00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գրկախառնություններ «Ոսկե ծիրանի» բացման ժամանակ. Նադերին արժանացավ «Փարաջանովյան թալեր»-ի

Բաժանորդագրվել
Նադերին իր մրցանակը նվիրեց Իրանի երիտասարդ կինոռեժիսորներին, որ նրանք էլ Փանահիի պես կարողանան ուղի հարթել։
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի բացման ժամանակ իրանցի լեգենդար կինոռեժիսոր Ջաֆար Փանահին «Փարաջանովյան թալեր» հանձնեց Իրանի հետհեղափոխական շրջանի ամենաշրջադարձային ռեժիսորներից մեկը՝ Ամիր Նադերիին։
«Ուզում եմ խոսել մի մարդու մասին, որի հետ մի տարածքում լինելը չափազանց մեծ պատասխանատվություն է։ Հիշում եմ՝ ուսանողական տարիներին մի օր համալսարանից դուրս եկա, հարևանությամբ կինոթատրոն կար, տեսա, որ այս մեծ մարդն ինքն իր ձեռքով մաքրում է կինոթատրոնի ապակիները, որ իր ֆիլմի ազդագիրը փակցնի։ Ես կանգնած նայում էի։ Իրենից սովորեցի, որ երբ ֆիլմ ես նկարահանում, պետք է ամենափոքր դետալներին ուշադրություն դարձնես և պիտի ինքդ զբաղվես այդ ամենով։ Ոմանք ոչ միայն կինո են նկարում, այլև ուղի են ստեղծում»,- ասաց Փանահին՝ խոսելով Ամիր Նադերիի մասին։
«Փարաջանովյան թալեր»-ի հանձնմանը հաջորդեց իրանցի կինոռեժիսորների ջերմ և հուզիչ գրկախառնությունը։
Կինոփառատոնի պատվավոր հյուր և Տարածաշրջանային մրցույթի ժյուրիի նախագահ Ամիր Նադերին իր մրցանակը նվիրեց Իրանի երիտասարդ կինոռեժիսորներին, որ նրանք էլ Փանահիի պես կարողանան ուղի հարթել։
Նշենք, որ Ջաֆար Փանահին ինքն էր նախորդ տարի «Ոսկե ծիրան» 21-րդ կինոփառատոնում արժանացել «Փարաջանովյան թալեր»-ի։ Փանահին հեղինակային կինոյի աշխարհի 4 առաջատար փառատոների (Լոկառնոյի, Վենետիկի, Բեռլինի և Կաննի)՝ միակ կենդանի, գլխավոր մրցանակակիրն է։
Հիշեցնենք` «Ոսկե ծիրան» կինոփառատոնը, որն այսօր մեկնարկել է «Կինոյի տանը», կբացվի Ջաֆար Փանահիի «Մի պարզ պատահար» (Կաննի 78-րդ կինոփառատոնի Ոսկե արմավենու ճյուղի դափնեկիր ) ֆիլմով։
Լրահոս
0