի ռեկտոր Վաղարշակ Մադոյանին և պրոռեկտոր Դավիթ Մադոյանին իրենց իշխանական կամ ծառայողական լիազորությունների օգտագործմամբ Հնդկաստանի 16 քաղաքացիների անօրինական միգրացիան կազմակերպելուն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/12/45422036_75:0:1495:1065_1920x0_80_0_0_061388385861c626bb3b7b2d763d79fc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երեխա, քրեակատարողական հիմնարկ (քկհ), լիանա հարությունյան
հայաստան, երեխա, քրեակատարողական հիմնարկ (քկհ), լիանա հարությունյան
Ի՞նչ պայմաններում է պահվել մոր հետ ՔԿՀ տեղափոխված երեխան․ ՔԿԾ-ն պատասխանել է Փոստանջյանին
16:16 13.07.2025 (Թարմացված է: 16:17 13.07.2025) Իրավապաշտպանի խոսքով՝ բանտախցում չի եղել տաք ջուր, ուստի կինը չի կարողանում լվանալ իր նորածին փոքրիկին։
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik․ Երեկ 3 ամսով կալանավորված և 8 ամսական փոքրիկի հետ
«Աբովյան» քրեակատարողական հիմնարկ տեղափոխված Լիանա Հարությունյանի խցում եղել է տաք ջուր, նաև երեխաների համար նախատեսված պատշաճ սնունդ է տրամադրվել։ Այս հայտարարությունը տարածել է
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը՝ արձագանքելով իրավապաշտպան Զարուհի Փոստանջյանի գրառումներին և հերքելով դրանք։
Լիանա Հարությունյանի պաշտպան
Զարուհի Փոստանջյանն այսօր մի քանի գրառում էր արել՝ անդրադառնալով իր պաշտպանյալի և նրա նորածին երեխայի պահման պայմաններին։ Նա գրել էր, որ այսօր այցելել է «Աբովյան» ՔԿՀ, այնտեղ պարզել, որ երեխան փորլուծություն ունի, ինչի պատճառով մաշկը ախտահարվել է:
«Լիանա Հարությունյանը բանտախցում զրկված է երեխային տաք ջրով լվանալու հնարավորությունից, քանի որ բանտախուցը չունի տաք ջուր և տաք ջուր ապահովող սարք: Երեխան ամբողջ գիշեր շատ անհանգիստ է եղել, լուծել է, նրան բուժօգնություն է տրամադրել «Աբովյան» ՔԿՀ-ի բուժքույրը, որը հայտնել է, որ անհրաժեշտ է երեխային տալ «Սմեկտա» դեղամիջոց և հեղուկ: Այսինքն` մանկահասակ երեխային մանկաբույժը չի զննել»,- գրել էր Փոստանջյանը։
Նա նաև նշել էր, որ այն բանտախուցը, որտեղ գտնվում են փոքրիկ Ջուլիան և նրա մայրը, բացարձակ պիտանի չէ որպես ութ ամսական երեխայի համար կեցության վայր:
«Այս ամենը պարզապես խախտումներ չեն, սա աղետ է։ Իրավական, բարոյական ու մարդկային բոլոր չափանիշներով՝ սա անընդունելի է։ Կալանքի տակ գտնվող մանկահասակ երեխայի մոր և նրա հետ կալանավայրում գտնվող երեխայի իրավունքները կոպտորեն խախտված են։ Երեխայի նկատմամբ այսպիսի անտարբերությունն ուղղակի երեխայի և նրա մայրիկի նկատմամբ խոշտանգման փաստ է»,- եզրափակել էր Փոստանջյանը։
Ավելի ուշ Փոստանջյանը ֆեյսբուքյան իր էջում նաև բաց
նամակ էր տեղադրել՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին և ՄԻՊ Անահին Մանասյանին։
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունն արձագանքել է Փոստանջյանի գրառումներինը` ընդգծելով, որ դրանցում նշված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. բանտախցում եղել է տաք ջուր, այդ թվում՝ գիշերային ժամերին, ինչը հաստատել են կողքի խցերում երեխաների հետ բնակվող մայրերը։ Ինչ վերաբերում է սննդին, նշվում է, որ Լիանա Հարությունյանին հատկացվել է երեխաների համար նախատեսված պատշաճ որակի սնունդ՝ կարտոֆիլի խյուս, բանջարեղեն և կաթի փոշի։
«Ինչ վերաբերում է խցի՝ իբր ոչ բարվոք պայմաններին, ապա տեղեկացնում ենք, որ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի մոր և մանկան համար նախատեսված բոլոր խցերը կապիտալ վերանորոգված են, ապահովված 24-ժամյա տաք և սառը ջրով և կահավորված նաև մանկական մահճակալներով»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ։
Քրեակատարողական ծառայությունից հավելում են, որ 8 ամսական փոքրիկն այս պահին հետազոտություն է անցնում քաղաքացիական բուժհաստատությունում։
Հիշեցնենք՝ հուլիսի 11-ին հայտնի դարձավ, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արշակ Մաթևոսյանի նախագահությամբ, դատարանի դահլիճում փոխել է 8 ամսական երեխայի մոր խափանման միջոցը ու 3 ամսով կալանավորելու որոշում կայացրել։
3 անչափահաս երեխաների մայրիկ 36-ամյա Լիանա Հարությունյանը, ըստ մեղադրանքի, «օժանդակել է «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի ռեկտոր Վաղարշակ Մադոյանին և պրոռեկտոր Դավիթ Մադոյանին իրենց իշխանական կամ ծառայողական լիազորությունների օգտագործմամբ Հնդկաստանի 16 քաղաքացիների անօրինական միգրացիան կազմակերպելուն։